- Հարկային ու մաքսային օրենսդրության պարզեցում և հարկային օրենսգրքին սահմանադրական օրենքի կարգավիճակի տրամադրում։
- Հարկային և մաքսային համակարգերը պետք է լինեն արդյունավետ և ունենան ստվերային տնտեսության կրճատման և գործարար միջավայրի բարելավման համար անհրաժեշտ կարողություններ: Հարկային և մաքսային վարչարարության իրականացման արդյունքում պետք է ապահովվի հարկային եկամուտների կայունությունը:
- Անհրաժեշտ է աստիճանաբար անցում կատարել պատժողական քաղաքականությունից դեպի գործընկերային հարաբերությունների հաստատում հարկատուի հետ` պահպանելով չարամիտ կարգազանցություն դրսևորող հարկատուների նկատմամբ վարչական ներգործության անհրաժեշտ գործիքակազմը:
- Հարկային քաղաքականության ոլորտում անհրաժեշտ է շարունակաբար և հետևողականորեն կրճատել ստվերը, նվազագույնի հասցնել ստվերային աշխատավարձների վճարման արատավոր պրակտիկան, վերանայել անշարժ գույքի հարկման մեխանիզմները:
- Ազատ տնտեսական տարածքների բնագավառում քաղաքականության որակական փոփոխություն և նման տարածքների զարգացում։
- Հարկային, մաքսային վարչարարության և ընդհանրապես՝ պետություն֊ մասնավոր հատված ընդհանուր վարչարարության պարզեցում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք
Հարկային և մաքսային քաղաքականություն
- Տնտեսական քաղաքականությունում առաջին քայլերը պետք է ուղղված լինեն հարկաբյուջետային և որպես արդյունք՝ տնտեսական կայունության վերականգնմանն ու ամրապնդմանը, քանի որ միայն կայուն տնտեսական միջավայրի առկայության դեպքում կարելի է խոսել ներդրումների ներհոսքից, տնտեսականաճից և զարգացումից:
- Հարկաբյուջետային քաղաքականության կայունության վերականգնումը և պարտքի աճի տեմպերի էական դանդաղեցումը լինելու են մեր տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Ուստի մեծ է անհրաժեշտությունը արագ կարգաբերելու հանրային ֆինանսները, վերանայելու վերջին ժամանակներում ի հայտ եկած աննպատակ և ոչ էական ընթացիկ ծախսերը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող ապօրինի պարգևավճարները:
- Հարկային ոլորտում պարզ, հասկանալի, թափանցիկ և կայուն խաղի կանոնների ապահովում և երաշխավորում, որտեղ տեսանելի հեռանկարում սահմանված կանոններն էական փոփոխությունների չեն ենթարկվելու։
- Ձեռնարկատիրական գործունեությանն ու ներդրումներին առնչվող օրենսդրության պարզեցում և բյուրոկրատական կարգավորումներից ձերբազատում, իրավակիրառական պրակտիկայի բարելավում և իրավական կանխատեսելիության բարձրացում այնպես, որ ՀՀ քաղաքացիները, երկրում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները, իրավաբանական այլ անձինք հստակ պատկերացում կազմեն իրավունքների և պատասխանատվության ծավալի մասին։