- Գիտությունը, կրթությունը եւ առողջապահությունը պետք է համընթաց լինեն տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին։ Անհրաժեշտ է գիտության եւ կրթության միջեւ ստեղծել ավելի սերտ ինստիտուցիոնալ կապ։ Պետք է խրախուսվի գիտահետազոտական գործունեության եւ դասավանդման համատեղումը` որպես գիտական արդյունքի կիրառելիության եւ կրթության որակի բարձրացման գործիք։
- Առանցքային նշանակություն ունի գիտության, կրթության եւ առողջապահության տեխնոլոգիական արդիականացումը եւ համապատասխանեցումը ժամանակակից մարտահրավերներին։ Խնդիրը հնարավոր չէ լուծել առանց կրթության համակարգի արմատական փոփոխության, որի գլխավոր նպատակը պետք է դառնա համապատասխան մեծազանգված եւ որակյալ մարդկային կապիտալի ձեւավորումը, ինչպես նաեւ ժամանակակից կրթական ծրագրերի ներդրումը։ Այդ առումով առանցքային նշանակություն է ստանում դասախոսական եւ ուսուցչական մասնագիտական ռեսուրսի շեշտակի զարգացման, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես վերստեղծմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը «վերապատրաստողներ` վերապատրաստողների համար» ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հիման վրա։
- Գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ–ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2 % աճի միտումով։ Սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ–ի առնվազն 1 տոկոսի չափով, գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ–ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2 % աճի միտումով, աստիճանաբար հասցնելով 3 տոկոսի, իսկ հանրակրթության, միջին եւ նախնական մասնագիտական կրթության ծախսերը` ՀՆԱ–ի 3 տոկոսի չափով։
- Կրթության ոլորտում ապահովել ուսումնական հաստատությունն ընտրելու ազատություն՝ աստիճանաբար անցում կատարելով հավաստագրային ֆինանսավորման «գումարը հետեւում է սովորողին» սկզբունքով, պետության կողմից ֆինանսավորել ոչ թե բուժհիմնարկները, այլ քաղաքացիներին։
- Ուսուցիչների, դասախոսների, առողջապահական համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին համապատասխանեցման նպատակով իրականացնել մասնագետների լայնածավալ վերապատրաստումների պետական ծրագրեր եւ ներդնել գործունեության անհատական լիցենզավորման համակարգ։
«Հայ Ազգային Կոնգրես»
«Հայաստան» դաշինք
Կրթություն և գիտություն
- Վերանայելու ենք կրթության կառավարման եւ վերահսկման ողջ շղթան, հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչները, որդեգրելու ենք Հայաստանի զարգացմանն ուղղված կրթական մոդել։
- Որակյալ կրթություն ենք ապահովելու երկրի ողջ տարածքում, բացառելու ենք լեռնային, բարձրլեռնային եւ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը: Նախադպրոցական կրթության հասանելիությունը հասցնելու ենք90-95 տոկոսի։
- Գյուղական համայնքներում ուսուցիչների պակասը լրացնելու եւ դպրոցական կրթության որակի բարձրացման համար կներդրվի այդ համայնքներում աշխատող ապագա ուսուցիչների սոցիալական երաշխիքների համակարգ:
- Մշակվելու եւ ներդնելու ենք հաջորդ սերնդի դպրոցական դասագրքերի եւ ուսումնամեթոդական նյութերի, այդ թվում՝ թվային, տեխնիկական եւ բովանդակային նոր չափորոշիչները, որոնք կապահովեն դասագրքերի կառուցվածքի եւ բովանդակության համապատասխանությունը աշակերտների տարիքին եւ գիտելիքներին:
- Մոտ ապագայում կապակենտրոնացվի եւ կթվայնացվի դպրոցների ավարտական քննությունների եւ ԲՈՒՀ-երի միասնական ընդունելության քննությունների անցկացման համակարգը։
- Վերանայելու ենք ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդների ձեւավորման կարգերն ու չափանիշները։
- Մինչեւ 50 տոկոսով կավելացվեն բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա եւ հայագիտական ուղղություններով մասնագիտացումների ֆինանսավորումը մեկ ուսանողի մասով: Ընդհանուր առմամբ՝ հիմնովին վերանայվելու են ուսանողներին տրամադրվող ֆինանսական աջակցության բոլոր տեսակները՝ այդ աջակցության հասցեականությունը բարելավելու նպատակով։
- Արտոնություններ կսահմանվեն բարձր որակավորմամբ արտերկրյա մասնագետներին՝ ՀՀ գրանցում ունեցող գիտատեխնիկական կազմակերպություններում աշխատանքի վերցնելու դեպքերում։ Կձեւավորվի անձեռնմխելի կապիտալով պետական հիմնադրամ, որը կֆինանսավորի գիտական առաջնահերթությունների ուղղությամբ արտերկրյա առաջատար մասնագետների ՀՀ գիտական եւ բուհական համակարգերում մասնակի եւ ամբողջական ներգրավվածությամբ դասավանադումը եւ գիտական գործունեությունը։
- Որդեգրելու ենք գիտության կառավարման եւ ֆինանսավորման արդյունավետ մոդել: Սահմանելու ենք գիտության գերակա ուղղությունները՝ դրանք ծառայեցնելով երկրի անվտանգային եւ մրցակցային խնդիրներին, ռազմարդյունաբերական ոլորտին։