«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն logo
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Մարդու իրավունքներ

Դաշինքը որպես առանցքային նպատակ է դիտարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության բոլոր մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։ 

  • Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող դրույթների իրացումը օրենսդրության մեջ, 
  • Հիմնական իրավունքների սահմանափակումներին ներկայացվող խստագույն սահմանադրական պահանջների անխտիր պահպանումը և իրացումը գործնականում՝ համաչափություն, իրավական որոշակիություն և հիմնական իրավունքների էության անխախտելիություն։ 

Նշված խնդիրները լուծելու նպատակով. 

  • Պետք է երաշխավորել հիմնական իրավունքների անմիջական գործողությունը և դրանց պաշտպանությունն ապահովող կառուցակարգերի անխափան ու արդյունավետ աշխատանքը, հատկապես՝ ի դեմս դատական համակարգի և սահմանադրական արդարադատության երաշխիքների: 
  • Մարդու հիմնական իրավունքները հատկապես խոցելի են քրեական վարույթի շրջանակներում, որտեղ պետք է նախատեսել պաշտպանության լուրջ և գործուն երաշխիքներ ու կառուցակարգեր։ Այս առումով անհրաժեշտ է ուժեղացնել դատախազության և քննչական մարմինների ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անկախությունը՝ զերծ ցանկացած միջամտությունից, քաղաքական հանձնարարականներից, ցուցումներից կամ ճնշումից։ 
  • Պետք է կատարելագործել հատկապես քաղաքացիական և վարչական իրավունքների ոլորտում կարգավորումներն ու դատավարական օրենսգրքերը այնպես, որ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունենա ողջամիտ ժամկետում վերականգնելու իր խախտված իրավունքը։ 
  • Պետք է ներդնել և կիրառել մարդու իրավունքների պաշտպանության արտադատական արդյունավետ գործիքներ, որոնց միջոցով մարդիկ հնարավորություն կունենան ողջամիտ կարճ ժամկետում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները։ 
  • Պետք է ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես մարդուհիմնական իրավունքների կարևոր առաջամարտիկի ինստիտուտը, նախատեսել վերջինիս անկախությունը և արդյունավետ գործունեությունը երաշխավորող անհրաժեշտ բոլոր կառուցակարգերը։ Պետք է մտածել նաև այլ ոլորտներում գործող համարժեք ինստիտուտների կայացման կամ դրանց աջակցության մասին (ֆինանսական ոլորտ, զանգվածային լրատվության միջոցներ, վարչարարություն, ճանապարհային ոստիկանություն, համայնքային կառույցներ և այլն)։ 
  • Պետք է գործարկել հատուկ մեխանիզմներ, որոնց միջոցով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների կիրառմամբ կբացառվեն մարդու իրավունքների ոլորտում հանրային 
  • Հանձնառություն ստանձնած կազմակերպությունների կողմից ազգային արժեհամակարգին հակադրվելու շարժառիթներն ու գործելակերպը։ Պետք է նպաստել նաև քաղաքացու նոր տեսակի ձևավորմանը՝ անհատի, ով արմատներով ազգային է, պաշտում է հայրենի հողը, իր երջանկությունը չի պատկերացնում առանց հայրենիքի, օրինապաշտ է։ 
  • Պետք է բացառել սահմանադրական արդարացում չունեցող որևէ արտոնյալ դիրք, օրենքի տարբերակված կիրառում, կոռուպցիոն ռիսկեր ստեղծող և արհեստականորեն որևէ սուբյեկտի համար առավելություններ նախատեսող օրենսդրական երկիմաստություններն ու այլ անորոշությունները։  
  • Մարդու հիմնական իրավունքները իրավական պետության անօտարելի բաղադրիչն են, և դրանցով կաշկանդվածությունը, դրանց հարգումն ու պաշպանությունը՝ ողջ հանրային իշխանության պարտականությունը: 
  • Բոլոր մարդիկ իրավահավասար են և հավասար են օրենքի առջև: 
  • Պետության մեջ պետք է երաշխավորված լինեն և անխափան գործեն մարդու իրավունքների պաշտպանության իրապես արդյունավետ կառուցակարգեր։
  • Հասարակությունը և պետությունը պետք է ստեղծեն անհրաժեշտ և բավարար գործիքակազմ և միջոցներ ապահովելու համար մարդու,  հասարակության և պետության կենսական անվտանգությունը և չեզոքացնել դրանց դեմ ուղղված բոլոր հնարավոր սպառնալիքները։ 
  • Առանձնակի դեր ու նշանակություն  տալ մարդուն և հասարակությանը այնպիսի վերահսկողական  մեխանիզմներով օժտմանը, որոնք անկասելի կդարձնեն Հայաստանի Հանրապետությունում մարդակենտրոն պետականության կառուցումը: կուսակցությունը սահմանում է հետևյալ առաջնահերթությունները՝ 
  • մարդու անվտանգությունը, 
  • մարդու կյանքը և բարեկեցությունը, 
  • մարդու ազատությունը, 
  • անհատականության ազատ զարգացումը, 
  • արդարությունն ու հավասարությունը, 
  • հասարակության ինքնակառավարումը և յուրաքանչյուրի համար
  • տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը: