- Մենք բարձրացնելու ենք Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը, մասնավորապես՝ ներդնելու ենք միասնական ավտոմատացված համակարգ:
- Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով հասնելու ենք արդյունավետության բաձրացման, մասնավորապես՝ ձևավորելու ենք մեծ շարժունակությամբ օժտված այնպիսի մարտական կազմավորումներ, որոնք ունակ կլինեն երկար ժամանակ ինքնուրույնաբար վարել ակտիվ մարտական գործողություններ։
- Մենք շարունակելու ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները նախևառաջ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։ Զինված ուժերը հագեցնելու ենք հակաօդային պաշտպանության համակարգերով և անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև ռոբոտացված և հեռակառավարվող այլ միջոցներով։ Զինված ուժերը համալրելու ենք նաև գերճշգրիտ հեռահար հրթիռային, ժամանակակից ռադիոէլեկտրոնային, հետախուզության և կապի այլ միջոցներով։
- Մենք խթանելու ենք ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը՝ հիմնված հայաստանյան գիտահետազոտական ներուժի և միջազգային փորձի վրա։ Ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայր է ստեղծելու նաև մեր կողմից արդեն իսկ մշակված ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականությունը։ Այս քաղաքականությունը հիմնված է հարկային և վարչարարական ընթացակարգերի բարելավման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև հանրային, մասնավոր ու միջազգային համագործակցության վրա:
- Շարունակելու ենք զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Այս ոլորտում մենք արդեն իսկ արդիականացրել ենք անհրաժեշտ իրավական և օրենսդրական բազան, մշակել ենք ոլորտի ռազմավարական փաստաթղթերը։
- Ռազմական կրթության և գիտության զարգացումը լինելու է մեր գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Մենք արդեն իսկ մշակել ենք ռազմական կրթության համակարգի վերակազմավորման նոր մեխանիզմներ, որոնց նպատակն է ապահովել հետազոտական և կրթական բաղադրիչների համատեղումը, ռազմական կրթության շարունակականությունը՝ ցկյանս կրթության գործիքակազմի ներդրմամբ:
- Իրականացնելու ենք ծրագրեր՝ ուղղված Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանը։ Այդ ծրագրերի նպատակն է զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, մեծացնել հոգեբանական կայունությունը և ակտիվ մարտական գործողություններ վարելու պատրաստվածությունը, կատարելագործել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ինչպես նաև բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը։
- Մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի մեծացնելու ենք զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու ենք զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ մեր ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու:
- Մենք կատարելագործելու ենք ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ, խթանելու ենք Զինված ուժերի կարգապահությունը, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և ջանալու ենք, որ բացառվեն ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Զինված ուժեր և անվտանգություն
- ՀՀ նոր ռազմական դոկտրինայի մշակում և արդյունավետ ներդրում Զինված ՈՒժերում զորքերի, կրակի և հետախուզության կառավարման միասնական համակարգի ներդրում։
- Զինվորական ծառայության գրավչության բարձրացում, ինտելեկտուալ կադրերի ներգրավում, ուսման որակի շեշտակի բարելավում:
- Արդյունավետ կադրային քաղաքականության վարում:
- Զինծառայողների զինվորական, ֆիզիկական և ինտելեկտուալ պատրաստության և զարգացման ծրագրերի վերանայում/ներդրում:
- Զինված ուժերում բարեփոխումների նախագծում՝ հիմնված ռազմական գիտությունների և գիտական հետազոտությունների վրա։
- Զորավարժությունների անցկացման որակական փոփոխություններ՝ մաքսիմալ մոտեցված պատերազմական վիճակին, այդ թվում գործողությունների իրականացում՝ համապատասխան ռազմական փաստաթղթերի, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ համապատասխան փաստաթղթերի փոփոխությունների նախաձեռնում,
- Ռազմական հետախուզական մարմինների կարողությունների հզորացում և առաքելության հստակեցում:
- Գաղտնիության ռեժիմի հստակեցում և պատասխանատվության բարձրացում, Պահեստազորի և կամավորների՝ մարտական գործողություններում ներգրավման հստակ մեխանիզմների ներդրում/բարելավում:
- Մարտական դիրքերի կահավորման, մատակարարման երթուղիների և մեխանիզմների բարելավում:
- Սպառազինության համալրման պլանների սահմանում՝ հիմնված ՀՀ ռազմական առաջնահերթությունների վրա, ապահովելով հնարավորություն դինամիկ փոփոխության՝ կախված հակառակորդի սպառազինության ձեռքբերման գործընթացներից:
- Ռազմաարդյունաբերության նոր հայեցակարգի, ռազմավարության մշակում, ոլորտի զարգացմանն ուղղված ռեսուրսների աղբյուրների հստակեցում, ճանապարհային քարտեզի ամրագրում, ժամկետների և քայլերի արդյունավետության հետ կապված լրջագույն պատասխանատվության սահմանում։
- Զինվորական հանցագործությունների համար նախատեսված քրեական պատասխանատվության կտրուկ խստացում։
- Զինծառայողների համար առաջարկվում են հետևյալ սոցիալական երաշխիքները:
- Ընտանիքի անդամների համար որակյալ բժշկական ապահովագրության տրամադրում։
- Ընտանիքի անդամների համար կրթաթոշակի տրամադրում։
- Հանգստի կազմակերպման արտոնություններ։
- Զինվորական ծառայության ավարտից հետո պետական համակարգում կառավարման հմտություններ պահանջող հաստիքներում առաջնահերթ նշանակման իրավունքի ապահովում,
- Կուտակային հիփոթեքային համակարգի ներդնում։ Սույն համակարգի մասնակիցներն են այն զինծառայողները, որոնք անցնում են պայմանագրային զինծառայություն և ընդգրկված են մասնակիցների ռեեստրում:
- Կուտակային հիփոթեքային համակարգի մասնակցի անունով բացվում է անվանական կուտակային հաշիվ, որտեղ հաշվառվում են` կուտակային վճարները, այն է` ամենամսյա կտրվածքով պետական բյուջեից հատկացվող դրամական միջոցները, կուտակային միջոցների ներդրումից ստացվող եկամուտները (տոկոսները):
- Ռազմական ուսումնական հաստատությունները գերազանցությամբ ավարտողների համար արտոնությունների տրամադրում։
- Զինվորական թոշակների բարձրացում։
- Զինվորական շքանաշանների (մեդալների) տրամադրման հստակ չափանիշների սահմանում և պատվո վճարների սահմանում։
- Զինծառայողների վարձատրողության հետևողական և պարբերական բարձրացում:
- Զինվորական ծառայության ավարտից հետո պետական համակարգում կառավարման հմտություններ պահանջող հաստիքներում առաջնահերթ նշանակման իրավունքի ապահովում։