- Առաջիկա հինգ տարիների ընթացքում, նվազագույնը երեք անգամ, բարձրացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ն Նախիջևանի, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանները պաշտպանող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր զորամասերի հրամանատարների, սպաների, ենթասպաների, պայմանագրային զինծառայողների և քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձը։
- Անվտանգության այնպիսի քաղաքականության կենսագործում, որը բացառում է Հայաստանի ինքնիշխանության իրավունքի փոխանցումը, Օրենքով ամրագրում, որ Հայկական պետականության անվտանգությունը եւ սահմանների անձեռնմխելիության ապահովումը բացառապես Հայկական ազգային զինված ուժերի մենաշնորհն է, որը չի խոչընդոտի ռազմավարական դաշնակցի հետ կնքված պայմանագրերի եւ համաձայնությունների անշեղորեն կատարմանն ու զարգացմանը։
- Պետք է նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ոուս դաշնակից-բարեկամ պետությունների Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը ինչպես ռազմավարական, այնպես էլ տնտեսական ոլորտներում՝
ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն
- Հրատապ պետք է մշակել և կյանքի կոչել Հայոց ազգային բանակի վերականգնման և վերազինման համալիր ծրագիր:
- Մշակված պետական ծրագրով Հայաստանի Հանրապետության ազգային բանակը կարճ ժամանակահատվածում պետք է համալրել վերջին սերնդի զենքով և զինամթերքով:
- Հնարավորինս կարճ ժամկետում պետք է ձևավորել պրոֆեսիոնալ բանակ, որը կլինի տեխնիկապես գերհագեցած:
- Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և արդյունավետ շահագործումը ՀՀ զինված ուժերում պետք է դարձնել թիվ մեկ առաջնահերթություն և նպատակ, իսկ մինչ այդ իրագործել անձնակազմի կառուցվածքային արդիականացում՝ առաջնագծում ծառայություն սահմանելով միայն փորձառու պայմանագրային ծառայողների համար:
- Սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու զարգացումը պետք է լինի պետության կարևորագույն առաջնահերթությունը: Այդ համայնքներում առաջիկա երկու տարիների ընթացքում պետք է ավարտին հասցնել անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների շինարարությունը: Սահմանամերձ ու սահմանապահ համայնքներին պետք է տրամադրվեն լայն արտոնություններ: