- Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների նվազագույն նպատակն այն է, որ պետական և համայնքային մարմինները չխոչընդոտեն անհատի, կազմակերպությունների ստեղծարար և լեգիտիմ գործունեությանը և անհարկի դժվարություններ չստեղծեն դրանց համար: Առավելագույն նպատակն է այդ ամենում օգնել, աջակցել անհատներին և կազմակերպություններին։
- Պետական պաշտոնյաների բարեվարքության ստանդարտների և հակակոռուպցիոն համակարգի հետագա զարգացումը նույնպես հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար էական նշանակություն ունի։
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում միասնական նույնականացման ծածկագրերով, հասկացություններով (սահմանումներով) և դասակարգումներով թվայնացված վարչական ռեգիստրների ձևավորման ամբողջականացում և դրանց հիման վրա ինտեգրված (միասնական) պետական վարչական տեղեկատվական համակարգի գործարկում 2031 թվականին:
- Հակակոռուպցիոն միջազգային վարկանիշների շարունակական բարելավում, հակակոռուպցիոն կրթության և իրազեկվածության մակարդակի ավելացում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Միասնության թևեր» կուսակցություն
Հանրային Կառավարում
-
Կստեղծենք սահմանադրական հանրապետություն՝ իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների իրական համակարգով։
-
Հանրապետության նախագահը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ և օժտված լինի ընդլայնված լիազորություններով։
-
Քվեաթերթիկում կվերականգնենք «բոլորին դեմ» ընտրության հնարավորությունը և կնվազեցնենք Ազգային ժողով կուսակցությունների անցողիկության շեմը՝ այդպես վերացնելով ընտրողների ձայների փոշիացման անարդար համակարգը։
-
Բացառելով քաղաքական ճնշումները՝ կապահովենք դատական իշխանության իրական անկախություն և իրավապահ մարմինների ծառայողների արժանապատիվ աշխատանքը։
-
Կավելացնենք դատավորների և աշխատակազմերի թվաքանակը՝ կրճատելով գործերի քննության ժամկետները մինչև 50%։
-
Կապահովենք անվճար ու հասանելի իրավաբանական օգնություն՝ ուժեղացնելով հանրային պաշտպանի ինստիտուտը։