- ՀՀ–ն ունի բարձր տեխնոլոգիական երկիր լինելու համար անհրաժեշտ նախադրյալները, և մենք պետք է թվայնացումն ու արհեստական բանականությունը ներդնենք բոլոր այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է ներդնել։ Մյուս կողմից՝ դա իր հետ առաջ է բերելու ներպետական և արտաքին մարտահրավերներ։
- Կիբեռանվտանգության պետական ինստիտուցիոնալ համակարգի կայացումը հնարավորություն կտա արդյունավետ կերպով կիրառելու թվայնացումը, արհեստական բանականությունն ու տեխնոլոգիաները՝ որպես մարդու կրթության, կյանքի որակը բարելավելու և բարեկեցություն ապահովելու գործիքակազմ։
- Հայաստան մտնող ինտերնետային միջազգային նոր կապուղու հիմնում։
- Լեզվի ոլորտում պետական հստակ հայեցակարգի սահմանում և իրագործում՝ բարձրացնելով հայերենի թվային կենսունակությունը` հայերենի առցանց դասավանդման և ստուգման գործիքակազմերի, հայերեն շտեմարանների և թվային բառարանների զարգացման միջոցով:
-
Երկրի դիտարկման 2 և հեռահաղորդակցության 1 տիեզերական արբանյակի ձեռքբերում և շահագործում։
-
Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ստեղծում, տեխնիկական և կիբեռանվտանգության կարողությունների զարգացում։
-
Թվայնացված հանրային ծառայությունների միասնական մուտքի հարթակում «Տվյալը մեկ անգամ» սկզբունքի հիման վրա օգտվողների թվի շարունակական աճի ապահովում՝ մինչև 300 հազար մարդ:
- Խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնի ամբողջական գործարկում՝ մինչև 2027 թվականը:
- Պետական գույքի կառավարման համակարգի ամբողջական թվայնացում մինչև 2027 թվականի ավարտը։ Համայնքային գույքի կառավարման ամբողջական թվայնացում մինչև 2030 թվականի ավարտը։
- Պետական ֆինանսների կառավարման թվայնացված համակարգի ամբողջական ներդրում։
- Բազային և թեմատիկ շերտերով հագեցած ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հասանելիություն պետական և համայնքային մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև ազգային գեոպորտալում 12 բազային շերտերի տվյալների կիրառմամբ վերլուծական բաց հասանելի գործիքի ներդրում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հայաստանի շնորհապետական» կուսակցություն
Ինովացիաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ