- Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը նախատեսում ենք ունենալ շուրջ 35,000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թվականի տվյալներով այս ցուցանիշը 3․2% է։
- Պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծելու ենք նոր «Արտադրական քաղաք»՝ «ինժեներական քաղաք»-ի օրինակով, որը նախատեսված է բարձր տեխնոլոգիական սարքերի և համակարգերի մասսայական արտադրության համար։
- Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի օրինակներով շարունակելու ենք մարզերում նոր տեխնոպարկերի կառուցումը։ Առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսում ենք կառուցել տեխնոպարկեր Կապանում, Գորիսում, Մարտունիում, Արմավիրում։
- Շարունակելու ենք տարեկան շուրջ 500 մլն դրամ հատկացնել «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի իրագործմանը՝ ամեն տարի առնվազն 5000 նոր մասնագետների պատրաստման համար:

- Շարունակելու ենք տարեկան շուրջ 500 մլն դրամ հատկացնել միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների միասնական տաղավարով մասնակցությանը:
- Շարունակելու ենք տարեկան 1 մլրդ դրամ հատկացնել «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի իրականացմանը և խթանել նորաստեղծ ընկերությունների քանակական և որակական աճը:
- Շարունակելու ենք տարեկան 1 մլրդ դրամ հատկացնել ձեռներեցության զարգացման և արտասահմանում մասնագետների վերապատրաստման ծրագրերին։
- Ռազմարդյունաբերության ոլորտում շարունակելու ենք արտադրական, նորոգման գործարանների արդիականացումը։ Պետություն-մասնավոր հատվածի, ինչպես նաև միջազգային համագործակցության արդյունքում նախատեսում ենք ներքին սպառման սպառազինության արտադրության ամբողջական ցիկլի ներդրում: Հեռահար ԱԹՍ-ների, ՌԱԴԱՐ-ների, ՌԷՊ համակարգերի, կապի համակարգերի, լազերային տեխնոլոգիաների, հրթիռային համակարգերի և այլ ստրատեգիական ուղղություններով շարունակելու ենք ծրագրերի լայնամասշտաբ ֆինանսավորումը։
- Ավարտին ենք հասցնելու տիեզերական ոլորտի զարգացման ռազմավարությունը, զուգահեռաբար մշակում ենք արհեստական արբանյակների գործարկման տարբեր ծրագրեր։
- «Հայփոստի» գրասենյակներում հասանելի են լինելու հարյուրավոր պետական ծառայություներ՝ քաղաքացիների համար սպասարկման բարձրակարգ հնարավորություններով։
- Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի 80%-ը ապահոված կլինի լայնաշերտ ու բարձրորակ ինտերնետ կապով և պետական թվային ծառայությունների հասանելիությամբ:
- Մինչև 2023 թվականը ստեղծելու ենք Ազգային կիբերանվտանգության գերազանցության կենտրոնը:
- Մինչև 2024 թվականը մշակելու և ավարտին ենք հասցնելու պետական կայքերի և էլեկտրոնային համակարգերի միասնական չափանիշներն ու ճարտարապետությունը, որոնք ամբողջությամբ հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
- Թվայնացնելու ենք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող շուրջ 300 ծառայություններ, մասնավորապես շուրջ 150 լիցենզիաներ և թույլտվություններ հնարավոր կլինի ստանալ առցանց, այդ թվում նաև շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը կլինի առցանց: Պետական բոլոր կայքերից և էլեկտրոնային համակարգերից հնարավոր կլինի օգտվել նաև էլեկտրոնային ստորագրությամբ:
- Թվայնացմանը զուգընթաց քաղաքացին փաստաթուղթը պետական հաստատություններին տրամադրելու է միայն մեկ անգամ: Իրավական կարգավորումների միջոցով բացառելու ենք քաղաքացուց փաստաթղթեր և տեղեկություններ պահանջելու լրացուցիչ դեպքերը, եթե նման փաստաթղթերն արդեն իսկ առկա են որևէ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում:
- Մինչև 2025 թվականը արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին բազմաթիվ ծառայություններ, օրինակ՝ անձնագրի փոխում, վավերականության ժամկետի երկարաձգում, տեղեկանքների տրամադրում և մի շարք այլ ծառայություններ, կմատուցվեն առցանց:
- Մինչև 2025 թվականը ապահովելու ենք, որ իրավաբանական անձանց հետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հաղորդակցվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ քաղաքացիները՝ գերազանցապես էլեկտրոնային եղանակով։
- Հանրությանը թվային տնտեսության զարգացումներին հնարավորինս արագ ինտեգրելու նպատակով հասարակության տարբեր խմբերի համար կիրականացվեն թվային կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ազգային - Ժողովրդավարական Բևեռ
Ինովացիաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Մեկնարկել գիտահենք արդյունաբերությամբ, պաշտպանական արդյունաբերությամբ և հանքարդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր և գործնական միջոցներ ձեռնարկել այդ համատեքստում համաշխարհային զարգացումներին մասնակից դառնալու համար:
- Քայլեր ձեռնարկել Հայաստանի՝ որպես Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մասի, հեռանկարի և համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից դառնալու համար, այդ թվում.
- պետության աջակցությամբ և արտերկրահայության ներգրավմամբ ստեղծել էլեկտրոնային առևտրի (ecommerce) հարթակներ,պետության աջակցությամբ ստեղծել կրիպտոտնտեսության (բլոքչեյն տնտեսության) հարթակներ, հիմնել բիոտեխնոլոգիաների, մեդիատեխնոլոգիաների, ռոբոտային և արհեստական բանականության տեխնոլոգիաների լաբորատոր հարթակներ, առկա կարողությունների ընդլայնմամբ և զարգացմամբ մեկնարկել Հայաստանը տեխնոլոգիական տրանսֆերի տարածաշրջանային կենտրոնի վերածելու ծրագիր,
- կրթության համակարգը համապատասխանեցնել Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարին և 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին,
- օրենսդրությունը և ֆինանսավարկային համակարգը համապատասխանեցնել Հարավ-Հյուսիս միջանցքի հանգուցային մաս կազմելու հեռանկարին 4-րդ արդյունաբերական հեղափոխության պահանջներին։