ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն logo
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ logo
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Զինված ուժեր և անվտանգություն
  • Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազագույնը երեք անգամ, բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ն Նախիջևանի, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանները պաշտպանող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր զորամասերի հրամանատարների, սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների և քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձը։
  • Անվտանգության այնպիսի քաղաքականության կենսագործում, որը բացառում է Հայաստանի ինքնիշխանության իրավունքի փոխանցումը, Օրենքով ամրագրում, որ Հայկական պետականության անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես Հայկական ազգային զինված ուժերի մենաշնորհն է, որը չի խոչընդոտի ռազմավարական դաշնակցի հետ կնքված պայմանագրերի եւ համաձայնությունների անշեղորեն կատարմանն ու զարգացմանը։
  • Պետք է նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ոուս դաշնակից-բարեկամ պետությունների Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը ինչպես ռազմավարական, այնպես էլ տնտեսական ոլորտներում՝
  • Մեկնարկել «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ստեղծման ծրագիրի իրականացման կազմակերպական, տնտեսական, իրավական, սոցիալական և այլ առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում՝

. բարձրագույն և միջին հրամանատարական կազմի կադրային փոփոխությունների միջոցով ապահովել Զինված Ուժերի կառավարման արդյունավետ մակարդակ,

. պետության ձեռքում կենտրոնացնել բավարար նյութական միջոցներ՝ սպառազինություն ու ռազմական  տեխնիկա ձեռք բերելու և պաշտպանական արդյունաբերության անհրաժեշտ ծրագրեր իրականացնելու համար,

. միջոցներ ձեռնարկել քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքներ ստեղծելու համար,

. արմատապես վերանայել հակառակորդի հետ շփման գծի պաշտպանության ներկայիս համակարգը (մասնավորապես՝ զորակոչիկների փոխարեն ներգրավելով արհեստավարժ անձնակազմ, ինչպես նաև կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնիկա) և, հաշվի առնելով, որ մեր երկիրը չունի ռազմավարական, իսկ որոշ հատվածներում՝ նույնիսկ օպերատիվ, խորություն, շփման գծի հետ միասին պետական սահմանի պահպանությունը ևս կազմակերպել որպես պաշտպանության բաղադրիչ՝ սահմանի պահպանության և շփման գծի պաշտպանության նպատակով ստեղծելով ԶՈՒ Սահմանապահ զորքեր, որի համալրման համար օգտագործել նաև ԱԱԾ Սահմանապահ զորքերի և Ոստիկանության զորքերի ամբողջ ռեսուրսը,

. ըստ պաշտպանության համար անհրաժեշտ չափանիշների որոշել սահմանային պաշտպանական գոտին (Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը՝ ամբողջ տարածքով) և դրանում ձևավորել ԶՈՒ համապատասխան զորամիավորումների հրամանատարության ներքո գործող տարածքային պաշտպանության ուժեր՝ ներգրավելով այդ գոտու բնակիչներին և նրանց հատկացնելով զենք ու զինամթերք,

. մեկնարկել պաշտպանական ոլորտի կառավարման համակարգի և ԶՈՒ կառուցվածքի արմատական

արդիականացման ծրագիր:

    • Արմատապես վերանայել անվտանգության մարմինների համակարգը՝ ստեղծելով միմյանց հավասարակշռող և անվտանգության ապահովման ամբողջ ծավալն ապահովող ու համադրող կառույցների համակարգ՝ քաղաքական-վերլուծական հետախուզություն, արտաքին հետախուզություն, պաշտպանական հետախուզություն, ներքին անվտանգություն և հակահետախուզություն, օպերատիվ-քրեական հետախուզություն։
    • Վերանայել անվտանգային-պաշտպանական ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգը՝ ՀՀ ընդհանուր գիտակրթական համակարգի մեջ ինտեգրելու և անհրաժեշտ, այդ թվում՝ գիտահետազոտական բաղադրիչներով համալրելու ձևով, ինչպես նաև համապատասխանաբար բացառել հատուկ ծառայությունների ծառայողների և էապես սահմանափակել Զինված ուժերի կրտսեր սպայական կազմի կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը օտարերկրյա ուսումնական հաստատություններում:

  • ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ ապագա դաշնակիցների աջակցությամբ սկսել որակապես միանգամայն նոր պաշտպանական համակարգի՝ ազգի և պետության ամբողջ անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ունակ «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ձևավորումը։