«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Մարդու իրավունքներ

Դաշինքը որպես առանցքային նպատակ է դիտարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության բոլոր մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։ 

  • Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող դրույթների իրացումը օրենսդրության մեջ, 
  • Հիմնական իրավունքների սահմանափակումներին ներկայացվող խստագույն սահմանադրական պահանջների անխտիր պահպանումը և իրացումը գործնականում՝ համաչափություն, իրավական որոշակիություն և հիմնական իրավունքների էության անխախտելիություն։ 

Նշված խնդիրները լուծելու նպատակով. 

  • Պետք է երաշխավորել հիմնական իրավունքների անմիջական գործողությունը և դրանց պաշտպանությունն ապահովող կառուցակարգերի անխափան ու արդյունավետ աշխատանքը, հատկապես՝ ի դեմս դատական համակարգի և սահմանադրական արդարադատության երաշխիքների: 
  • Մարդու հիմնական իրավունքները հատկապես խոցելի են քրեական վարույթի շրջանակներում, որտեղ պետք է նախատեսել պաշտպանության լուրջ և գործուն երաշխիքներ ու կառուցակարգեր։ Այս առումով անհրաժեշտ է ուժեղացնել դատախազության և քննչական մարմինների ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անկախությունը՝ զերծ ցանկացած միջամտությունից, քաղաքական հանձնարարականներից, ցուցումներից կամ ճնշումից։ 
  • Պետք է կատարելագործել հատկապես քաղաքացիական և վարչական իրավունքների ոլորտում կարգավորումներն ու դատավարական օրենսգրքերը այնպես, որ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունենա ողջամիտ ժամկետում վերականգնելու իր խախտված իրավունքը։ 
  • Պետք է ներդնել և կիրառել մարդու իրավունքների պաշտպանության արտադատական արդյունավետ գործիքներ, որոնց միջոցով մարդիկ հնարավորություն կունենան ողջամիտ կարճ ժամկետում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները։ 
  • Պետք է ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես մարդուհիմնական իրավունքների կարևոր առաջամարտիկի ինստիտուտը, նախատեսել վերջինիս անկախությունը և արդյունավետ գործունեությունը երաշխավորող անհրաժեշտ բոլոր կառուցակարգերը։ Պետք է մտածել նաև այլ ոլորտներում գործող համարժեք ինստիտուտների կայացման կամ դրանց աջակցության մասին (ֆինանսական ոլորտ, զանգվածային լրատվության միջոցներ, վարչարարություն, ճանապարհային ոստիկանություն, համայնքային կառույցներ և այլն)։ 
  • Պետք է գործարկել հատուկ մեխանիզմներ, որոնց միջոցով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների կիրառմամբ կբացառվեն մարդու իրավունքների ոլորտում հանրային 
  • Հանձնառություն ստանձնած կազմակերպությունների կողմից ազգային արժեհամակարգին հակադրվելու շարժառիթներն ու գործելակերպը։ Պետք է նպաստել նաև քաղաքացու նոր տեսակի ձևավորմանը՝ անհատի, ով արմատներով ազգային է, պաշտում է հայրենի հողը, իր երջանկությունը չի պատկերացնում առանց հայրենիքի, օրինապաշտ է։ 
  • Պետք է բացառել սահմանադրական արդարացում չունեցող որևէ արտոնյալ դիրք, օրենքի տարբերակված կիրառում, կոռուպցիոն ռիսկեր ստեղծող և արհեստականորեն որևէ սուբյեկտի համար առավելություններ նախատեսող օրենսդրական երկիմաստություններն ու այլ անորոշությունները։  
  • Մարդու հիմնական իրավունքները իրավական պետության անօտարելի բաղադրիչն են, և դրանցով կաշկանդվածությունը, դրանց հարգումն ու պաշպանությունը՝ ողջ հանրային իշխանության պարտականությունը: 
  • Բոլոր մարդիկ իրավահավասար են և հավասար են օրենքի առջև: 
  • Պետության մեջ պետք է երաշխավորված լինեն և անխափան գործեն մարդու իրավունքների պաշտպանության իրապես արդյունավետ կառուցակարգեր։
  • Մենք շարունակելու ենք կատարելագործել մեր օրենսդրությունը բռնության, ատելության, թշնամանքի, խտրականության դեմ պայքարում՝ ժողովրդավարությունը պաշտպանելու և իրավունքի չարաշահման դեպքերը կանխելու նպատակով։
  • Մենք ուշադիր ենք լինելու մարդու իրավունքների պաշտպանվածության նկատմամբ հատկապես խոցելի խմբերի պարագայում։
  • Ոչ մի սոցիալական խումբ մեկ այլ խմբի նկատմամբ չհիմնավորված կամ օրենքով չնախատեսված արտոնություններ չի կարող ունենալ։ Մեր ուշադրությունը սևեռված է լինելու նաև մարդկանց և իրավապահ համակարգի միջև հարաբերություններին՝ բացառելու համար բռնության, խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վարվելակերպերի կանխարգելմանն ու հետապնդմանը, ինչպես նաև ապահովելու համար մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը բոլոր պարագաներում։ Մենք երաշխավորելու ենք նաև իրավապաշտպանների համար իրապես ազատ և անխոչընդոտ գործունեության իրավական և գործնական պայմաններ։