- Կբազմազանեցվեն կրթական ծրագրերը, կրթության կազմակերպման ձևերն ու մեթոդները, կրթություն ստանալու հնարավոր ճանապարհները:
- Կապահովվի կրթական ծրագրերի ճկունությունը, դրանք սովորողների, նրանց ընտանիքների, համայնքի և տնտեսության կարիքներին համապատասխանեցնելու հնարավորությունները, կընդլայնվեն դպրոցական պարտադիր բաղադրիչով նախատեսված դասընթացները, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհատական ուսումնական պլանների, մոդուլային ծրագրերի, հոսքային ուսուցման կիրառությունը:
- Միաժամանակ կզարգացվեն կրթության կազմակերպման ձևերը. կընդլայնվեն հեռավար կրթության հնարավորությունները, կներդրվի ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմ, կապեր կստեղծվեն կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերի միջև, ինչը հնարավորություն կտա կրթական ցանկալի վերջնարդյունքներին հասնելու համար ընտրել առավել հարմար, սեփական հնարավորություններին համապատասխանող ճանապարհ:Կներդրվեն ուսումնական պարապմունքների կազմակերպման ժամանակակից մեթոդներ՝ հնարավորություն ստեղծելով օգտագործել արտադպրոցական ռեսուրսները՝ մշակութային կենտրոններ և այլն:
- Կրթության համակարգի բազմազանեցումը կառնչվի նաև ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձևերին: Արդեն իսկ որոշ ուսումնական հաստատություններ վերակազմակերպվել են հիմնադրամների: Կխթանվի ուսումնական հաստատությունների համատեղ հիմնադրման, կառավարման համակարգում սոցիալական գործընկերների մասնակցության հնարավորությունների ընդլայնումը:
- Կարիքներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով կամրապնդվեն հետադարձ կապի և սոցիալական երկխոսության մեխանիզմները. պարբերաբար կանցկացվեն հասարակական կարծիքի ուսումնասիրություններ, կստեղծվեն հանրային քննարկման հարթակներ, կբարելավվեն որոշումների կայացման մասնակցային մեխանիզմները:
- Գործընկերային համագործակցություն. մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ կամրապնդվի գործընկերային համագործակցությունը: Որոշ գործառույթների իրականացումը, կրթաօժանդակ ծառայությունների մատուցումը կփոխանցվի մասնագիտական ոլորտում արհեստավարժ և հասարակության վստահությունը վայելող 35 կազմակերպությունների, պետական աջակցություն կցուցաբերվի կրթության զարգացման գերակայություններին և սկզբունքներին համապատասխանող միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից նախաձեռնված ծրագրերին, որոնք մասնագիտական փորձաքննության արդյունքներով կներառվեն կրթության զարգացման ծրագրերի փաթեթում:
- Օրենքով ամրագրել և երաշխավորել պետական բյուջեի միջոցներից գիտության ֆինանսավորման նվազագույն ծավալը,
- Գիտության բնագավառում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ,
- Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի մեջ ավելացնել շուկայական պահանջից և պետության զարգացման տեսլականից բխող կիրառական 39 հետազոտությունների մասնաբաժինը,
- Նոր ռազմավարություն մշակել հասարակագիտական, հատկապես՝ հայագիտական հետազոտություններին պետական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով,
- Իրականացնել գիտության, գիտական կարիերայի հանրայնացման, գիտնականների աշխատանքի լուսաբանման, գիտական կարիերա ընտրելու խրախուսման լայնածավալ ծրագրեր:
«Պատիվ ունեմ» դաշինք
«Ժառանգություն» կուսակցություն
Կրթություն և գիտություն