«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը logo
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը
Առողջապահություն
  • Մինչև 2023 թվականը ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը և ապահովել հիմնական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Հասանելի դարձնել արտահիվանդանոցային դեղորայքի, ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների փաթեթ։ Ընդգրկել պարտադիր բժշկական զննումների փաթեթներ ռիսկային տարբեր խմբերի համար: Ներդնել բժշկական օգնության որակի վերահսկման գործուն մեխանիզմներ ապահովագրական համակարգի արդյունավետ կիրարկման համար։
  • Իրականացնել անվճար կանխարգելիչ բժշկական հետազոտություններ մայրական և մանկական առողջությունը պահպանելու համար: Ներառել նաև դեռահասների համար անվճար սկրինիգիների հետազոտությունները՝ վերարտադրողական առողջության խնդիրների հայտնաբերման և բուժման նպատակով: Անպտղության վաղ հայտնաբերման և հաղթահարման, ինչպես նաև հղիության վաղ շրջանում լրացուցիչ հետազոտությունների իրականացումը՝ միտված մոր և մանկան մոտ առկա խնդիրների բացահայտմանը, դարձնելու ենք անվճար և ընդլայնելու ենք ծառայությունների ցանկը: 
  • Ընդլայնել նաև ոչ վարակիչ հիվանդությունների անվճար սկրինինգային հետազոտությունները և ռիսկային խմբերի մեջ գտնվող յուրաքանչյուր քաղաքացի կարողանա անցնել անվճար հետազոտություն քաղցկեղային, սիրտ-անոթային, շաքարային դիաբետով պայմանավորված հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման նպատակով:
  • Մինչև 2023 թվականը ներդնել  էլեկտրոնային առողջապահության ամբողջական համակարգը: Քաղաքացիներին էլեկտրոնային հարթակում հասանելի կլինեն իրենց բժշկական տվյալները: Էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր կլինի առցանց հերթագրվել բժշկական հաստատությունում ծառայություն ստանալու նպատակով, էլեկտրոնային դեղատոմսով դեղատներից ստանալ նշանակված դեղորայքը, անաշխատունակության թերթիկի փոխանցման գործընթացը գործատուին կազմակերպել ինքնաշխատ, ստանալ ստանդարտ բժշկական տեղեկանքները: Բժշկական հետազոտությունների էլեկտրոնային տվյալները հնարավոր կլինի օգտագործել տարբեր բժշկական հաստատություններ հաճախելիս:
  • Ստեղծել ռեզերվային նյութատեխնիկական ռեսուրսներ, մասնագիտական ներուժ, անհրաժեշտ կարողություններ և դրանց ծավալման ու մոբիլիզացիայի գործուն համակարգեր` արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի անխափան գործառնելու համար:
  • Շարունակել առողջության առաջնային պահպանման ծառայությունների զարգացումը: Իրականացնել կապիտալ ծախսեր շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման համար, բարձրացնել այս օղակի աշխատողների աշխատավարձերը մինչև 50%՝ ըստ ցուցաբերած արդյունքների: Յուրաքանչյուր տարի իրականացնելու ենք բուժաշխատողների շարունակական մասնագիտական առցանց ու անցանց վերապատրաստման դասընթացներ:
  • Ապահովել առողջապահական համակարգի համաչափ տարածքային զարգացում։ Բոլոր մարզերի 50 բուժհաստատություններում բարելավելու ենք շենքային պայմանները և վերազինելու ենք անհրաժեշտ սարքավորումներով:
  • Մինչև 2025 թվականը ներդնել բժշկական կազմակերպությունների ակրեդիտացման և բուժաշխատողների լիցենզավորման համակարգեր:
  • Նախադպրոցական տարիքից սկսած խրախուսելու ենք ֆիզիկական զարգացման և առողջ ապրելակերպի ծրագրերը` ստեղծելով քաղաքացիների կողմից իրազեկված վարքաբանական որոշումների ընդունման միջավայր: