ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍ. ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

26/01/2022 17:14

«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն

«Քաղաքացու որոշում» սոցիալդեմոկրատական կուսակցության վարչության անդամ Միքայել Նահապետյանի տեքստերի վերլուծության արդյունքները.

Պոպուլիզմը Հայաստանում» հետազոտությունը իրականացվել է «Քաղաքական երկխոսություն» ՀԿ-ի  և անկախ քաղաքական վերլուծաբան և քաղաքագետ էդգար Վարդանյանի կողմից:

Միքայել Նահապետյանի տեքստերում մեծ ուշադրություն է դարձվում կոնկրետ խնդիրներին, ընդգծվում է տեսակետների տարբերության կարևորությունը: Սակայն նրա խոսքում նկատվել է երևույթները բարոյականության տեսանկյունից դիտարկելու միտում: Նահապետյանի տեքստերում նկատվում է նաև խիստ քննադատական, սուր արտահայտություններով, երբեմն ծաղրով համեմված խոսք: «Իսկ ես քանդելու եմ ոլորտի քաղաքականություն մշակող այս համակարգը, բնաջնջելու եմ ու զրոյից նորը հավաքեմ։ Որովհետև մարդկանց երազանքներին այսպես ցինիկ վերաբերվել չի կարելի՝ անբարոյականություն է, իսկ ես անբարոյականության տակ չեմ մտնի»:

Բանից պարզվում է՝ կառավարությունը չի ճանաչում ժողովրդի որոշելու իրավունքը։ Հա, հենց էդպես, դիմում են դատարան՝ թքած ունենալով բնակչության կարծիքի վրա»: «Իսկ սրտաճմլիկ ոտանավորներ ու ավետարանական ցիտատներ ԱԺ ամբիոնից հնչեցնել ո՞նց եք հասցրել։ Ձեր 90 տոկոսը պարզապես չգիտի, թե ինչով պիտի զբաղված լինի»126: «Այդ հայտարարության մեջ կա բացառիկ լկտիություն» : «Նախագծի ուղերձները պարզապես զզվանք են առաջացնում»: Միքայել Նահապետյանի տեքստերին բնորոշ է ժողովրդին որպես միասնական կամք ունեցող սուբյեկտ ներկայացնելու միտումը. «Ես շատ ուրախ եմ, որ մեր ժողովրդի մեջ դիմադրության ջիղը կա»:

«Հայ ժողովուրդը պետք է իրավունք ունենա իր գնահատականը տալու տեղի ունեցածին և արդար ճանապարհով որոշելու, թե ում հետ է շարունակելու իր զարգացման ճանապարհը»: «Եթե նույնիսկ պարզվի, որ այս կառավարությունը բոլոր նախորդներից ավելի սարսափելի է, դա ոչ մի բան չի ասում ժողովրդի իմաստնության մասին»: «Ժողովուրդը սովորություն ունի իր առաջ բաներ խոստացած ու չարած մարդկանց պատժելու»: Միքայել Նահապետյանի տեքստերը երբեմն բաղկացած են լինում ընդհանրացումներից, չափազանցություններից, իր ընդդիմախոսներից շատերին որպես միանշանակ բացասական դերակատարություն ունեցող սուբյեկտներ ներկայացնող էմոցիոնալ արտահայտություններից: Սակայն նրա խոսքում չեն նկատվել դավադրությունների տեսու-թյուններին հատուկ նարատիվներ. «Նա մնալու է պատմության էջերում որպես ոչինչ, որպես մարդ, ով ռեֆորմների ալիքի վրա եկել ու զրո արդյունք է ցույց տվել»: «Ես մեղավո՞ր եմ, որ լավ կրթություն եմ ստացել ու շատ եմ վաստակում» լոզունգով ֆլեթչերավարտ «կասիռները» կոնկրետ արտագաղթի ճամպրուկը տալիս են գյուղացու ձեռքը։

Ո՞նց բացատրենք Հին Հայաստանի մեր բարեկամներին, որ հարկային քաղաքականությունը շուկան կարգավորելու գործիք է, ոչ թե բյուջեն լցնելու»: «Ինչի՞ ենք Սերժի օրենքներով հարաբերվում»: «Նախարարությունը տապալել է խնդիրը քաղաքական հարթության մեջ կարգավորելու իր պարտականությունը ու թաքնվել ոստիկանության թիկունքում»: Միքայել Նահապետյանի տեքստերում ընդգծվում է ժողովրդավարականության, հաշտության, պետության իրավական բնույթի, մարդու ազատության, մարդու իրավունքների, տեսակետների բազմազանության ապահովման հետ կապված հարցերի կարևորությունը և խնդիրները բացառապես ժողովրդավարական, իրավական մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը. «Չկա ունիվերսալ կառավարություն և ունիվերսալ կառավարիչ, որը բոլոր խնդիրների համար է»: «Քաղաքացու որոշում» կուսակցությունը երբեք չի ասել, թե այն, ինչ մենք առաջարկում ենք, միակ լուծումն է»: «Պետք է բացառել խոշտանգման դրսևորումները Հայաստանում իրավական կարգն ապահովելու ընթացքում»:

Հետազոտությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ 

https://political.am/storage/uploads/files/Online_Version_Populizm-in_Armenia_Final_9June21.pdf