- Մենք բարձրացնելու ենք Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետությունը, մասնավորապես՝ ներդնելու ենք միասնական ավտոմատացված համակարգ:
- Զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով հասնելու ենք արդյունավետության բաձրացման, մասնավորապես՝ ձևավորելու ենք մեծ շարժունակությամբ օժտված այնպիսի մարտական կազմավորումներ, որոնք ունակ կլինեն երկար ժամանակ ինքնուրույնաբար վարել ակտիվ մարտական գործողություններ։
- Մենք շարունակելու ենք սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացները նախևառաջ Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։ Զինված ուժերը հագեցնելու ենք հակաօդային պաշտպանության համակարգերով և անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև ռոբոտացված և հեռակառավարվող այլ միջոցներով։ Զինված ուժերը համալրելու ենք նաև գերճշգրիտ հեռահար հրթիռային, ժամանակակից ռադիոէլեկտրոնային, հետախուզության և կապի այլ միջոցներով։
- Մենք խթանելու ենք ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը՝ հիմնված հայաստանյան գիտահետազոտական ներուժի և միջազգային փորձի վրա։ Ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայր է ստեղծելու նաև մեր կողմից արդեն իսկ մշակված ներդրումների խթանման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման քաղաքականությունը։ Այս քաղաքականությունը հիմնված է հարկային և վարչարարական ընթացակարգերի բարելավման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև հանրային, մասնավոր ու միջազգային համագործակցության վրա:
- Շարունակելու ենք զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը։ Այս ոլորտում մենք արդեն իսկ արդիականացրել ենք անհրաժեշտ իրավական և օրենսդրական բազան, մշակել ենք ոլորտի ռազմավարական փաստաթղթերը։
- Ռազմական կրթության և գիտության զարգացումը լինելու է մեր գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Մենք արդեն իսկ մշակել ենք ռազմական կրթության համակարգի վերակազմավորման նոր մեխանիզմներ, որոնց նպատակն է ապահովել հետազոտական և կրթական բաղադրիչների համատեղումը, ռազմական կրթության շարունակականությունը՝ ցկյանս կրթության գործիքակազմի ներդրմամբ:
- Իրականացնելու ենք ծրագրեր՝ ուղղված Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանը։ Այդ ծրագրերի նպատակն է զարգացնել զինծառայողի և զինվորի անհրաժեշտ բարոյական հատկությունները, մեծացնել հոգեբանական կայունությունը և ակտիվ մարտական գործողություններ վարելու պատրաստվածությունը, կատարելագործել զինվորական հոգեբանների ինստիտուտը, ինչպես նաև բարելավել բանակում տեղեկատվական, մշակութային և ժամանցային միջոցառումների բնույթը։
- Մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի մեծացնելու ենք զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու ենք զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ մեր ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու:
- Մենք կատարելագործելու ենք ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը Զինված ուժերի նկատմամբ, խթանելու ենք Զինված ուժերի կարգապահությունը, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և ջանալու ենք, որ բացառվեն ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք
Զինված ուժեր և անվտանգություն
Դաշինքի նպատակը ՀՀ անվտանգային և պաշտպանունակության այնպիսի ներուժի ստեղծումն է, որը կապահովի երկրի, նրա բնակչության անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանության պաշտպանությունը։ Այս նպատակի ապահովման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝
- անընդհատ ավելացնել Զինված ուժերի կարողությունները, այդ թվում` սպառազինությունների և տեխնիկայի շարունակական և հետևողական արդիականացման, ռազմաքաղաքական ռեսուրսների և ռազմավարական զսպման արդյունավետ համակարգերի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով,
- անընդհատ բարձրացնել Զինված ուժերի մարտունակությունը, մարտական պատրաստականությունը, մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ կատարելագործելով զորքերի մարտական վարպետությունը,
- բարելավել թիկունքային ապահովումը, այդ թվում` անհրաժեշտ նոր ենթակառուցվածքների ստեղծման, նյութատեխնիկական ռեսուրսների ճշգրիտ պլանավորման, դրանց արդյունավետ կառավարման և արդիականացման միջոցով,
- զարգացնել ասիմետրիկ և հատուկ գործողություններ իրականացնելու, լայնածավալ մարտական գործողությունները կոնվենցիոնալ միջոցներով զսպելու, «պատշաճ հեռավարությամբ» հարվածներ հասցնելու և մարտական գործողություններն ապակենտրոնացված ու տարատեղակայված կերպով վարելու ունակությունները,
- ընդլայնել և զարգացնել սահմանապահ ծառայության կարողություններն ու ռազմատեխնիկական ռեսուրսները,
- գործողության մեջ դնել և կատարելագործել սահմանների պաշտպանության և մարտի վարման միասնական ավտոմատ կառավարման համակարգեր՝ տեխնիկական հարցերում մարդու գործոնը հասցնելով նվազագույնի,
- խորացնել հասարակություն-բանակ երկխոսությունը, ներդնել զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ, զարգացնել ակտիվ պահեստազորի և պայմանագրային ծառայության կարողությունները, պրոակտիվ դարձնել զորակոչի, զորահավաքի և կամավորների հավաքագրման գործընթացները,
- զարգացնել ռազմական և ռազմավարական դաշնակցությունը գործընկեր երկրների հետ՝ փոխադարձաբար ամրապնդելով ռազմաքաղաքական պարտավորությունների իրավական և կիրառական հիմքերը,
- զարգացնել և ամրապնդել ոչ ավանդական ուղղություններով պաշտպանունակությունը (այդ թվում՝ կիբեռտարածքում, տեղեկատվական և քարոզչական միջավայրում, հակաահաբեկչության առումով և այլն)
- կերտել անվտանգային և պաշտպանական այնպիսի համակարգ, որի պայմաններում սահմանափակ ռեսուրսներով, այդ թվում՝ մարդկային ուժի, հնարավոր կլինի առավելագույն խնդիներ լուծել։
- կիրառել այնպիսի ճկուն համակարգ, որի պայմաններում ժամկետային և պայմանագրային զինծառայողների հարաբերակցությունն ու տեղաբաշխվածությունը կլինեն այնպես, որ մի կողմից՝ ժամկետային զինծառայողների թվի կրճատումը չի սպառնա սահմանների պաշտպանությանն ու բանակի մարտունակությանը, իսկ մյուս կողմից՝ նորակոչիկները և զինապարտ քաղաքացիները չեն զրկվի մարտական փորձի պարբերաբար կուտակման հնարավորությունից։
- համապարփակ միջոցներով զարգացնել մարդկային կապիտալն այնպես, որ բանակի թե՛ շարքային, թե՛ սպայական կազմի համալրումներում բանիմաց, մտավոր ու ֆիզիկական բարձր զարգացում և կրթական բարձր ցենզ ունեցող զինծառայողների տեսակարար կշիռն աստիճանաբար աճի։
- պայմանագրային հիմունքներով ծառայության մեջ գտնվող անձանց համար ներդրվեն գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման ու կատարելագործման, պաշտոնեական ու դիրքային առաջխաղացման, սոցիալական երաշխիքների 17 արդյունավետ մեխանիզմներ, ինչի արդյունքում զինվորական ծառայությունը կդառնա առավել գրավիչ մասնագիտություն։
- վերանայել տարկետման ինստիտուտը և կիրառել համապարտադիրության սկզբունքը։
- կիրառել զինծառայության մեջ հաշմանդամություն և այլ սահմանափակումներ ունեցող անձանց, ինչպես նաև կանանց ներգրավման արդյունավետ մեխանիզմներ, որոնց շնորհիվ նրանք կարող են ծառայությունն անցկացնել ոչ մարտական (օրինակ՝ նյութատեխնիկական և համակարգչային ապահովում, կապ և հեռահաղորդակցություն, կիբեռտիրույթ և տեղեկատվական տիրույթ և այլն) և ոչ զորանոցային պայմաններում։
- ներդնել պահեստազորի պարբերական վարժանքների գործիքներ, ինչը հնարավորություն կտա մարտական հմտությունները կատարելագործել հատկապես այն մասնագիտությունների դեպքում, որոնցում տեխնիկական միջոցների ու տեխնոլոգիաների զարգացումը կարող են կարճ ժամկետում հմտությունների վրա ազդեցություն ունենալ։
- մեծ ուշադրություն դարձնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական առաջնահերթություններին, պարբերաբար վերանայել զինծառայողների աշխատավարձերը՝ սահմանելով արդար և արդյունավետ տարանջատման մեխանիզմներ:
- առաջնորդվել բացառապես արժանիքների և կրթական բարձր չափանիշների վրա հիմնված անձնակազմի կառավարման սկզբունքներով: