Կրթական բարեփոխումների թեմայով հանդիպում-քննարկում

Կարևորելով կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները՝ մարտի 23-ին «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնությունը հնարավորություն էր ստեղծել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ քննարկելու ոլորտում նախատեսվող բարեփոխումները։ Սա նախաձեռնության կողմից կազմակերպվող երկրորդ նման միջոցառումն էր։ Միջոցառումների շարքը նպատակ ունի քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի միջև երկխոսության և համագործակցության հարթակ ձևավորել՝ յուրաքանչյուր անգամ անդրադառնալով հասարակության շրջանում կարևորություն ունեցող թեմայի։

 

Հանդիպումը կրում էր «Կրթական բարեփոխումները որպես տնտեսական հեղափոխության շարժիչ գործոն» խորագիրը։  Մասնակիցները հնարավորություն ունեին ոչ միայն արտահայտելու իրենց մտահոգությունները, դիտարկումները այլև հանդես գալու առաջարկություններով։ Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ գործադիր, օրենսդիր մարմիններից, արտախորհրդարանական ուժերից, ինչպես նաև, քաղաքացիական հասարակության մանսգիտական խմբերից, ոլորտի փորձագետներ։

 

Հանդիպման սկզբում ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումն ու պատկերացումները համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, որից հետո հանդիպման մասնակիցները ներկայացրերցին իրենց տեսակետերը ըստ ոլորտների՝ նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն կրթության վերաբերյալ և ոչ միայն։

 

Մասնավորապես խոսվեց ուսուցիչների խոցելի լինելու, ցածր աշխատավարձերի, որակյալ կրթության բացակայության, կրթական մշակույթի, Խորհդային միությունից ժառանգած կրթական համակարգերը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու 21-րդ դարի կրթության պահանջներին, ԵՊՀ-ում և այլ բուհերում ստեղծված իրավիճակի մասին և այլն։

 

Հանդիպման ներկաներից՝ ավագ դպրոցի աշակերտ Մարիամ Պապոյանը, խոսելով կրթական համակարգի խնդիրների մասին, նշեց, որ 21-րդ դարի աշակերտին անհրաժեշտ է 21-րդ դարի ուսուցիչ։ Ներկաներից մի մասի կարծիքով այօր փորձ է արվում ուսուցիչներին ներկայացնել, որպես ոլորտի խնդիրների գլխավոր մեղավորներ։ Այս մտքի հետ չհամաձայնեց ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ով նշեց, որ նախարարությունում արդեն հասցրել են ուսումնասիրել ու հասկանալ խնդիրները և մշակել դրանց լուծման մեխանիզմներ և պատկերավոր ներկայացնելով, թե նախարարության աշխատանքները որ փուլում են գտվնում, ասաց․ «Մենք արդեն դետալ առ դետալ առաձին-առանձին մշակել և պատրաստել ենք ժամացույցի մեխանիզմի մասերը և հիմա պետք է հավաքենք այդ ժամացույցի մեխանիզմը և այն աշխատի»։

 

Նախաձեռնության անդամները խոստացան կազմել հանդիպման ընթացքում հնչեցված առաջարկների և մատնանշված խնդիրների վերաբերյալ արձանագրություն և այն փոխանցել գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին։

 

Հանդիպմանը անդրադարձ է կատարել Հետքը: 

Հանդիպման նկարները կարող եք գտնել այստեղ: