- Հայաստանը պետք է ակտիվորեն հետապնդի համաշխարհային տնտեսական համակարգի մեջ ինտեգրացման քաղաքականություն, մասնակցի գլոբալ ու տարածաշրջանային նախագծերի իրականացմանը, զարգացնելով հաղորդակցման ուղիները եւ ընդգրկվելով խոշոր ենթակառուցվածքային ու արտադրական նախագծերի մեջ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բուլղարիայի եւ ԵՄ այլ երկրների, Միջին Արեւելքի երկրների հետ: Խիստ կարեւոր է նաեւ ներհանրապետական հաղորդակցման ուղիների վերակազմավորումն անվտանգության ապահովման ու ռազմավարական բնույթի խնդիրների լուծման համար:
- Հայաստանը պետք է շարունակի համագործակցությունը Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ազատական բարեփոխումների ապահովման եւ տնտեսական զարգացման ինստիտուտների ձեւավորման ու կայացման բնագավառում:
- Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հմինադրամի եւ միջազգային այլ ֆինանսական ինստիտուտների աջակցությամբ, պետությունը պետք է մաքսիմալ ջանքեր գործադրի ներտնտեսական իրավիճակի, մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանման, պետության ստանձնած ու հարաճող սոցիալական պարտավորությունների, ներդրումային ծրագրերի ու արտաքին պարտքի կառավարման օպտիմալ համամասնության ձեւավորման նպատակով:
- Ազատականացնել արտաքին տնտեսական գործունեությունը և ՏՏ ոլորտների սպառողական հարաբերությունները, թեթևացնելով արժութային կարգավորման սահմանափակումները։ Օրենսդրորեն թույլ տալ, որ էլեկտրոնային առևտրում արտերկրից ընդունվող վճարումները կատարվեն արտարժույթներով` էապես կրճատելով դրամի փոխարկելիության կոմիսիոն գանձումները։
«Հայ Ազգային Կոնգրես»
«Ժառանգություն» կուսակցություն
Տնտեսական քաղաքականություն