«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն logo
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Առողջապահություն
  • Առողջապահության ոլորտների ֆինանսավորման ավելացում, այդ ոլորտներում ներդրումների խրախուսում։ 
  • Մինչև 18 տարեկան, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների առողջական խնդիրների բացահայտման, առողջության վերականգնման, պահպանման և շարունակական հոգածության պետական քաղաքականության գործարկում։ 
  • Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում նոր բժշկական կենտրոնների ստեղծում և գործող բժշկական կենտրոնների արդիականացում,  նոր տեխնոլոգիաների և միջազգային կառավարման փորձի ներդրում և կիրառում։ Ոլորտում միջազգային պահանջներին համապատասխանող ստանդարտացման գորընթացի իրականացում։  Համակարգի շահառու հանդիսացող քաղաքացիները կապահովագրվեն առողջական վիճակի վատթարացման հետևանքով անկանխատեսելի ֆինանսական ռիսկերից, 
  • Կբարձրանա մասնավոր և պետական հատվածների կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծախսերի արդյունավետությունը և հասցեականությունը, 
  • Կբարելավվի առողջապահական ծառայությունների որակը առողջապահության ոլորտում ստանդարտների և չափանիշների պահպանման խթանման միջոցով: 
  • Կապահովվի բնակչության տարեկան պարտադիր բուժզննում անցնելը, ինչը չափազանց կարևոր է վաղ շրջանում հիվանդության հայտնաբերման կամ կանխարգելման համար:
  • Հայաստանի Հանրապետության ցանկացած համայնքի բնակիչ պետք է առավելագույն հնարավորություններով ստանա որակապես հավասար բժշկական ծառայություն և հասանելիություն, այսինքն մարզային հիվանդանոցները, պոլիկլինիկաները չպետք է զիջեն մայրաքաղաքային հիվանդանոցներին և պոլիկլինիկաներին, բացի առանձին մասնագիտացված բժշկական ուղղվածություններով հիվանդանոցների: 
  • Ներդնել աշխարհում ամենարդյունավետ միջոցի՝ բժշկական ապահովագրության պետական համակարգը, որը հավասար մրցակցային պայմաններ կունենա մասնավոր կազմակերպությունների հետ և սոցիալապես անապահով հատվածին հնարավորություն կտա համապատասխան բուժզննում և բուժում ստանալու: 
  • Հիվանդացության հետևանքով մահերի և հաշմանդամություն ձեռք բերելու դեպքերը հասցնել նվազագույնի: 
  • Ուսումնասիրելով և թվային վերլուծության ենթարկելով ամենաշատ մահացություն պատճառող հիվանդությունները, դրանց պատճառահետևանքային կապերը ի դերև հանելով, համատարած սկրինինգային ծրագրերի միջոցով բացահայտել հիվանդությունների թաքնված շրջանի քանակական և որակական բնութագրիչները, ինչն էլ հնարավորություն կտա ավելի հեշտ և քիչ ֆինանսներով արդյունքներ ունենալուն: 
  • Առանձնահատուկ ուշադրության արժանացնել և հետևողական ու մշակված քաղաքականություն վարել հասարակության լայն շերտերին առողջ ապրելակերպի անցման և այդ մշակույթի ձևավորման նպատակով: Սպորտի դերի մեծացում, հասարակությանը վնասակար սովորություններից ձերբազատում և այլն 
  • Հիվանդացության հետևանքով առաջացած բուժման ֆինանսական ծախսերի էական նվազեցում (մեկ մարդու հաշվարկով միջին վիճակագրական ծախս) բժշկական ապահովագրության ներդրման միջոցով Բժշկության արտահանում, որի արդյունքում ֆինանսական լուրջ ներհոսք կապահովվի և կբարձրանա երկրի վարկանիշը:
  • Բոլոր հիվանդությունների և համախտանիշերի համար մշակվելու են ախտորոշիչ և բուժական գործելակարգեր: Աշխատանքը իրականացվելու է բժշկական նեղ մասնագիտական ասոցիացիաների և բժշկական համալսարանի ամբիոնների աջակցությամբ: 
  •  Առողջապահության ոլորտի բոլոր մասնագետները պարտադիր պետք է անցնեն որակավորման քննություն: Քննական նյութը պետք է լինի ապացուցողական բժշկության վրա հիմնված գործելակարգերի իմացությունը: 
  • Մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ մեկտեղ հիմնվելու է պետական ապահովագրական մարմին: Պետական ապահովագրությունը լինելու է համընդհանուր և պարտադիր: Ապահովագրության համար սոցիալական յուրաքանչյուր խումբ կվճարի իր կարողությունների չափով: 
  • Հնարավոր և արդյունավետ բոլոր սկրինինգները ներդրվելու են շատ արագ և իրականացվելու են հանրապետության ամբողջ տարածքում: Սկրինինգային հետազոտությունների պատշաճ կազմակերպումը կարող է զգալիորեն մեծացնել պոլիկլինիկական ծառայության գործունեության արդյունավետությունը: 
  • Պետական, համընդհանուր, պարտադիր ապահովագրության առաջին փուլը կիրականացվի ուռուցքաբանության ոլորտում, որի ծախսերն ամբողջությամբ պետք է ծածկի ապահովագրական ֆոնդը:  
  • Պետք է հստակ զանազանել ծխելու դեմ պայքարը՝ ծխողների դեմ պայքարից: Այդ միջոցառումները և դեղամիջոցները դառնալու են բոլորին հասանելի և կիրառելի: Համանման կերպով կարելի է սկսել ճարպակալման դեմ պայքարի նախագիծ, որը նույնպես կարող է կանխարգելիչ մեծ ազդեցություն ունենալ առողջության անդառնալի քայքայման տանող և մահացու մի շարք հիվանդությունների համար: 
  • Առողջապահության ոլորտի անվերահսկելի հիմնական կաշառքը հիվանդին ուղեգրող բժշկին վերադարձվող փողն է (откат), որը լաբորատոր և գործիքային հետազոտությունների դեպքում կազմում է հիվանդի կողմից վճարվող գումարի 20-30 %-ը: Այս գումարը նախ թանկացնում է հետազոտությունների գինը, ապա խթան հանդիսանում,  որ բժիշկները ավելորդ և անհարկի հետազոտություններ նշանակեն՝ մեծացնելով վատնումները: 
  • Պետությունն ունի բազմաթիվ հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ: Դրանցում պետք է վճարովի ծառայությունների գները լինեն այնքան մատչելի, որ մասնավոր հետազոտական կենտրոնները պետական գներին մոտ գներով կարողանան ստանալ շահույթ, բայց ոչ այնքան, որ այդ շահույթը բավականացնի նաև կաշառք տրամադրելուն: Ավելի բարձր գներ դնելու դեպքում մասնավոր կենտրոններն ուղղակի մրցունակ չեն լինի: