- Նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության զարգացմանը
- Նպաստել եւ աջակցել հայոց պետության անվտանգության գլխավոր երաշխիքի ատոմային գիտության զարգացմանը, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության անընդհատ զարգացման, էներգետիկ անվտանգության եւ ազգային բանակի անընդհատ հզորացման հիմնասյունն է։
- Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն հաստատությունների կրթությունը պետական արժեհամակարգի հիմնասյունն է, ուստի Հայաստանի Հանրապետությունում սերունդներ դաստիարակելու և կրթելու աոաքելություն իրականացնելու, ինչպես նաև կրթության որակն ու կրթության արդյունավետությունն անընդհատ բարձրացնելու պատասխանատվությունը բացառապես պետք է կրի Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։
- Նպաստել ն աջակցություն ցուցաբերել նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների հայակենտրոն գործունեությանը։ Նպաստել և աջակցել հանրակրթական բոլոր դպրոցների մարզադահլիճների, ռազմագիտության, առաջին բժշկական օգնության դասարանների արդիականացմանը միջազգային չափորոշիչներով հաստատված գործիքակազմերի ներդրմամբ։
- Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազազույնը երկու անգամ, բարձրացնել կրթության, գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի ոլորտներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը։
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Կրթություն և գիտություն
- Երաշխավորել կրթական համակարգի ներառականությունը, բոլորի համար հավասար հնարավորությունները։
- Ապահովել ուսուցչի աշխատավարձի մակարդակը ոչ պակաս, քան հանրապետությունում միջին աշխատավարձն է։
- Ստեղծել նոր մեթոդական գործիքակազմով հարուստ դպրոց՝ հաշվի առնելով ժամանակակից կրթական մոտեցումները։
- Կրթական համակարգն ապահովել առաջատար հիմնարար հայալեզու գրականությամբ։
- Երաշխավորել մասնագիտական կազմի շարունակական զարգացումը՝ ուժեղացնելով առկա մանկավարժական համալսարանների մասնագիտական կազմը և մեթոդաբանությունը, ինչպես նաև վերականգնել վերապատրաստման ինտիտուտը։
- Ուսումնական հաստատության բյուջեն և ծախսերը կառավարել բաց և թափանցիկ սկզբունքներով,
- Հանրակրթական ծրագրեր ստեղծելիս՝ առաջնորդվել նոր գիտական մեթոդներով, երեխայի ստեղծարար միտքը զարգացնելիս՝ հաշվի առնել նաև ուսուցիչների-ծնողների-աշակերտների պահանջները։
- Ստեղծել ուսումնական այլընտրանքային նյութեր, ինչպես թղթային այնպես էլ թվային ֆորմատով։
- Բացառել հոգեբանական և ֆիզիակական բռնությունը, հալածանքը ( բուլինգ) դպրոցներում։