- Հարկային կարգավորումները, մի կողմից, պետք է ապահովեն պետական եկամուտների կայունությունն ու աճը, մյուս կողմից՝ առավելագույնս կանխատեսելի միջավայր ստեղծեն տնտեսվարողների համար։
- 2026-2031 թթ. ժամանակահատվածում Հարկային օրենսգիրքը փոփոխության կենթարկվի տարեկան առավելագույնը մեկ անգամ, ինչպես նաև միջոցներ կձեռնարկվեն Հարկային օրենսգիրքը հնարավորինս կանխատեսելի դարձնելու ուղղությամբ։
- Ֆիսկալ դեֆիցիտի աստիճանական նվազում՝ առավելագույնը մինչև ՀՆԱ-ի 2%-ով: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկայունանա 26% մակարդակում։ Պարտքի սպասարկման տոկոսային ծախսերը բյուջեի եկամուտներում կնվազեն 12.1 տոկոսից 2025 թվականին առնվազն 2 տոկոսային կետով՝ ժամանակաշրջանի վերջում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Ուժեղ Հայաստան» դաշինք
Հարկային և մաքսային քաղաքականություն
- Սահմանել 0% շրջանառության հարկի դրույքաչափ շրջանառության հարկ վճարող միկրո, փոքր և միջին բիզնեսի համար՝ նպատակ ունենալով նվազեցնել ՓՄՁ-ի ֆինանսական բեռը և կանխել զանգվածային փակման ու զբաղվածության անկման ռիսկերը։
Միաժամանակ առաջարկվում է կիրառել տարբերակված մոտեցում վարչարարության մեջ․
- Թուլացնել վարչարարությունը իրական ՓՄՁ սուբյեկտների նկատմամբ՝ նվազեցնելով ստուգումների, հաշվետվությունների և տույժերի ճնշումը, որպեսզի տնտեսվարողները կարողանան կենտրոնանալ գործունեության պահպանման և զարգացման վրա։
- Ուժեղ վերահսկողություն կիրառել այն դեպքերի նկատմամբ, երբ խոշոր ընկերությունները կարող են արհեստականորեն տրոհվել մի քանի փոքր սուբյեկտների՝ շրջանառության հարկի արտոնությունից օգտվելու և հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով։