Քննարկում «Հանրաքվեի մասին» օրենքի շուրջ

01/06/2020 06:08

 
Մայիսի 27-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագծի հեղինակն է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը: Նախագիծը ենթադրում է հանրաքվեի չեղարկման իրավական մեխանիզմների ներդրում:
 
Հանրաքվե չեղարկում
 
• Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են իրավունքի ուժով: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեի գործընթացը կասեցնելու մասին հայտարարությամբ:
 
• Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեն չի անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով, կարող է ուժը կորցրած ճանաչվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
 
• Եթե մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ուժը չի կորցրել, ապա հանրաքվեի գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով:
 
• Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը կարող է ներկայացնել Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը Կանոնակարգի 100-րդ եւ 101-րդ հոդվածներով սահմանված կարգով Ազգային ժողովի նիստում քննարկվում, ընդունվում է.
1) Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասով ընդունված որոշման դեպքում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով,
2) Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասով ընդունված որոշման դեպքում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:»
 
Քարոզչության հիմնադրամների հաշիվները հանրաքվեի չեղարկման դեպքում
 
• Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:
 
• Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված եւ վերսկսված հանրաքվեի «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության հիմնադրամների հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 150 000-ապատիկը: Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված եւ վերսկսված հանրաքվեի հիմնադրամների հաշվին կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը:
 
• Եթե մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ուժը կորցրել է, ապա Ազգային ժողովի կողմից համապատասխան որոշման ուժի մեջ մտնելուց հետո` տասն օրվա ընթացքում «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրավունք ունեն մարել իրենց պայմանագրային պարտավորությունները: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրենց պայմանագրային պարտավորությունները մարելու նպատակով իրավունք ունեն համալրել հիմնադրամները` սույն օրենքով սահմանված կարգով:
 
• Մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշման ուժը կորցնելուց հետո տասնմեկերորդ օրը հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են: Հիմնադրամում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել բարեգործական նպատակներով` մեկամսյա ժամկետում:
 
• Մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշման ուժը կորցնելու դեպքում ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեի կազմակերպման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած բոլոր իրավական ակտերն իրավունքի ուժով ուժը կորցնում են