«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Վերելք» կուսակցություն logo
«Վերելք» կուսակցություն
Բնապահպանություն
  • Երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարևոր նախապայման և երաշխիք է հանդիսանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը: 
  • Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը: 
  • Կարևորում ենք նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը: 
  • Անել ամեն ինչ արդյունավետ կառավարելու համար ՀՀ ջրային ռեսուրսները՝ կառուցել ջրամբարներ, օգտագործելով գերժամանակակից տեխնոլոգիաներ հնարավորին չափ խնայողաբար օգտագործել ջուրը): 5. Հատուկ ուշադրություն դարձնել անտառների պահպանմանը և նոր կանաչապատ տարածքների ստեղծմանը:
  • Սևանա ճից ջրի բաց թողումը պետք է հասցնել նվազագույնի, նպատակ ունենալով լճի մակարդակը բարձրացնել այն առավելագույն սահմանին, որը հնարավորություն կընձեռի արագ վերականգնել լճի կենսաբանական միջավայրը, իսկ ձկան որսը առնվազն հինգ տարով արգելել։ Լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց իրականացնել առափնյա շինությունների ապամոնտաժումը և ավտոճանապարհների վերակառուցումը։ Սևանա լիճը թունավոր արտանետումներից զերծ պահելու նպատակով լճի ավազանը հայտարարել էկոլոգիապես մաքուր տնտեսական գոտի։
  • Կենցաղային ջրերի թափվելը կանխելու նպատակով կառուցել լիճը շրջանցող կոյուղագիծ, կամ բնակավայրերում` մաքրման կայաններ։
  • Գերակա նպատակ է Հայաստանի անտառային ծածկույթի ավելացումը, այդ պատճառով էլ անտառատնկումը և անտառների խնամքը` համապետական և համազգային կարևորագույն միջոցառում, իսկ մատաղ սերնդի դաստիարակումը և սերը բնության նկատմամբ` ընտանիքի, դպրոցի և հասարակության առաջնային խնդիր։