- Սկսել իրականացնել Բարձր տեխնոլոգիաների բնագավառում ճեղքումային տեխնոլոգիական լուծումների վրա աշխատող ձեռնարկությունների գիտահետազոտական եւ զարգացման (R&D) աշխատանքների պետական ֆինանսավորում, 2021-2022 թվականներին հատկացնելով այդ նպատակների համար 50 մլրդ դրամ, աստիճանաբար հասցնելով ֆինանսավորման ծավալը տարեկան ՀՆԱ-ի 1 տոկոսի։ Այդ միջոցների օգտագործման ուղղությունները որոշելու նպատակով, ստեղծել կառավարությանը կից միջգերատեսչական Բարձրագույն տեխնոլոգիական խորհուրդ՝ ԲՏԱՆ, ԿԳՄԵՍ, ԷՆ եւ ՊՆ նախարարությունների մասնակցությամբ:
- Ստեղծել պետություն-մասնավոր գործընկերություն (PPP)՝ օրենքի հիման վրա գործող պետական բաժնեմասով տեղեկատվական եւ այլ բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք կկենտրոնանան արհեստական ինտելեկտի, նանոտեխնոլոգիայի եւ ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառման վրա, մասնավորապես ռազմարդյունաբերական նպատակներով։
- Հիմնել Հայաստանում լիթիումային գերմարտկոցների խոշորածավալ արտադրություն եւ սկսել էներգետիկ համակարգի աստիճանական անցումը դեպի էներգիայի արտադրության նորագույն «բաշխված» տեխնոլոգիաները։ Արեւային եւ քամու էներգիայի, ինչպես նաեւ գերմարտկոցների օգտագործմամբ, ընդհանուր էլեկտրացանցին զուգահեռ աշխատող անկախ այդ համակարգի ստեղծումը թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգությունը։
- Բացել Հայաստանը ֆինանսական եւ տվյալների կառավարման նորագույն տեխնոլոգիաների համար, ինչպիսիք են բլոքչեյնը եւ գաղտնարժույթները (կրիպտովալյուտաները): Այս նպատակով վերացնել Կենտրոնական Բանկի կողմից արհեստական ու ապօրինի ճնշումները եւ արգելանքները, որոնք կիրառվում են հայաստանյան բանկերի նկատմամբ` կրիպտոբորսաների հաշիվների սպասարկման գործում, օրենքով կարգավորել գաղտնարժույթների հետ կապված թվային տնտեսությունը։ Օրենսդրորեն հնարավորություն ստեղծել ստարտափների համար` կազմակերպելու ներդրումային ֆինանսների ներգրավումն այնպիսի ժամանակակից միջոցներով, ինչպիսիք են «հանրային ֆինանսավորումը» (crowdfunding), «սկզբնական դրամական առաջարկը» (Initial Coin Offering), «արժեթղթային ժետոնի առաջարկը» (Security Token Offering), «սկզբնական բորսայական առաջարկը» (Initial Exchange Offering)` այնպիսի կարգավորմամբ, որը կբացառի խարդախության հնարավորությունները։ Հայաստանի ներդրումային մթնոլորտը եւ կապիտալի շուկան ներդրողների համար վստահելի ու թափանցիկ դարձնելու նպատակով, սկսել աշխատանքները բլոքչեյն տեխնոլոգիայի կիրառման համար այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են կադաստրի պետական կոմիտեն, կենտրոնական դեպոզիտարիան, պետական ռեգիստրը, դատարանները։ Անմիջապես միջոցներ ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի հեռուստահաղորդակցական համակարգում 5G օպերատոր ներգրավելու համար, նախապատրաստելով անհրաժեշտ հաճախականությունների հատկացման եւ լիցենզավորման գործընթացն ու ընթացակարգերը։
- Էապես խորացնել էլեկտրոնային կառավարումը (e-governance), դիմաճանաչողության տեխնոլոգիայի հիման վրա ստեղծել տվյալների ընդհանուր շտեմարաններ, էապես բարձրացնելով կառավարման արդյունավետությունը եւ համակարգումը, միաժամանակ կրճատելով բյուրոկրատիզմը։
- Խստացնել մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրությունը ու իրավակիրառումը, կտրուկ բարձրացնել էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ֆինանսավորումը, նպատակ ունենալով այն վերակառուցել, ընդգրկելով բարձրորակ մասնագետների մեծ անձնակազմ, որը նոր մակարդակի վրա կբարձրացնի հայաստանցի, այնպես էլ այլ երկրների նորարարների արտոնագրերի (պատենտների) պաշտպանությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, անհրաժեշտ տեխնիկական եւ խորհրդտվական օգնություն կտրամադրի «բացարձակ նորարության» միջազգային ստանդարտն ապահովելու համար:
- Ազատականացնել արտաքին տնտեսական գործունեությունը և ՏՏ ոլորտների սպառողական հարաբերությունները, թեթևացնելով արժութային կարգավորման սահմանափակումները։ Օրենսդրորեն թույլ տալ, որ էլեկտրոնային առևտրում արտերկրից ընդունվող վճարումները կատարվեն արտարժույթներով` էապես կրճատելով դրամի փոխարկելիության կոմիսիոն գանձումները։
- ՏՏ բնագավառում ռազմարդյունաբերության, էլեկտրոնային կառավարության, էլեկտրոնային արդարադատության զարգացման նպատակով տրամադրվող պետպատվերների համար կազմակերպվող մրցույթներում բացառել հայաստանյան ՏՏ ընկերությունների համար ի սկզբանե աննպաստ, միաժամանակ արտասահմանյան ընկերություններին մրցակցային առավելություններ տվող չափանիշների կիրառումը։ Օրենսդրորեն նպաստել ՏՏ ոլորտի տարբեր մասնագիտացված բիզնեսային խմբերի շահերը պաշտպանող ասոցիացիաների ստեղծմանը եւ այդ կազմակերպությունների հետ պետական կառավարման մարմինների արդյունավետ եւ կանոնավոր խորհրդակցական կապի հաստատմանը։
- Նախկինում էլեկտրոնիկայի արտադրության գործարանների լքված շենքերում իրականացնել միկրո ՏՏ-պարկերի ստեղծման ծրագիր` խթանելով էլեկտրոնային արդյունաբերության զարգացումը մարզերում։
- Տուրիզմի զարգացման ծրագրերում շեշտադրում կատարել այնպիսի հյուրանոցների, բիզնես հանդիպավայրերի եւ սպասարկման ենթակառուցվածքի զարգացման վրա, որը թույլ կտա Հայաստանը դարձնել ՏՏ եւ բարձր այլ տեխնոլոգիական համաշխարհային համայնքի համար քննարկումների, կոնֆերանսների եւ հանդիպումների համար նշանակետ հավաքատեղի։
- Ակտիվ մասնակցությամբ միջազգային կոնֆերանսներին եւ ցուցահանդեսներին եւ հայաստանայան ընկերություններին աջակցությամբ նպաստել Հայաստանի բրենդինգին՝ որպես առաջատար տեխնոլոգիական տերության։
«Հայ Ազգային Կոնգրես»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ինովացիաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը նախատեսում ենք ունենալ շուրջ 35,000 զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի ՀՆԱ-ի 6-7%-ը։ 2020 թվականի տվյալներով այս ցուցանիշը 3․2% է։
- Պետություն-մասնավոր համագործակցությամբ ստեղծելու ենք նոր «Արտադրական քաղաք»՝ «ինժեներական քաղաք»-ի օրինակով, որը նախատեսված է բարձր տեխնոլոգիական սարքերի և համակարգերի մասսայական արտադրության համար։
- Գյումրու և Վանաձորի տեխնոպարկերի օրինակներով շարունակելու ենք մարզերում նոր տեխնոպարկերի կառուցումը։ Առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսում ենք կառուցել տեխնոպարկեր Կապանում, Գորիսում, Մարտունիում, Արմավիրում։
- Շարունակելու ենք տարեկան շուրջ 500 մլն դրամ հատկացնել «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի իրագործմանը՝ ամեն տարի առնվազն 5000 նոր մասնագետների պատրաստման համար:

- Շարունակելու ենք տարեկան շուրջ 500 մլն դրամ հատկացնել միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների միասնական տաղավարով մասնակցությանը:
- Շարունակելու ենք տարեկան 1 մլրդ դրամ հատկացնել «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի իրականացմանը և խթանել նորաստեղծ ընկերությունների քանակական և որակական աճը:
- Շարունակելու ենք տարեկան 1 մլրդ դրամ հատկացնել ձեռներեցության զարգացման և արտասահմանում մասնագետների վերապատրաստման ծրագրերին։
- Ռազմարդյունաբերության ոլորտում շարունակելու ենք արտադրական, նորոգման գործարանների արդիականացումը։ Պետություն-մասնավոր հատվածի, ինչպես նաև միջազգային համագործակցության արդյունքում նախատեսում ենք ներքին սպառման սպառազինության արտադրության ամբողջական ցիկլի ներդրում: Հեռահար ԱԹՍ-ների, ՌԱԴԱՐ-ների, ՌԷՊ համակարգերի, կապի համակարգերի, լազերային տեխնոլոգիաների, հրթիռային համակարգերի և այլ ստրատեգիական ուղղություններով շարունակելու ենք ծրագրերի լայնամասշտաբ ֆինանսավորումը։
- Ավարտին ենք հասցնելու տիեզերական ոլորտի զարգացման ռազմավարությունը, զուգահեռաբար մշակում ենք արհեստական արբանյակների գործարկման տարբեր ծրագրեր։
- «Հայփոստի» գրասենյակներում հասանելի են լինելու հարյուրավոր պետական ծառայություներ՝ քաղաքացիների համար սպասարկման բարձրակարգ հնարավորություններով։
- Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերի 80%-ը ապահոված կլինի լայնաշերտ ու բարձրորակ ինտերնետ կապով և պետական թվային ծառայությունների հասանելիությամբ:
- Մինչև 2023 թվականը ստեղծելու ենք Ազգային կիբերանվտանգության գերազանցության կենտրոնը:
- Մինչև 2024 թվականը մշակելու և ավարտին ենք հասցնելու պետական կայքերի և էլեկտրոնային համակարգերի միասնական չափանիշներն ու ճարտարապետությունը, որոնք ամբողջությամբ հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
- Թվայնացնելու ենք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող շուրջ 300 ծառայություններ, մասնավորապես շուրջ 150 լիցենզիաներ և թույլտվություններ հնարավոր կլինի ստանալ առցանց, այդ թվում նաև շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը կլինի առցանց: Պետական բոլոր կայքերից և էլեկտրոնային համակարգերից հնարավոր կլինի օգտվել նաև էլեկտրոնային ստորագրությամբ:
- Թվայնացմանը զուգընթաց քաղաքացին փաստաթուղթը պետական հաստատություններին տրամադրելու է միայն մեկ անգամ: Իրավական կարգավորումների միջոցով բացառելու ենք քաղաքացուց փաստաթղթեր և տեղեկություններ պահանջելու լրացուցիչ դեպքերը, եթե նման փաստաթղթերն արդեն իսկ առկա են որևէ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում:
- Մինչև 2025 թվականը արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին բազմաթիվ ծառայություններ, օրինակ՝ անձնագրի փոխում, վավերականության ժամկետի երկարաձգում, տեղեկանքների տրամադրում և մի շարք այլ ծառայություններ, կմատուցվեն առցանց:
- Մինչև 2025 թվականը ապահովելու ենք, որ իրավաբանական անձանց հետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հաղորդակցվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ քաղաքացիները՝ գերազանցապես էլեկտրոնային եղանակով։
- Հանրությանը թվային տնտեսության զարգացումներին հնարավորինս արագ ինտեգրելու նպատակով հասարակության տարբեր խմբերի համար կիրականացվեն թվային կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր: