- Սևանի հիմնահարցի լուծումը, որն այսօր կանգնած է ճահճացման վտանգի առաջ։
- Սևանում բարձր է ազոտի և ֆոսֆորի պարունակությունը, ինչը ծաղկման գլխավոր պատճառներից է, իսկ դրանց աղբյուրը կոյուղաջրերը և պարարտանյութերն են, որոնք գետերի միջոցով լցվում են Սևան: Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է լիճ թափվող գետերի վրա կենսաբանական մաքրման կայաններ տեղադրել:
- Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ազատվել ափամերձ տարածքների աղտոտված կենսազանգվածներից և սևահողերից: Մաքրված տարածքները պետք է ծածկել ավազով կամ մանր քարերով: Այսօր Սևանի ափամերձ հատվածներում առկա են ճահճացած հսկայական տարածքներ, և այս հատվածներից կենսազանգվածի մաքրման աշխատանքները հրատապ են ու օրախնդիր։
- Սևանի էկո համակարգի վերականգնում. որքան հարուստ է էկո համակարգը՝ իր բաղադրիչներով, այնքան կայուն է: Սևանի էկո համակարգում առկա են ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Ցավոք, Սևանի պարագայում մենք ունենք կենսաբազմազանության կրճատում, ինչը հանգեցնում է էկո համակարգում նյութերի շրջանառության ցիկլի խախտման: Էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակները ճահճացման հետևանքով կանգնում են վերացման վտանգի առաջ, իսկ որոշ տեսակներ արդեն վերացել են: Հստակ պետական քաղաքականությամբ անհրաժեշտ է վերականգնել Սևանի էկո համակարգը:
- Անհրաժեշտ է իրականացնել անտառապատման և անտառների պահպանության աշխատանքներ։ Անտառապատումների և անտառների պաշտպանության աշխատանքներն անուշադրության են մատնված:
«Պատիվ ունեմ» դաշինք
«Հայ Ազգային Կոնգրես»
Բնապահպանություն