- Կատարելագործելու ենք ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր թափոնների կառավարման համակարգը, ստեղծելու ենք քիմիական նյութերի անվտանգ կառավարման համակարգ։
- Ներդնելու ենք ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգ: Ջրային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ օգտագործումը և որակի բարձրացումը լինելու են այս ոլորտի առաջնահերթությունները:
- Շարունակելու ենք Սևանա լճի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանմանը, վերականգնմանը, վերարտադրմանը, բնականոն զարգացմանը և խելամիտ օգտագործմանը, աղտոտվածության նվազեցմանը և ապա` լճի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները:
- Կատարելու ենք օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք փոփոխություններ, որոնք հասցված վնասի պատշաճ փոխհատուցումից բացի ուղղված կլինեն այդ վնասի հնարավորինս կանխարգելմանը, մեղմմանը և ի վերջո, չեզոքացմանը:
- Ընդունելու և գործարկելու ենք կանաչ տնտեսության ներդրման, էկոլոգիական և բնական ռեսուրսների, այդ թվում նաև հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ռազմավարություն:
- Վերանայելու ենք բնապահպանական հարկի դրույքաչափերը, որի հաշվարկման հիմքում ընկած է լինելու շրջակա միջավայրին և դրա առանձին բաղադրիչներին հասցված վնասի համարժեք փոխհատուցման սկզբունքը:
- Վերանայելու ենք մետաղական օգտակար հանածոների հարկման շեմը, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվարկման մեխանիզմը:
- Ներդնելու ենք շրջակա միջավայրի միասնական մշտադիտարկման և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր: Բարձրացնելու ենք հանրային իրազեկվածությունը:
- Ապահովելու ենք սերտ համագործակցություն ակադեմիական, գիտական և նորարարական տեխնոլոգիաների ոլորտների և Շրջակա միջավայրի նախարարության միջև:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
Բնապահպանություն