«Հայ Ազգային Կոնգրես» logo
«Հայ Ազգային Կոնգրես»
«Պատիվ ունեմ» դաշինք logo
«Պատիվ ունեմ» դաշինք
Առողջապահություն
  • Առողջապահության համակարգի բարեփոխումը ենթադրում է անցում «հիվանդապահությունից» դեպի առողջության պահպանում, համապարփակ առողջապահական ապահովագրություն, սպորտի զանգվածայնացում, սեփական բարձրորակ դեղագործական եւ կենսատեխնոլոգիական արդյունաբերության զարգացում։
  • Պետական բյուջեից առողջապահության ոլորտին տրամադրվող միջոցների մակարդակը աստիճանաբար ավելացնել և առաջիկա հինգ տարիներին հասցնել մինչև ՀՆԱ առնվազն 3 տոկոսի:
  • Առողջապահական  համակարգի աշխատողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին համապատասխանեցման նպատակով իրականացնել մասնագետների լայնածավալ վերապատրաստումների պետական ծրագրեր եւ ներդնել  գործունեության անհատական լիցենզավորման  համակարգ։
  • Աստիճանական անցում կատարել առողջության համապարփակ (պարտադիր) ապահովագրությանը, հիմնված «հարուստը վճարում է աղքատի, առողջը` հիվանդի, աշխատողը` գործազուրկի, երիտասարդը` տարեցի համար» սկզբունքի վրա: Ապահովագրության համընդհանուր ծածկույթ ապահովելու համար առաջիկա հինգ տարիներին, առանձին ապահովադիրների (աշխատող, գործատու, պետական բյուջե) կողմից ապահովագրավճարների չափի աստիճանական ավելացմանը զուգընթաց, մեծացնել բնակչության նորանոր խմբերի ընդգրկումը, ինչպես նաեւ ապահովագրական  բուժօգնության ծավալները:
  • Նախաձեռնել օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ պահանջող հեռավար բժշկության տարրերի իրականացում թե՛ ներհանրապետական մակարդակում, թե՛ միջազգային պայմանավորվածությունների շրջանակներում։             
  • Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացնել դեղերի, դեղագործական ապրանքների, բժշկական նշանակության սարքերի ու սարքավորումների արտադրությունը, շեշտը դնելով համաճարակի դեմ պայքարում կիրառվող դեղամիջոցների, օգտագործվող սարքերի եւ սարքավորումների արտադրության վրա:

Առողջապահության ոլորտում քաղաքականության խնդիրները պետք է լինեն՝

  • բնակչության առողջ ապրելակերպի խթանումը,
  • կադրերի պատրաստումն ու համակարգը բարձրորակ կադրերով ապահովումը,
  • հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը, 
  • վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխարգելող արդյունավետ համակարգի ներդրումը,որակյալ, ժամանակակից, համապարփակ բժշկական ծառայությունների մատուցումը,
  • առողջապահության առաջնային օղակի բուժհաստատությունների արմատական բարեփոխում, այդ թվում՝ կազմակերպաիրավական և սեփականության ձևերի, ֆինանսավորման և կառավարման եղանակների, գործառութային ծանրաբեռնվածության և մատուցվող ծառայությունների վերանայում,
  • կանխարգելիչ ծառայությունների մատուցման լայն ցանցի ստեղծում և բնակչության, հատկապես՝ խոցելի խմբերի (երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդություն ունեցողներ և այլն) ներկայացուցիչների, պարբերական հետազոտությունների իրականացում
  • առաջնային օղակում ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում, կարիքավոր անձանց համար աջակցության ճկուն մեխանիզմների ներդրում
  • արդիականացնել բուժհաստատություններն ու մատուցվող ծառայությունները, ընդլայնել առողջապահական ծառայությունների աշխարհագրությունը 
  • գործող բուժհաստատությունների տեխնիկական վերազինում և արդիականացում, 
  • նոր բուժհաստատությունների ստեղծում այն տրամաբանությամբ, որ քաղաքացիների համար հիմնական առողջապահական ծառայությունները լինեն հասանելի ու մատչելի,
  • բարձրորակ կադրերի պատրաստում և ներգրավում, 
  • մրցունակ ծառայությունների տրամադրում և պետության աջակցությամբ առողջապահական ծառայությունների արտահանում, հատկապես` բուժառուներիներգրավում Հյուսիսային Կովկասից, Մերձավոր և Միջին Արևելքից, Կենտրոնական և Հարավային Ասիայից։ 
  • առողջապահական ծառայությունների մատուցման ոլորտում պետության միջամտության և մասնակցության աստիճանական նվազմանը
  • առողջապահական ծառայությունների ձեռքբերման գործառույթը շահառուին (սոցիալական աշխատող, համայնք, առողջապահության առաջնային օղակ) մոտեցնելուն,
  • քաղաքացիների շրջանում պրոակտիվ վարքագծի խթանմանը, հատկապես` հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման փուլում (առողջության ապահովագրության ինստիտուտի ներդրման, պետության այլ ծառայություններից օգտվողների համար պարտադիրության սկզբունքի կիրառման և այլ եղանակներով), 
  • այնպիսի ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք կապահովեն բուժծառայությունների պատշաճ, ժամանակին և լիարժեք մատուցմանը
  • առանձին հիվանդությունների բուժման կամ հաղթահարման, բնակչության խոցելի ու կարիքավոր խմբերի ներկայացուցիչներին պատշաճ ծառայություններ մատուցելու գործում քաղաքացիական հասարակության, համայնքների և մասնավոր հատվածի կարողությունների ներգրավմանը
  • բժշկագիտության, բժշկական կրթության և դեղագործության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը։