Ներդրումային և գործարար միջավայրի ձևավորման առանցքում լինելու են՝
- Հարկային և մաքսային քաղաքականությունը,
- Ֆինանսների հասանելիությունը,
- Ձեռներեցության խթանումը՝ հատկապես մարզերում,
- Աշխատանքային և գործարար հարաբերությունների ճկունությունը,
- Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականությունը:
- Պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը պետք է ուղղվի տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ՝ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար: հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր ենք իրականացնելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
- Մեր նպատակն է խրախուսել նորարարական գաղափարների իրականացման միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրների ստեղծումը և հետճգնաժամային շրջանում Հայաստանի մրցակցային առավելությունների բացահայտումը։
- Աշխատանքային և գործարար հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը պետք է հանգեցնի հանրությանը հասանելի միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը և վերջիններիս հասանելիությանը առավել մրցունակ ծրագրերի իրականացման համար։