«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն logo
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
Հարկային և մաքսային քաղաքականություն

Ներդրումային և գործարար միջավայրի ձևավորման առանցքում լինելու են՝

  • Հարկային և մաքսային քաղաքականությունը,
  • Ֆինանսների հասանելիությունը,
  • Ձեռներեցության խթանումը՝ հատկապես մարզերում,
  • Աշխատանքային և գործարար հարաբերությունների ճկունությունը,
  • Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականությունը:
  • Պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը պետք է ուղղվի տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ՝ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար: հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր ենք իրականացնելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
  • Մեր նպատակն է խրախուսել նորարարական գաղափարների իրականացման միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրների ստեղծումը և հետճգնաժամային շրջանում Հայաստանի մրցակցային առավելությունների բացահայտումը։
  • Աշխատանքային և գործարար հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը պետք է հանգեցնի հանրությանը հասանելի միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը և վերջիններիս հասանելիությանը առավել մրցունակ ծրագրերի իրականացման համար։
  • Տնտեսական քաղաքականությունում առաջին քայլերը պետք է ուղղված լինեն հարկաբյուջետային և որպես արդյունք՝ տնտեսական կայունության վերականգնմանն ու ամրապնդմանը, քանի որ միայն կայուն տնտեսական միջավայրի առկայության դեպքում կարելի է խոսել ներդրումների ներհոսքից, տնտեսականաճից և զարգացումից
  • Հարկաբյուջետային քաղաքականության կայունության վերականգնումը և պարտքի աճի տեմպերի էական դանդաղեցումը լինելու են մեր տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Ուստի մեծ է անհրաժեշտությունը արագ կարգաբերելու հանրային ֆինանսները, վերանայելու վերջին ժամանակներում ի հայտ եկած աննպատակ և ոչ էական ընթացիկ ծախսերը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող ապօրինի պարգևավճարները
  • Հարկային ոլորտում պարզ, հասկանալի, թափանցիկ և կայուն խաղի կանոնների ապահովում և երաշխավորում, որտեղ տեսանելի հեռանկարում սահմանված կանոններն էական փոփոխությունների չեն ենթարկվելու։ 
  • Ձեռնարկատիրական գործունեությանն ու ներդրումներին առնչվող օրենսդրության պարզեցում և բյուրոկրատական կարգավորումներից ձերբազատում, իրավակիրառական պրակտիկայի բարելավում և իրավական կանխատեսելիության բարձրացում այնպես, որ ՀՀ քաղաքացիները, երկրում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները, իրավաբանական այլ անձինք հստակ պատկերացում կազմեն իրավունքների և պատասխանատվության ծավալի մասին։ 