- Սևանի հիմնահարցի լուծումը, որն այսօր կանգնած է ճահճացման վտանգի առաջ։
- Սևանում բարձր է ազոտի և ֆոսֆորի պարունակությունը, ինչը ծաղկման գլխավոր պատճառներից է, իսկ դրանց աղբյուրը կոյուղաջրերը և պարարտանյութերն են, որոնք գետերի միջոցով լցվում են Սևան: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է լիճ թափվող գետերի վրա կենսաբանական մաքրման կայաններ տեղադրել:
- Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատվել ափամերձ տարածքների աղտոտված կենսազանգվածներից և սևահողերից: Մաքրված տարածքները պետք է ծածկել ավազով կամ մանր քարերով: Այսօր Սևանի ափամերձ հատվածներում առկա են ճահճացած հսկայական տարածքներ, և այս հատվածներից կենսազանգվածի մաքրման աշխատանքները հրատապ են ու օրախնդիր։
- Սևանի էկո համակարգի վերականգնում. որքան հարուստ է էկո համակարգը՝ իր բաղադրիչներով, այնքան կայուն է: Սևանի էկո համակարգում առկա են ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Ցավոք, Սևանի պարագայում մենք ունենք կենսաբազմազանության կրճատում, ինչը հանգեցնում է էկո համակարգում նյութերի շրջանառության ցիկլի խախտման: Էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակները ճահճացման հետևանքով կանգնում են վերացման վտանգի առաջ, իսկ որոշ տեսակներ արդեն վերացել են: Հստակ պետական քաղաքականությամբ անհրաժեշտ է վերականգնել Սևանի էկո համակարգը:
- Անհրաժեշտ է իրականացնել անտառապատման և անտառների պահպանության աշխատանքներ։ Անտառապատումների և անտառների պաշտպանության աշխատանքներն անուշադրության են մատնված:
«Պատիվ ունեմ» դաշինք
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Բնապահպանություն
- Բնական պաշարների օգտահանման, բնօգտագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սեփականությունը չմսխելու, դրա օգտահանումը նրանց ապագային ծառայեցնելու սկզբունքներով։
- Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ հանքարդյունաբերական գործող համալիրների դեպքում առաջարկում ենք որդեգրել վերը նշված հարկային քաղաքականությունը, հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաները նոր՝ առավել «կանաչ»
- տեխնոլոգիաներով փոխարինող ընկերություններին:
- Իսկ հրաժարվելու դեպքում՝ գանձված հարկային միջոցները ծառայեցնել նաև այդ նպատակին։ Երկարաժամկետ կտրվածքով գործող մետաղական հանքերը պետք է փակվեն: Մենք մշակելու ենք քաղաքականություններ, որ ժամանակի ընթացքում։
- Չեզոքացնենք դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունը տեղական համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնականապես փակվելու են բոլոր մետաղական հանքերը:
- Բացառել նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունները։
- Փուլ առ փուլ բարձրացնել բնօգտագործման վճարները, ռեկուլտիվացիոն դրամագլխի վճարները, արտանետման վճարները կոշտ և համարժեք քաղաքականություն վարել միջավայրի աղտոտման հարցում։
- Արմատապես բարեփոխել ՇՄԱԳ փորձաքննության համակարգը՝ գիտականորեն լիարժեք ուսումնասիրված, փաստարկված։
- Ապացուցված քաղաքականություն իրականացնելու նպատակով վարել Արարատյան արտեզյան ավազանի վերականգնողական կոշտ քաղաքականություն, տնտեսվարողների հետ համագործակցելով։
- Առնվազն 65%-ով կրճատել ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ջրերի ծախսը։
- Սևանա լճի կառավարման պլանը համապատասխանեցնել էկոլոգիական չափանիշներին՝ լճի էկոլոգիական վիճակը դիտելով որպես թիվ 1 առաջնահերթություն։
- Զարգացնել անտառային մոնիթորինգի համակարգը։ Անտառամերձ համայնքների բնակչությանը ներգրավել որպես անտառների պահպանությունից ստացվող տնտեսական օգուտի անմիջական շահառու։ Պետական կապիտալ ներդրումներով խթանել էկոբիզնեսի զարգացմանը։
- Հողահանդակների օգտագործման ոլորտում իրականացնել լիարժեք հսկողություն, պլանավորում՝ բացառելու համար հողերի դեգրադացիան և էրոզիան, հիմնովին բարեփոխել թափոնների և հատկապես կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի օրենսդրությունը։ Աղբավայրերի տեղադրումը իրականացնել գիտականորեն հիմնավորված պլանավորմամբ՝ պարտադիր նախատեսելով վերամշակման բաղադրիչ, բնության հատուկ պահպանվող տարածքների հիման վրա ստեղծել կենսոլորտային պահպանավայրեր, որոնք արդի աշխարհում զբոսաշրջային կարևոր այցեքարտ են և հնարավորություն կտան շրջակա տարածքի բնակիչներին տնտեսական առավել մեծ օգուտ ստանալ բնությունը պահպանելուց՝ քան ստանում են գերշահագործումից։
- Դիտարկել արագաճ ծառատեսակներով արդյունաբերական նպատակով անտառտնկման հնարավորությունը։