«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն
  • ՀՀ նոր ռազմական դոկտրինայի մշակում և արդյունավետ ներդրում Զինված ՈՒժերում զորքերի, կրակի և հետախուզության կառավարման միասնական համակարգի ներդրում։
  • Զինվորական ծառայության գրավչության բարձրացում, ինտելեկտուալ կադրերի ներգրավում, ուսման որակի շեշտակի բարելավում:
  • Արդյունավետ կադրային քաղաքականության վարում: 
  • Զինծառայողների զինվորական, ֆիզիկական և ինտելեկտուալ պատրաստության և զարգացման ծրագրերի վերանայում/ներդրում: 
  • Զինված ուժերում բարեփոխումների նախագծում՝ հիմնված ռազմական գիտությունների և գիտական հետազոտությունների վրա։ 
  •  Զորավարժությունների անցկացման որակական փոփոխություններ՝ մաքսիմալ մոտեցված պատերազմական վիճակին, այդ թվում գործողությունների իրականացում՝ համապատասխան ռազմական փաստաթղթերի, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ համապատասխան փաստաթղթերի փոփոխությունների նախաձեռնում, 
  • Ռազմական հետախուզական մարմինների կարողությունների հզորացում և առաքելության հստակեցում:
  • Գաղտնիության ռեժիմի հստակեցում և պատասխանատվության բարձրացում, Պահեստազորի և կամավորների՝ մարտական գործողություններում ներգրավման հստակ մեխանիզմների ներդրում/բարելավում:
  • Մարտական դիրքերի կահավորման, մատակարարման երթուղիների և մեխանիզմների բարելավում:
  •  Սպառազինության համալրման պլանների սահմանում՝ հիմնված ՀՀ ռազմական առաջնահերթությունների վրա, ապահովելով հնարավորություն դինամիկ փոփոխության՝ կախված հակառակորդի սպառազինության ձեռքբերման գործընթացներից:
  •  Ռազմաարդյունաբերության նոր հայեցակարգի, ռազմավարության մշակում,  ոլորտի զարգացմանն ուղղված ռեսուրսների աղբյուրների հստակեցում,  ճանապարհային քարտեզի ամրագրում, ժամկետների և քայլերի  արդյունավետության հետ կապված լրջագույն պատասխանատվության սահմանում։
  • Զինվորական հանցագործությունների համար նախատեսված քրեական պատասխանատվության կտրուկ խստացում։ 
  • Զինծառայողների համար առաջարկվում են հետևյալ սոցիալական երաշխիքները:
  • Ընտանիքի անդամների համար որակյալ բժշկական ապահովագրության տրամադրում։ 
  • Ընտանիքի անդամների համար կրթաթոշակի տրամադրում։ 
  • Հանգստի կազմակերպման արտոնություններ։
  • Զինվորական ծառայության ավարտից հետո պետական համակարգում կառավարման հմտություններ պահանջող հաստիքներում առաջնահերթ նշանակման իրավունքի ապահովում, 
  • Կուտակային հիփոթեքային համակարգի ներդնում։ Սույն համակարգի մասնակիցներն են այն զինծառայողները, որոնք անցնում են պայմանագրային զինծառայություն և ընդգրկված են մասնակիցների ռեեստրում:  
  • Կուտակային հիփոթեքային համակարգի մասնակցի անունով բացվում է անվանական կուտակային հաշիվ, որտեղ հաշվառվում են` կուտակային վճարները, այն է` ամենամսյա կտրվածքով պետական բյուջեից հատկացվող դրամական միջոցները, կուտակային միջոցների ներդրումից ստացվող եկամուտները (տոկոսները): 
  • Ռազմական ուսումնական հաստատությունները գերազանցությամբ ավարտողների համար արտոնությունների տրամադրում։ 
  • Զինվորական թոշակների բարձրացում։ 
  • Զինվորական շքանաշանների (մեդալների) տրամադրման հստակ չափանիշների սահմանում և պատվո վճարների սահմանում։ 
  • Զինծառայողների վարձատրողության հետևողական և պարբերական բարձրացում: 
  • Զինվորական ծառայության ավարտից հետո պետական համակարգում կառավարման հմտություններ պահանջող հաստիքներում առաջնահերթ նշանակման իրավունքի ապահովում։

  • Մենք բարձրացնելու ենք Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը, մասնավորապես՝ ներդնելու ենք միասնական ավտոմատացված համակարգ:
  • Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով հասնելու ենք արդյունավետության բաձրացման, մասնավորապես՝ ձևավորելու ենք մեծ շարժունակությամբ օժտված այնպիսի մարտական կազմավորումներ, որոնք ունակ կլինեն երկար ժամանակ ինքնուրույնաբար վարել ակտիվ մարտական գործողություններ։
  • Մենք շարունակելու ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները նախևառաջ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։ Զինված ուժերը հագեցնելու ենք հակաօդային պաշտպանության համակարգերով և անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև ռոբոտացված և հեռակառավարվող այլ միջոցներով։ Զինված ուժերը համալրելու ենք նաև գերճշգրիտ հեռահար հրթիռային, ժամանակակից ռադիոէլեկտրոնային, հետախուզության և կապի այլ միջոցներով։
  • Մենք խթանելու ենք ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը՝ հիմնված հայաստանյան գիտահետազոտական ներուժի և միջազգային փորձի վրա։ Ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայր է ստեղծելու նաև մեր կողմից արդեն իսկ մշակված ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականությունը։ Այս քաղաքականությունը հիմնված է հարկային և վարչարարական ընթացակարգերի բարելավման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև հանրային, մասնավոր ու միջազգային համագործակցության վրա:
  • Շարունակելու ենք զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Այս ոլորտում մենք արդեն իսկ արդիականացրել ենք անհրաժեշտ իրավական և օրենսդրական բազան, մշակել ենք ոլորտի ռազմավարական փաստաթղթերը։
  • Ռազմական կրթության և գիտության զարգացումը լինելու է մեր գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Մենք արդեն իսկ մշակել ենք ռազմական կրթության համակարգի վերակազմավորման նոր մեխանիզմներ, որոնց նպատակն է ապահովել հետազոտական և կրթական բաղադրիչների համատեղումը, ռազմական կրթության շարունակականությունը՝ ցկյանս կրթության գործիքակազմի ներդրմամբ:
  • Իրականացնելու ենք ծրագրեր՝ ուղղված Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանը։ Այդ ծրագրերի նպատակն է զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, մեծացնել հոգեբանական կայունությունը և ակտիվ մարտական գործողություններ վարելու պատրաստվածությունը, կատարելագործել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ինչպես նաև բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը։
  • Մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի մեծացնելու ենք զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու ենք զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ մեր ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու:
  • Մենք կատարելագործելու ենք ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ, խթանելու ենք Զինված ուժերի կարգապահությունը, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և ջանալու ենք, որ բացառվեն ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։