«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
«Հայաստան» դաշինք logo
«Հայաստան» դաշինք
Առողջապահություն

Առողջապահության ոլորտում քաղաքականության խնդիրները պետք է լինեն՝

  • բնակչության առողջ ապրելակերպի խթանումը,
  • կադրերի պատրաստումն ու համակարգը բարձրորակ կադրերով ապահովումը,
  • հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը, 
  • վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխարգելող արդյունավետ համակարգի ներդրումը,որակյալ, ժամանակակից, համապարփակ բժշկական ծառայությունների մատուցումը,
  • առողջապահության առաջնային օղակի բուժհաստատությունների արմատական բարեփոխում, այդ թվում՝ կազմակերպաիրավական և սեփականության ձևերի, ֆինանսավորման և կառավարման եղանակների, գործառութային ծանրաբեռնվածության և մատուցվող ծառայությունների վերանայում,
  • կանխարգելիչ ծառայությունների մատուցման լայն ցանցի ստեղծում և բնակչության, հատկապես՝ խոցելի խմբերի (երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդություն ունեցողներ և այլն) ներկայացուցիչների, պարբերական հետազոտությունների իրականացում
  • առաջնային օղակում ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում, կարիքավոր անձանց համար աջակցության ճկուն մեխանիզմների ներդրում
  • արդիականացնել բուժհաստատություններն ու մատուցվող ծառայությունները, ընդլայնել առողջապահական ծառայությունների աշխարհագրությունը 
  • գործող բուժհաստատությունների տեխնիկական վերազինում և արդիականացում, 
  • նոր բուժհաստատությունների ստեղծում այն տրամաբանությամբ, որ քաղաքացիների համար հիմնական առողջապահական ծառայությունները լինեն հասանելի ու մատչելի,
  • բարձրորակ կադրերի պատրաստում և ներգրավում, 
  • մրցունակ ծառայությունների տրամադրում և պետության աջակցությամբ առողջապահական ծառայությունների արտահանում, հատկապես` բուժառուներիներգրավում Հյուսիսային Կովկասից, Մերձավոր և Միջին Արևելքից, Կենտրոնական և Հարավային Ասիայից։ 
  • առողջապահական ծառայությունների մատուցման ոլորտում պետության միջամտության և մասնակցության աստիճանական նվազմանը
  • առողջապահական ծառայությունների ձեռքբերման գործառույթը շահառուին (սոցիալական աշխատող, համայնք, առողջապահության առաջնային օղակ) մոտեցնելուն,
  • քաղաքացիների շրջանում պրոակտիվ վարքագծի խթանմանը, հատկապես` հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման փուլում (առողջության ապահովագրության ինստիտուտի ներդրման, պետության այլ ծառայություններից օգտվողների համար պարտադիրության սկզբունքի կիրառման և այլ եղանակներով), 
  • այնպիսի ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք կապահովեն բուժծառայությունների պատշաճ, ժամանակին և լիարժեք մատուցմանը
  • առանձին հիվանդությունների բուժման կամ հաղթահարման, բնակչության խոցելի ու կարիքավոր խմբերի ներկայացուցիչներին պատշաճ ծառայություններ մատուցելու գործում քաղաքացիական հասարակության, համայնքների և մասնավոր հատվածի կարողությունների ներգրավմանը
  • բժշկագիտության, բժշկական կրթության և դեղագործության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը։

  • Առաջնահերթ կերպով կանգնեցվելու է համավարակի մահաբեր թափանիվը՝ բնակչությանն ապահովելով անհրաժեշտ քանակի եւ որակի պատվաստանյութով։ Կստեղծվեն հիվանդանոցային բավարար պայմաններ, էապես կխրախուսվեն համավարակի դեմ պայքարում աշխատող մասնագետներն ու ծառայությունները:
  • Մշակվելու է առողջապահության համակարգի զարգացման նոր ռազմավարությունը՝ ինչպես մոտակա տարիների, այնպես նաեւ երկարատեւ ժամանակահատվածի համար։ Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու բժիշկների եւ բուժաշխատողների մասնագիտական, իրավական եւ սոցիալական պաշտպանվածությանը։ 
  • Մեկ տարվա ընթացքում մշակվելու եւ ներդրվելու են, ինչպես նաեւ էլեկտրո նային առողջապահության համակարգի միջոցով վերահսկվելու են ամենատարածված 100 հիվանդությունների կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը։ Արդյունքում կունենանք հնարավորինս ստանդարտացված, ապացույցների վրա հիմնված, լայն կիրառություն ունեցող բուժման չափորոշիչներ։ Առողջապահական ապահովագրությունը առավել մատչելի եւ լայն ընգրկվածություն ձեռք կբերի։ 
  • Գործադրվելու է «Ոչ մի քաղաքացի՝ առանց պատշաճ բուժման հնարավորության» սկզբունքը։ Ապահովվելու է բնակչության համար փաստացի անվճար առողջապահություն նվազագույն բազային փաթեթի հիման վրա: Առողջական խնդիները չպետք է պատճառ դառնան քաղաքացիների աղքատացման կամ նրանց սոցիալական վիճակի վատթարացման։ Կլուծվի սոցիալապես խոցելի խմբերի առողջապահական ծառայություններից լիարժեք հասանելիության հարցը։ 
  • Յուրաքանչյուր մարզում լինելու է առնվազն մեկ բուժհաստատություն, որը տեխնիկական եւ մասնագիտական հագեցվածությամբ, ծառայությունների շրջանակովեւորակով չի զիջելու մայրաքաղաքի բժշկական կենտրոններին։ 
  • Խրախուսվելու է փորձառու բժիշկների եւ երիտասարդ մասնագետների գործունեությունը մարզերում: 