«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայ Ազգային Կոնգրես» logo
«Հայ Ազգային Կոնգրես»
Տնտեսական քաղաքականություն

ՀՀ տարածքներում գործարարության զարգացման, համայնքների սոցիալ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման նպատակով անհրաժեշտ է` 

  • Մշակել համապատասխան պետական աջակցության ծրագիր, որի շրջանակներում աջակցություն կտրամադրվի որոշակի չափանիշներին բավարարող` կայուն և ներառական աճին նպաստող ներդրումային ծրագրերին: 
  • Համապատասխան կառույցների հետ համատեղ կազմակերպել դասընթացներ` ներդրումային ծրագրերի մշակման և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ 
  • Դիտարկել նշված ներդրումային ծրագրերի վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման հարցը։ 
  • Մասնագիտացված ապակենտրոնացման մեխանիզմի կիրառում։ 
  • Կարևորվում է նաև ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ներդրումային, ինչպես նաև ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, ոռոգման համակարգի զարգացման ծրագրի մշակումն ու իրականացումը, նոր տեխնոլոգիաների և կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ոռոգման արդյունավետության բարձրացման, ջրակորուստների կրճատման, ջրախնայողության, ոռոգվող հողատարածքների ավելացման, ջրի առցանց, թափանցիկ կառավարման համակարգի ներդրումը
  • Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ուղղությամբ, ստեղծել օրենսդրական հիմքեր` պետություն-մասնավոր գործընկերության համար, բարձրացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանվածությունը, կատարելագործել ազատ տնտեսական գոտիների գործունեությունը:
  • Հայաստանը պետք է ակտիվորեն հետապնդի համաշխարհային տնտեսական համակարգի մեջ ինտեգրացման քաղաքականություն, մասնակցի գլոբալ ու տարածաշրջանային նախագծերի իրականացմանը, զարգացնելով հաղորդակցման ուղիները եւ ընդգրկվելով խոշոր ենթակառուցվածքային ու արտադրական նախագծերի մեջ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բուլղարիայի եւ ԵՄ այլ երկրների, Միջին Արեւելքի երկրների հետ: Խիստ կարեւոր է նաեւ ներհանրապետական հաղորդակցման  ուղիների վերակազմավորումն անվտանգության ապահովման ու ռազմավարական բնույթի խնդիրների լուծման համար:
  • Հայաստանը պետք է շարունակի համագործակցությունը Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ազատական բարեփոխումների ապահովման եւ տնտեսական զարգացման ինստիտուտների ձեւավորման ու կայացման բնագավառում:
  • Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հմինադրամի եւ միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների աջակցությամբ, պետությունը պետք է մաքսիմալ ջանքեր գործադրի ներտնտեսական իրավիճակի, մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանման, պետության ստանձնած ու հարաճող սոցիալական պարտավորությունների, ներդրումային ծրագրերի ու արտաքին պարտքի կառավարման օպտիմալ համամասնության ձեւավորման նպատակով:
  • Ազատականացնել արտաքին տնտեսական գործունեությունը և ՏՏ ոլորտների սպառողական հարաբերությունները, թեթևացնելով արժութային կարգավորման սահմանափակումները։ Օրենսդրորեն թույլ տալ, որ էլեկտրոնային առևտրում արտերկրից ընդունվող վճարումները կատարվեն արտարժույթներով` էապես կրճատելով դրամի փոխարկելիության կոմիսիոն գանձումները։