- Մինչև 2023 թվականը ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգը և ապահովել հիմնական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար: Հասանելի դարձնել արտահիվանդանոցային դեղորայքի, ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների փաթեթ։ Ընդգրկել պարտադիր բժշկական զննումների փաթեթներ ռիսկային տարբեր խմբերի համար: Ներդնել բժշկական օգնության որակի վերահսկման գործուն մեխանիզմներ ապահովագրական համակարգի արդյունավետ կիրարկման համար։
- Իրականացնել անվճար կանխարգելիչ բժշկական հետազոտություններ մայրական և մանկական առողջությունը պահպանելու համար: Ներառել նաև դեռահասների համար անվճար սկրինիգիների հետազոտությունները՝ վերարտադրողական առողջության խնդիրների հայտնաբերման և բուժման նպատակով: Անպտղության վաղ հայտնաբերման և հաղթահարման, ինչպես նաև հղիության վաղ շրջանում լրացուցիչ հետազոտությունների իրականացումը՝ միտված մոր և մանկան մոտ առկա խնդիրների բացահայտմանը, դարձնելու ենք անվճար և ընդլայնելու ենք ծառայությունների ցանկը:
- Ընդլայնել նաև ոչ վարակիչ հիվանդությունների անվճար սկրինինգային հետազոտությունները և ռիսկային խմբերի մեջ գտնվող յուրաքանչյուր քաղաքացի կարողանա անցնել անվճար հետազոտություն քաղցկեղային, սիրտ-անոթային, շաքարային դիաբետով պայմանավորված հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման նպատակով:
- Մինչև 2023 թվականը ներդնել էլեկտրոնային առողջապահության ամբողջական համակարգը: Քաղաքացիներին էլեկտրոնային հարթակում հասանելի կլինեն իրենց բժշկական տվյալները: Էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր կլինի առցանց հերթագրվել բժշկական հաստատությունում ծառայություն ստանալու նպատակով, էլեկտրոնային դեղատոմսով դեղատներից ստանալ նշանակված դեղորայքը, անաշխատունակության թերթիկի փոխանցման գործընթացը գործատուին կազմակերպել ինքնաշխատ, ստանալ ստանդարտ բժշկական տեղեկանքները: Բժշկական հետազոտությունների էլեկտրոնային տվյալները հնարավոր կլինի օգտագործել տարբեր բժշկական հաստատություններ հաճախելիս:
- Ստեղծել ռեզերվային նյութատեխնիկական ռեսուրսներ, մասնագիտական ներուժ, անհրաժեշտ կարողություններ և դրանց ծավալման ու մոբիլիզացիայի գործուն համակարգեր` արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի անխափան գործառնելու համար:
- Շարունակել առողջության առաջնային պահպանման ծառայությունների զարգացումը: Իրականացնել կապիտալ ծախսեր շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման համար, բարձրացնել այս օղակի աշխատողների աշխատավարձերը մինչև 50%՝ ըստ ցուցաբերած արդյունքների: Յուրաքանչյուր տարի իրականացնելու ենք բուժաշխատողների շարունակական մասնագիտական առցանց ու անցանց վերապատրաստման դասընթացներ:
- Ապահովել առողջապահական համակարգի համաչափ տարածքային զարգացում։ Բոլոր մարզերի 50 բուժհաստատություններում բարելավելու ենք շենքային պայմանները և վերազինելու ենք անհրաժեշտ սարքավորումներով:
- Մինչև 2025 թվականը ներդնել բժշկական կազմակերպությունների ակրեդիտացման և բուժաշխատողների լիցենզավորման համակարգեր:
- Նախադպրոցական տարիքից սկսած խրախուսելու ենք ֆիզիկական զարգացման և առողջ ապրելակերպի ծրագրերը` ստեղծելով քաղաքացիների կողմից իրազեկված վարքաբանական որոշումների ընդունման միջավայր:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Առողջապահություն
- Առողջապահության ոլորտների ֆինանսավորման ավելացում, այդ ոլորտներում ներդրումների խրախուսում։
- Մինչև 18 տարեկան, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների առողջական խնդիրների բացահայտման, առողջության վերականգնման, պահպանման և շարունակական հոգածության պետական քաղաքականության գործարկում։
- Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում նոր բժշկական կենտրոնների ստեղծում և գործող բժշկական կենտրոնների արդիականացում, նոր տեխնոլոգիաների և միջազգային կառավարման փորձի ներդրում և կիրառում։ Ոլորտում միջազգային պահանջներին համապատասխանող ստանդարտացման գորընթացի իրականացում։ Համակարգի շահառու հանդիսացող քաղաքացիները կապահովագրվեն առողջական վիճակի վատթարացման հետևանքով անկանխատեսելի ֆինանսական ռիսկերից,
- Կբարձրանա մասնավոր և պետական հատվածների կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծախսերի արդյունավետությունը և հասցեականությունը,
- Կբարելավվի առողջապահական ծառայությունների որակը առողջապահության ոլորտում ստանդարտների և չափանիշների պահպանման խթանման միջոցով:
- Կապահովվի բնակչության տարեկան պարտադիր բուժզննում անցնելը, ինչը չափազանց կարևոր է վաղ շրջանում հիվանդության հայտնաբերման կամ կանխարգելման համար:
- Հայաստանի Հանրապետության ցանկացած համայնքի բնակիչ պետք է առավելագույն հնարավորություններով ստանա որակապես հավասար բժշկական ծառայություն և հասանելիություն, այսինքն մարզային հիվանդանոցները, պոլիկլինիկաները չպետք է զիջեն մայրաքաղաքային հիվանդանոցներին և պոլիկլինիկաներին, բացի առանձին մասնագիտացված բժշկական ուղղվածություններով հիվանդանոցների:
- Ներդնել աշխարհում ամենարդյունավետ միջոցի՝ բժշկական ապահովագրության պետական համակարգը, որը հավասար մրցակցային պայմաններ կունենա մասնավոր կազմակերպությունների հետ և սոցիալապես անապահով հատվածին հնարավորություն կտա համապատասխան բուժզննում և բուժում ստանալու:
- Հիվանդացության հետևանքով մահերի և հաշմանդամություն ձեռք բերելու դեպքերը հասցնել նվազագույնի:
- Ուսումնասիրելով և թվային վերլուծության ենթարկելով ամենաշատ մահացություն պատճառող հիվանդությունները, դրանց պատճառահետևանքային կապերը ի դերև հանելով, համատարած սկրինինգային ծրագրերի միջոցով բացահայտել հիվանդությունների թաքնված շրջանի քանակական և որակական բնութագրիչները, ինչն էլ հնարավորություն կտա ավելի հեշտ և քիչ ֆինանսներով արդյունքներ ունենալուն:
- Առանձնահատուկ ուշադրության արժանացնել և հետևողական ու մշակված քաղաքականություն վարել հասարակության լայն շերտերին առողջ ապրելակերպի անցման և այդ մշակույթի ձևավորման նպատակով: Սպորտի դերի մեծացում, հասարակությանը վնասակար սովորություններից ձերբազատում և այլն
- Հիվանդացության հետևանքով առաջացած բուժման ֆինանսական ծախսերի էական նվազեցում (մեկ մարդու հաշվարկով միջին վիճակագրական ծախս) բժշկական ապահովագրության ներդրման միջոցով Բժշկության արտահանում, որի արդյունքում ֆինանսական լուրջ ներհոսք կապահովվի և կբարձրանա երկրի վարկանիշը: