Կառավարության աջակցության փաթեթներ
17/04/2020 12:09
ՀՀ կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում պետական աջակցություն կտրամադրի մի շարք քաղաքացիների և տնտեսվարողների։ Այդ նպատակով կառավարությունը մշակել է կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր։
Եթե դուք`
- մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիք եք, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը կորցրել է իր գրանցված աշխատանքը մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում և մարտի 25-ի դրությամբ ծնողներից ոչ մեկը չունի աշխատանք,
- մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձ եք և չեք աշխատել ֆինանսական կազմակերպություններում կամ շահումով խաղերի կազմակերպիչների մոտ
- հղի կին եք, ով մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում կամ չունեք ամուսին,
- քաղաքացի եք, ով մարտի 13-30 հանդիսացել է նշված ոլորտների վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր՝
- հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- հանրային սննդի ծառայություններ,
- զբոսաշրջային ծառայություններ,
- վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- մանրածախ առևտրի ծառայություններ (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների - ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ)
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
- հագուստի արտադրություն.
- կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
- կահույքի արտադրություն.
- թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
- ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
- օդային տրանսպորտի գործունեություն.
- կինոթատրոնների գործունեություն.
- լուսանկարչության բնագավառում գործունեություն.
- ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
- կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
- ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
- լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունների մատուցում.
- պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն).
- առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:
- 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիք եք, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք
- բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած բնակիչ բաժանորդներ եք, ում 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 000 դրամը
- բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած բնակիչ բաժանորդ եք, ում 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով՝ 10 001 - 30 000 դրամ ներառյալ, իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 001 - 10 000 դրամ ներառյալ
- 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքները
- ՀՀ բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներ,
- ՀՀ այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» եւ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին
- բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման և խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության պայմանագրեր կնքած բնակիչ բաժանորդները, որոնք փետրվար ամսվա բնական գազի սպառումը կազմել է 30 001 - 40 000 դրամ, էլեկտրական էներգիայի սպառումը 10 001-25 000 դրամ և մարտ ամսվա խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության դիմաց ծախսը կազմել է մինչև 3000 դրամ ներառյալ:
- եթե դուք քաղաքացի եք, ով 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է և նույն ժամանակահատվածում մեկ այլ աշխատանքի չի անցել և աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվել սահմանված գործատուների հետ (բանկեր, վարկային կազմակերպություններ, գրավատներ, ապահովագրական ընկերություններ, արտարժույթի փոխանակման կետեր, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլն)
Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերին ու ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական պայմաններին և չափին հետևյալ հղմամբ՝ https://www.gov.am/am/covid-19-cragrer./:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին, հարկ է նշել, որ պետական աջակցության շահառու խմբեր են հանդիսանում՝
- ռեզիդենտ տնտեսավարողները, որոնք ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն (թիրախը՝ հենց ծախսի նպատակով է որոշվում,),
- ոլորտի ռեզիդենտ տնտեսավարողները և անհատները, որոնք ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն, ինչպես նաև գյուղ.կոոպերատիվներ (թիրախ՝ գյուղատնտեսության ոլորտ)
- ռեզիդենտ տնտեսավարողները, որոնք ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն (թիրախ՝ ՓՄՁներ)
- 2-ից 50 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարողները
- միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողները
- տնտեսավարողներ, ովքեր համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
- այն տնտեսվարողները, որոնք 2020 թ.-ի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար օրենքով սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով ունեցել են ամսական 2-ից 100 աշխատակից:
- ՀՀ տարածքում գրանցված կազմակերպություն եք կամ անհատ ձեռնարկատեր
- 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում 2-ից 100 վարձու աշխատող ունեցող տնտեսավարող եք
Շահառու խմբերը կարող են ծանոթանալ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին և աջակցության հիմնական պայմաններին հետևյալ հղմամբ՝ https://www.gov.am/am/covid19./: