«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
Ազգային Օրակարգ Կուսակցության logo
Ազգային Օրակարգ Կուսակցության
Զինված ուժեր և անվտանգություն

Դաշինքի նպատակը ՀՀ անվտանգային և պաշտպանունակության այնպիսի ներուժի ստեղծումն է, որը կապահովի երկրի, նրա բնակչության անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանության պաշտպանությունը։ Այս նպատակի ապահովման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

  • անընդհատ ավելացնել Զինված ուժերի կարողությունները, այդ թվում` սպառազինությունների և տեխնիկայի շարունակական և հետևողական արդիականացման, ռազմաքաղաքական ռեսուրսների և ռազմավարական զսպման արդյունավետ համակարգերի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով, 
  • անընդհատ բարձրացնել Զինված ուժերի մարտունակությունը, մարտական պատրաստականությունը, մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ կատարելագործելով զորքերի մարտական վարպետությունը, 
  • բարելավել թիկունքային ապահովումը, այդ թվում` անհրաժեշտ նոր ենթակառուցվածքների ստեղծման, նյութատեխնիկական ռեսուրսների ճշգրիտ պլանավորման, դրանց արդյունավետ կառավարման և արդիականացման միջոցով, 
  • զարգացնել ասիմետրիկ և հատուկ գործողություններ իրականացնելու, լայնածավալ մարտական գործողությունները կոնվենցիոնալ միջոցներով զսպելու, «պատշաճ հեռավարությամբ» հարվածներ հասցնելու և մարտական գործողություններն ապակենտրոնացված ու տարատեղակայված կերպով վարելու ունակությունները, 
  • ընդլայնել և զարգացնել սահմանապահ ծառայության կարողություններն ու ռազմատեխնիկական ռեսուրսները,
  • գործողության մեջ դնել և կատարելագործել սահմանների պաշտպանության և մարտի վարման միասնական ավտոմատ կառավարման համակարգեր՝ տեխնիկական հարցերում մարդու գործոնը հասցնելով նվազագույնի, 
  • խորացնել հասարակություն-բանակ երկխոսությունը, ներդնել զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ, զարգացնել ակտիվ պահեստազորի և պայմանագրային ծառայության կարողությունները, պրոակտիվ դարձնել զորակոչի, զորահավաքի և կամավորների հավաքագրման գործընթացները, 
  • զարգացնել ռազմական և ռազմավարական դաշնակցությունը գործընկեր երկրների հետ՝ փոխադարձաբար ամրապնդելով ռազմաքաղաքական պարտավորությունների իրավական և կիրառական հիմքերը,
  • զարգացնել և ամրապնդել ոչ ավանդական ուղղություններով պաշտպանունակությունը (այդ թվում՝ կիբեռտարածքում, տեղեկատվական և քարոզչական միջավայրում, հակաահաբեկչության առումով և այլն)
  • կերտել անվտանգային և պաշտպանական այնպիսի համակարգ, որի պայմաններում սահմանափակ ռեսուրսներով, այդ թվում՝ մարդկային ուժի, հնարավոր կլինի առավելագույն խնդիներ լուծել։ 
  • կիրառել այնպիսի ճկուն համակարգ, որի պայմաններում ժամկետային և պայմանագրային զինծառայողների հարաբերակցությունն ու տեղաբաշխվածությունը կլինեն այնպես, որ մի կողմից՝ ժամկետային զինծառայողների թվի կրճատումը չի սպառնա սահմանների պաշտպանությանն ու բանակի մարտունակությանը, իսկ մյուս կողմից՝ նորակոչիկները և զինապարտ քաղաքացիները չեն զրկվի մարտական փորձի պարբերաբար կուտակման հնարավորությունից։ 
  • համապարփակ միջոցներով զարգացնել մարդկային կապիտալն այնպես, որ բանակի թե՛ շարքային, թե՛ սպայական կազմի համալրումներում բանիմաց, մտավոր ու ֆիզիկական բարձր զարգացում և կրթական բարձր ցենզ ունեցող զինծառայողների տեսակարար կշիռն աստիճանաբար աճի։ 
  • պայմանագրային հիմունքներով ծառայության մեջ գտնվող անձանց համար ներդրվեն գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման ու կատարելագործման, պաշտոնեական ու դիրքային առաջխաղացման, սոցիալական երաշխիքների 17 արդյունավետ մեխանիզմներ, ինչի արդյունքում զինվորական ծառայությունը կդառնա առավել գրավիչ մասնագիտություն։ 
  • վերանայել տարկետման ինստիտուտը և կիրառել համապարտադիրության սկզբունքը։ 
  • կիրառել զինծառայության մեջ հաշմանդամություն և այլ սահմանափակումներ ունեցող անձանց, ինչպես նաև կանանց ներգրավման արդյունավետ մեխանիզմներ, որոնց շնորհիվ նրանք կարող են ծառայությունն անցկացնել ոչ մարտական (օրինակ՝ նյութատեխնիկական և համակարգչային ապահովում, կապ և հեռահաղորդակցություն, կիբեռտիրույթ և տեղեկատվական տիրույթ և այլն) և ոչ զորանոցային պայմաններում։ 
  • ներդնել պահեստազորի պարբերական վարժանքների գործիքներ, ինչը հնարավորություն կտա մարտական հմտությունները կատարելագործել հատկապես այն մասնագիտությունների դեպքում, որոնցում տեխնիկական միջոցների ու տեխնոլոգիաների զարգացումը կարող են կարճ ժամկետում հմտությունների վրա ազդեցություն ունենալ։ 
  • մեծ ուշադրություն դարձնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական առաջնահերթություններին, պարբերաբար վերանայել զինծառայողների աշխատավարձերը՝ սահմանելով արդար և արդյունավետ տարանջատման մեխանիզմներ:
  • առաջնորդվել բացառապես արժանիքների և կրթական բարձր չափանիշների վրա հիմնված անձնակազմի կառավարման սկզբունքներով: