- Առաջիկա երեք տարիներին հասնել Հարկեր/ՀՆԱ 23 տոկոսի, իսկ հինգ տարվա կտրվածքով՝ մինչեւ 25 տոկոսի հարաբերակցությանը։
- Վարել արտահանման խրախուսման հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն։
- Վարել դրամավարկային այնպիսի քաղաքականություն, որը բացառում է դրամի արհեստական արժեւորումը եւ ուղղված է արտահանման խրախուսմանը:
- Առաջիկա 10-15 տարիներին հյուրանոցների կառուցումը ազատել հարկերից, իսկ գործունեության առաջին 5 տարիների համար սահմանել նվազագույն հարկեր։
- Լիովին պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6-ի (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Շրջանառության հարկը կիրառել միայն որպես փոխարինող հարկ:
- Նախատեսել Ավելացված արժեքի հարկի աստիճանական` պետական եկամուտների աճին համամասնորեն իջեցում մինչեւ 15 տոկոս: Սահմանել, որ արտահանվող ապրանքների ու ծառայությունների համար վճարված ԱԱՀ-ի` պետության կողմից վերադարձի ուշացումը ենթակա է տուգանքի: ԱԱՀ-ի հաշվարկումն ու վճարումը կախվածության մեջ դնել ոչ թե ապրանքների ներկրման փաստից, այլ գործունեության արդյունքներից: Սպասարկման ծառայությունները ազատել ԱԱՀ-ից, նրանց համար սահմանելով հարկման այլ կարգ:
- Մաքսային հսկիչ գները սահմանել նվազագույն սակագնով:
- Բացառել տնտեսվարողներին շրջանառու միջոցներից զրկող գերավճարների գանձման պրակտիկան:
- Առնվազն 10 անգամ կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը։
- Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը նույնպես ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսն ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։ Հիմնել օտարերկրյա ներդրողներին ՀՀ-ում ուղղորդող պետական֊մասնավոր ընկերություն եւ հստակեցնել տարբեր կառույցների (ANIF, Enterprice Armenia) գործառույթները։
- Կասեցնել տնտեսական հանցագործությունների քրեականացման գործընթացը։
- Էապես կրճատել ստվերային տնտեսությունը

- Ստեղծել արտահանման զարգացման նախարարություն, որի գլխավոր խնդիրները կլինեն համաշխարհային տնտեսության զարգացման միտումների վերլուծությունը, տեղական արտադրանքի իրացման շուկաների ուսումնասիրությունը, խորհրդատվությունների տրամադրումը, արտահանման խթանման օրենսդրական նախագծերի մշակումը:
«Հայ Ազգային Կոնգրես»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Հարկային և մաքսային քաղաքականություն
Ներդրումային և գործարար միջավայրի ձևավորման առանցքում լինելու են՝
- Հարկային և մաքսային քաղաքականությունը,
- Ֆինանսների հասանելիությունը,
- Ձեռներեցության խթանումը՝ հատկապես մարզերում,
- Աշխատանքային և գործարար հարաբերությունների ճկունությունը,
- Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականությունը:
- Պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը պետք է ուղղվի տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ՝ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար: հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր ենք իրականացնելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
- Մեր նպատակն է խրախուսել նորարարական գաղափարների իրականացման միջոցով եկամտի այլընտրանքային աղբյուրների ստեղծումը և հետճգնաժամային շրջանում Հայաստանի մրցակցային առավելությունների բացահայտումը։
- Աշխատանքային և գործարար հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը պետք է հանգեցնի հանրությանը հասանելի միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը և վերջիններիս հասանելիությանը առավել մրցունակ ծրագրերի իրականացման համար։