«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
Տնտեսական քաղաքականություն
  • Տնտեսական քաղաքականությունում առաջին քայլերը պետք է ուղղված լինեն հարկաբյուջետային և որպես արդյունք՝ տնտեսական կայունության վերականգնմանն ու ամրապնդմանը։
  • Արագ կարգաբերել տնտեսական միջավայրը
  •  Ուժեղացնել տնտեսական աճի ներուժը
  •  Կառավարելի դարձնել պետական պարտքը
  • Բարելավել ներդրումային միջավայրը
  • Հարկաբյուջետային քաղաքականության կայունության վերականգնումը և պարտքի աճի տեմպերի էական դանդաղեցումը լինելու են մեր տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները:
  •  Անհրաժեշտությունը արագ կարգաբերելու հանրային ֆինանսները, վերանայելու վերջին ժամանակներում ի հայտ եկած աննպատակ և ոչ էական ընթացիկ ծախսերը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող ապօրինի պարգևավճարները: 
  • Մեծ շեշտադրում պետք է կատարվի ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերին, հատկապես՝ հարավային ուղղությամբ պաշտպանական դիրքերն ամրացնող շինարարական աշխատանքներին: 
  • Սպառման աճի վրա հիմնված տնտեսական զարգացման մոդելը պետք է արմատապես վերափոխվի ներդրումների և արտադրողականության աճի վրա հիմնված մոդելի: 
  • Տնտեսական աճը պետք է դարձնել ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման հնարավորություն։ Բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունն այդ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։ 
  • Մրցունակ տնտեսության հասնելու համար մեր առաջնային գերակայությունները եղել և մնում են արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր և միջին ձեռնարկատիրության խրախուսումը: 
  • Պետք է ստեղծել հարթակներ և անհրաժեշտ գործիքակազմ «գաղափար-փոքր բիզնես-կայացած միջին կամ խոշոր ձեռնարկություն» բանաձևի անխոչընդոտ իրագործման համար: 
  • Բիզնեսը պետք է չկաշկանդվի կատարելու ծախսեր ինովացիաների և նորագույն տեխնոլոգիաների վրա՝ ստանալով դրանց համար պետական օժանդակություն: 
  • Սեփականության իրավունքի և բանկային գաղտնիքի պաշտպանության երաշխավորում, այդ նպատակով գործուն, հուսալի և վստահելի գործիքների կիրառում։ 
  • Երկիր կապիտալի ներկրման պայմանների ազատականացում, փողի ծագման հսկողության նվազեցում։ 
  • Բանկային համակարգում ճկուն գործիքների ներդրում, ինչը հնարավորություն կտա երկարաժամկետ ներդրումների համար մրցունակ պայմաններ առաջարկել։
  • Կապիտալի տեղաշարժի կանոնակարգում (կարգավորումների մեղմացում)՝ հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները։ 
  • Մրցակցային միջավայրի բարելավում, քաղաքացիական իրավունքի ոլորտում պարզ նորմերի կիրարկում, վարչական և քաղաքացիական դատավարության բարելավում։
  • Միջազգային պարտավորությունների շրջանակներում պրոտեկցիոնիստական այնպիսի գործիքների կիրառում, որոնք հնարավորություն կտան ազգային կապիտալին ամրանալ մի շարք, հատկապես՝ ռազմավարական, ոլորտներում, այդ թվում՝ հեռահաղորդակցություն, ավիացիա, վառելիքաէներգետիկ ոլորտ, սննդի արդյունաբերություն և առևտուր, գյուղատնտեսություն և այլն։
  • Անհրաժեշտ է ստեղծել ենթակառուցվածքներ, ցուցաբերել տեխնիկական և խորհրդատվական աջակցություն, իրականացնել օժանդակության ծրագրեր։
  • Պետական մասնագիտացված կառույցների և շտեմարանների ստեղծում, որոնց միջոցով ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ներդրողները, առանց հավելյալ ծախսերի, հնարավորություն կունենան սեփական հայեցողությամբ արդյունավետ տնօրինել իրենց միջոցները։ 
  • Հատուկ շտեմարանների և հարթակների ստեղծում, որոնցում մրցունակ գործարար նախագծերը կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին, այդ թվում՝ օտարերկրյա ներդրողներին։ 
  • Հեռանկարային նախագծերին պետական էական աջակցության ցուցաբերում (օրինակ՝ առաջադեմ սարքավորումների ձեռքբերման նպատակով լիզինգի սուբսիդավորում, ներդրումներ՝ մասնաբաժնի դիմաց և այլն)։ 
  • Այնպիսի ինստիտուտների և գործիքների կիրարկում, որոնք հնարավորություն կտան, որ անհատ քաղաքացիներն իրենց համեստ խնայողություններն ուղղեն ոչ թե սպառմանը, այլ ներդրումներին (պարտատոմսեր, բաժնետոմսեր, փայեր և այլն)։ 
  • Ձեռնարկատիրական գործունեությանն ու ներդրումներին առնչվող օրենսդրության պարզեցում և բյուրոկրատական կարգավորումներից ձերբազատում, իրավակիրառական պրակտիկայի բարելավում և իրավական կանխատեսելիության բարձրացում այնպես, որ ՀՀ քաղաքացիները, երկրում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները, իրավաբանական այլ անձինք հստակ պատկերացում կազմեն իրավունքների և պատասխանատվության ծավալի մասին։ 
  • Անհրաժեշտ է խրախուսել տնտեսության այն ճյուղերի զարգացումը, որոնք կապահովեն սահմանափակումների պայմաններում մրցունակ արտադրանքի կամ ծառայության մատակարարում, զբաղվածության ապահովում, անվտանգության (այդ թվում՝ պարենային) ապահովում.
  • Անմիջապես կիրականացվեն հակաճգնաժամային նախաձեռնություններ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակը կայունացնելու, գնաճը զսպելու, գործա զրկության եւ աղքատության աճը, պետական միջոցների փոշիացումը եւ բանկային համակարգի հնարավորճգնաժամը կանխելու ուղղություններով։ 
  •  Որպես հնարավորություն դիտարկվելու է Եվրոպայից ուղեւորներին ասիական երկրներ, օրինակ՝ Հնդկաստան, Չինաստան եւ հակառակ ուղղությամբ տարանցումների համար Հայաստանը տարածաշրջանային օդային հանգույցի վերածելու հեռանկարը։ Հայաստանը կարող է դառնալ արաբական ավիաընկերությունների կողմից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար կարեւոր հենակետ։ Ակտիվորեն կօգտագործվեն բոլոր հնարավորությունները եւ ԵՄ-ի հետ վերջնականապես կվավերացվի օդային փոխադրումների մասին համաձայնագիրը։ Ուսումնասիրելու ենք ազգային փոխադրող ունենալու հարցը։ 
  •  Ինտենսիվորեն կխթանենք արաբական երկրների հետ ակտիվ առեւտրա տնտեսական հարաբերությունները՝ ԱՄԷ, Կատար, Քուվեյթ, ինչպես նաեւ՝ Եգիպտոս, Սիրիա, Իրաք։ 
  • Տնտեսական հարաբերությունների եւ մրցակցության ոլորտում առավե լագույնս կպահպանվեն խաղի արդար, թափանցիկ կանոններ եւ հավասար հնարավորություններ։ 
  •  Ընդունելու ենք ներդրումների խրախուսման եւ ներդրողների պաշտպանության ժամանակակից կառուցակարգեր: Նշանակետն է՝ առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ 5 տարում ընդհանուր ծավալը հասցնել առնվազն 3 միլիարդ ԱՄՆ դոլարի: 
  • Օտարերկրյա ներդրումները խթանելու նպատակով առաջին հերթին կընդունվի նոր օրենք, որով էապես կուժեղացվեն օտարերկրյա ներդրումների երաշխիքները եւ պաշտպանության մեխանիզմները: Կբացառվեն, վերջին տարիներին արատավոր պրակտիկա դարձած ճնշումները օտարերկրյ ներդրողների վրա: 
  • Կսահմանվեն եւ կհստակեցվեն ներդրումային ծրագրերի առաջմղման եւ աջակցության մեխանիզմները։ Այս նպատակով կսկսի աշխատել մեկ պատուհանի սկզբունքով արդյունավետ գործող օտարերկրյա ներդրումների խթանման կառույցը։ Կակտիվացվի եւ կուժեղացվի ՓՄՁ զարգացման եւ աջակցության կենտրոնի գործունեությունը` վերականգնվելու են եւ ակտի վացվելու են մարզային կառույցները: 
  • Պետության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերում լայնորեն կկիրառվեն Պետություն-մասնավոր գործակցության (ՊՄԳ) մեխանիզմները, միաժամանակ կկատարելագործվի ՊՄԳ օրենսդրական դաշտը։ 
  • Զարգացնելու ենք կապիտալի շուկան: Առանձնահատուկ կարեւորելու ենք կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդրումը, արժեթղթերի շուկայի գործիքների լայն կիրառությունը եւ միջազգային շուկաներին արդյունավետ ինտեգրումը: Իրականացնելու ենք փոքր բաժնետերերի իրավունքների պաշտպանության օրենսդրական եւ իրավակիրառական բարեփոխումներ: 
  • Ողջ երկրով մեկ ձեռնամուխ ենք լինելու շինարարության, գյուղատնտե սության եւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում լայնածավալ ներդրումների իրականացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, հատկապես նոր ներդրումային ծրագրերին՝ ուղղված այդ ճյուղերի տարածաշրջանային (առաջին հերթին Եվրասիական տնտեսական միություն եւ Ծոցի երկրներ) արժեշղթաներին ինտեգրմանը։ 
  • Հայաստանում պետք է անառարկելիորեն հարգվեն մտավոր սեփակա նության եւ հեղինակային իրավունքները, պատենտները եւ այլն: Հայաստանի որակի ենթակառուցվածքները լինելու են մրցունակ եւ ճանաչելի՝ ապահովելով փորձաքննությունների եւ ստուգման լաբորատորիաների ու կենտրոնների արդյունավետ աշխատանքը: 
  • Վերացվելու են ՓՄՁ զարգացման համար առկա խոչընդոտները. մասնավորապես, բարձրացվելու է առեւտրի, ծառայությունների եւ արտա դրության ոլորտի համար՝ ՓՄՁ «Շրջանառության հարկի» շեմը, այնուհետեւ անցնելու ենք ՓՄՁ-ների համար մեկ հարկատեսակի (օրինակ՝ միայն շրջանառության հարկի կամ հաստատագրված վճարների) սահմանմանը։ 
  • Չխախտելով պետական գնումների մրցույթների գործընթացում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նախապատվությունը տրվելու է հայկական արտադրության ապրանքներին, հատկապես՝ ռազմավարական եւ անվտանգային նշանակություն ունեցող ոլորտներում։ 
  • Ստեղծվելու են բարենպաստ պայմաններ ընտանեկան միկրոբիզնեսի համար: 
  • Գործադրվելու են լայն մասնակցային տնտեսական եւ սոցիալական ձեռներեցությանն ուղղված քաղաքականություններ: 
  • Օտարերկրյա ներդրումները խթանելու նպատակով առաջին հերթին կընդունվի նոր օրենք, որով էապես կուժեղացվեն օտարերկրյա ներդրումների երաշխիքները եւ պաշտպանության մեխանիզմները: Կբացառվեն, վերջին տարիներին արատավոր պրակտիկա դարձած ճնշումները օտարերկրյա 
  • ներդրողների վրա: 

  •  Պետության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերում լայնորեն կկիրառվեն Պետություն-մասնավոր գործակցության (ՊՄԳ) մեխանիզմները, միաժամանակ կկատարելագործվի ՊՄԳօրենսդրական դաշտը։ 

  • Հայաստանում պետք է անառարկելիորեն հարգվեն մտավոր սեփակա նության եւ հեղինակային իրավունքները, պատենտները եւ այլն: Հայաստանի որակի ենթակառուցվածքները լինելու են մրցունակ եւ ճանաչելի՝ ապահովելով 
  •  «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը դարձնելու ենք ճանաչելի ության եւ որակի գրավական։ Հայաստանը պետք է տարածաշրջանում եւ աշխարհում դիրքավորվի որպես երկիր, որն արտադրում է բարձրորակ եւ պահանջված արտադրանք։ «Արտադրված է Հայաստանում» պիտակը պետք է ասոցացվի որակյալ, օգտակար, անվտանգ եւ մատչելի հասկացությունների հետ։
  •  Արմատապես բարեփոխելու ենք արտադրվող ապրանքների որակի եւ դրա հավաստագրման պետական վերահսկողության համակարգը։ 
  • Արդիականացնելու ենք անասնաբուժության ողջհամակարգը։ 
  • Պետությունը, մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ, պետք է մեր արտադրանքն ավանդական շուկաներում գովազդելու եւ նոր շուկաներ որոնելու հատուկ արշավ նախաձեռնի։ Մեզ համար նոր շուկաներն են Ծոցի երկրները, Չինաստանը, Աֆրիկայի երկրները, աստիճանաբար նաեւ՝ ԵՄ-ը: 
  • Պետք է ստեղծվեն Հայաստանից մեկ միասնական հովանոցային բրենդի ներքո ապրանքների (օրինակ՝ խմելու ջուր, հյութեր, մրգեր ու բանջարեղեն, հատապտուղներ, վերամշակված գյուղմթերքի արտահանման միասնական լոգիստիկ կենտրոններ։ Սա կապահովի որակի եւ բնույթի առումով միանման արտադրանքի անհրաժեշտ քանակի առկայություն։ 
  • Նոր մեխանիզմներ կսետղծվեն Հայաստանում արտահանման ուղղվածու թյուն ունեցող արտադրանքի ապահովագրության համար։ 
  • Կգործադրվեն Հայաստանում արտադրված ապրանքների առաջմղման գործում սփյուռքի հնարավորությունները, օրինակ՝ այդ գործում հայկական ծագում ունեցող հայտնիների օգնությունը։ 
  •  Մենք կարող ենք համարձակորեն մտածել նաեւ Հայաստանից ռազմա տեխնիկական բնույթի արտադրանքի արտահանման մասին։ 
  • Նախաձեռնելու ենք քայլեր, որ թույլ կտան ընդարձակել որոշ ավանդական ապրանքների, օրինակ՝ գորգերի արտադրությունը եւ խրախուսել ապրանքների նոր տեսակների արտադրանքը։ Հեռանկարային է համարվում օրգանիկ գյուղատնտեսական ապրանքների արտադրության ընդարձակումը: 

  • Հայաստանը կարող է դառնալ կոմունիկացիաների հատման տարածաշրջանային կենտրոն, տարանցիկ երկիր, որը կկապի Սեւ ծովի եւ Պարսից ծոցի երկրները, ինչպես նաեւ՝ վերականգնվող նոր Մետաքսի ճանապարհը։ 
  • Զարգացման այս փուլում գլխավոր ձեռքբերումներից մեկը կլինի Հայաստանի վերածումը տարանցիկ երկրի: Հյուսիս-հարավ կոմունիկացիոն միջանցքի մաս դառնալու հնարավորություն կա՝ նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այդ հայեցակարգն ինտենսիվորեն առաջ են մղում մեր բարեկամ երկրները եւ ռազմավարական գործընկերները։