Youth Empowerment Through Dialogue

31/08/2021 12:17

«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը հնարավորություն է ընձեռում մարզաբնակ, համայնքային խնդիրներին իրազեկ ակտիվ երիտասարդներին մասնակցելու «Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից» ծրագրին։

Ծրագրի ընթացքում երիտասարդները կծանոթանան տեղական իշխանությունների, մարզպետարանների և պետական այլ մարմինների լիազորություններին ու գործառույթներին, փոփոխությունների տեսություններին, կսովորեն գրել դրամաշնորհային ծրագրեր։Ծրագիրը նախատեսում է նաև հանդիպում-քննարկումներ քաղաքական գործիչների հետ, որի ընթացքում երիտասարդները կկարողանան բարձրացնել իրենց հուզող հարցերը։  Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները կներկայացնեն դրամաշնորհային ծրագիր և հնարավորեւթյուն կունենան ստանալ դրամաշնորհ՝ իրենց համայքնում երկխոսության ծրագիր իրականացնելու համար։

Մարզային երիտասարդների դասընթաց-հանդիպումները անց են կացվելու նոյեմբերի 20-22-ը Երևանում։

Դիմի՛ր  և դարձի՛ր այս հրաշալի հնարավորության մասնակիցը։ 

Ի՞նչ ես սովորելու

  • Տեղական իշխանությունների, մարզպետարանների և պետական այլ մարմինների լիազորություններն ու գործառույթները 
  • Փոփոխությունների տեսությունը՝ գործի մեջ 
  • Դրամաշնորհային ծրագեր, հաշվետվություններ կազմել
  • Հանդիպում-երկխոսություն քաղաքական գործիչների հետ
  • Լրացուցիչ թեմաներ՝ հիմնված կարիքների վերլուծության վրա

  Ինչպե՞ս ես կիրառելու ստացած գիտելիքները

  • Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցներին կտրվի դրամաշնորհ՝ նախագծերը իրենց համայնքներում իրականացնելու համար։

 

Ինչպե՞ս դիմել

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև  սեպտեմբերի 30  լրացնել հետևյալ հայտը ՝

https://docs.google.com/forms/d/15AuTp64kvxHkqzl_TKVeUJtZnVESvs-9OJvq4sHeDzU/edit?fbclid=IwAR3r-E3bEcdGxcUYEPuymYO5Qh2AKfi99EG84FHeJFeh_84Qn5VUjjQLtg8

Մասնակիցների ճանապարհածախսը և կեցությունը ծախսերը կհոգա կազմակերպությունը։

Հարցերի դեպքում կարող եք կապ  հաստատել 033405577 հեռախոսահամարով կամ գրել info@political.am էլեկտրոնային հասցեին։