- Երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարևոր նախապայման և երաշխիք է հանդիսանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը:
- Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:
- Կարևորում ենք նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը:
- Անել ամեն ինչ արդյունավետ կառավարելու համար ՀՀ ջրային ռեսուրսները՝ կառուցել ջրամբարներ, օգտագործելով գերժամանակակից տեխնոլոգիաներ հնարավորին չափ խնայողաբար օգտագործել ջուրը): 5. Հատուկ ուշադրություն դարձնել անտառների պահպանմանը և նոր կանաչապատ տարածքների ստեղծմանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք
Բնապահպանություն
- Սևանի հիմնահարցի լուծումը, որն այսօր կանգնած է ճահճացման վտանգի առաջ։
- Սևանում բարձր է ազոտի և ֆոսֆորի պարունակությունը, ինչը ծաղկման գլխավոր պատճառներից է, իսկ դրանց աղբյուրը կոյուղաջրերը և պարարտանյութերն են, որոնք գետերի միջոցով լցվում են Սևան: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է լիճ թափվող գետերի վրա կենսաբանական մաքրման կայաններ տեղադրել:
- Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատվել ափամերձ տարածքների աղտոտված կենսազանգվածներից և սևահողերից: Մաքրված տարածքները պետք է ծածկել ավազով կամ մանր քարերով: Այսօր Սևանի ափամերձ հատվածներում առկա են ճահճացած հսկայական տարածքներ, և այս հատվածներից կենսազանգվածի մաքրման աշխատանքները հրատապ են ու օրախնդիր։
- Սևանի էկո համակարգի վերականգնում. որքան հարուստ է էկո համակարգը՝ իր բաղադրիչներով, այնքան կայուն է: Սևանի էկո համակարգում առկա են ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Ցավոք, Սևանի պարագայում մենք ունենք կենսաբազմազանության կրճատում, ինչը հանգեցնում է էկո համակարգում նյութերի շրջանառության ցիկլի խախտման: Էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակները ճահճացման հետևանքով կանգնում են վերացման վտանգի առաջ, իսկ որոշ տեսակներ արդեն վերացել են: Հստակ պետական քաղաքականությամբ անհրաժեշտ է վերականգնել Սևանի էկո համակարգը:
- Անհրաժեշտ է իրականացնել անտառապատման և անտառների պահպանության աշխատանքներ։ Անտառապատումների և անտառների պաշտպանության աշխատանքներն անուշադրության են մատնված: