«Հայ Ազգային Կոնգրես» logo
«Հայ Ազգային Կոնգրես»
«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
Հարկային և մաքսային քաղաքականություն
  • Առաջիկա երեք տարիներին հասնել Հարկեր/ՀՆԱ 23 տոկոսի, իսկ հինգ տարվա կտրվածքով՝ մինչեւ 25 տոկոսի հարաբերակցությանը։
  • Վարել արտահանման խրախուսման հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն։
  • Վարել դրամավարկային այնպիսի քաղաքականություն, որը բացառում է դրամի արհեստական արժեւորումը եւ ուղղված է արտահանման խրախուսմանը:
  • Առաջիկա 10-15 տարիներին հյուրանոցների կառուցումը ազատել հարկերից, իսկ գործունեության առաջին 5 տարիների համար սահմանել նվազագույն հարկեր։
  • Լիովին պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6-ի (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Շրջանառության հարկը կիրառել միայն որպես փոխարինող հարկ:
  • Նախատեսել Ավելացված արժեքի հարկի աստիճանական` պետական եկամուտների աճին համամասնորեն իջեցում մինչեւ 15 տոկոս: Սահմանել, որ արտահանվող ապրանքների ու ծառայությունների համար վճարված ԱԱՀ-ի` պետության կողմից վերադարձի ուշացումը ենթակա է տուգանքի: ԱԱՀ-ի հաշվարկումն ու վճարումը կախվածության մեջ դնել ոչ թե ապրանքների ներկրման փաստից, այլ գործունեության արդյունքներից: Սպասարկման ծառայությունները ազատել ԱԱՀ-ից, նրանց համար սահմանելով հարկման այլ կարգ:
  • Մաքսային հսկիչ գները սահմանել նվազագույն սակագնով:
  • Բացառել տնտեսվարողներին շրջանառու միջոցներից զրկող գերավճարների գանձման պրակտիկան:
  • Առնվազն 10 անգամ կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը։
  • Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը նույնպես ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսն ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։ Հիմնել օտարերկրյա ներդրողներին ՀՀ-ում ուղղորդող  պետական֊մասնավոր  ընկերություն եւ հստակեցնել տարբեր կառույցների (ANIF, Enterprice Armenia) գործառույթները։
  • Կասեցնել տնտեսական հանցագործությունների քրեականացման գործընթացը։
  • Էապես կրճատել ստվերային տնտեսությունը

  • Ստեղծել արտահանման զարգացման նախարարություն, որի գլխավոր խնդիրները կլինեն համաշխարհային տնտեսության զարգացման միտումների վերլուծությունը, տեղական արտադրանքի իրացման շուկաների ուսումնասիրությունը, խորհրդատվությունների տրամադրումը, արտահանման խթանման օրենսդրական նախագծերի մշակումը:
  • Տնտեսական քաղաքականությունում առաջին քայլերը պետք է ուղղված լինեն հարկաբյուջետային և որպես արդյունք՝ տնտեսական կայունության վերականգնմանն ու ամրապնդմանը, քանի որ միայն կայուն տնտեսական միջավայրի առկայության դեպքում կարելի է խոսել ներդրումների ներհոսքից, տնտեսականաճից և զարգացումից
  • Հարկաբյուջետային քաղաքականության կայունության վերականգնումը և պարտքի աճի տեմպերի էական դանդաղեցումը լինելու են մեր տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները: Ուստի մեծ է անհրաժեշտությունը արագ կարգաբերելու հանրային ֆինանսները, վերանայելու վերջին ժամանակներում ի հայտ եկած աննպատակ և ոչ էական ընթացիկ ծախսերը, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող ապօրինի պարգևավճարները
  • Հարկային ոլորտում պարզ, հասկանալի, թափանցիկ և կայուն խաղի կանոնների ապահովում և երաշխավորում, որտեղ տեսանելի հեռանկարում սահմանված կանոններն էական փոփոխությունների չեն ենթարկվելու։ 
  • Ձեռնարկատիրական գործունեությանն ու ներդրումներին առնչվող օրենսդրության պարզեցում և բյուրոկրատական կարգավորումներից ձերբազատում, իրավակիրառական պրակտիկայի բարելավում և իրավական կանխատեսելիության բարձրացում այնպես, որ ՀՀ քաղաքացիները, երկրում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները, իրավաբանական այլ անձինք հստակ պատկերացում կազմեն իրավունքների և պատասխանատվության ծավալի մասին։ 