Ի՞նչ ծրագրեր ունեն խորհրդարան անցած ուժերը

12/02/2019 14:09

2018 թվականի նոյեմբերի 26-ին մենարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը։ Ստորև ներկայացնում ենք խորհրդարան անցած երեք ուժերի՝ հասարակության տարբեր շերտերի կողմից ամենաշատ քննարկված ոլորտներում առաջարկվող քայլերը։

Կրթություն

Ժամանակները փոխվում են, կրթության պահանջները նույնպես։ Այն ապագան, որ քաղաքական ուժերը տեսնում են 50 տարի հետո, պետք է կառուցեն այսօրվա կրթական համակարգում։ Այս առիթով բազմաթիվ փոփոխություններ և առաջարկություններ են ներառել իրենց ծրագրերում Իմ քայլը և ԼՀԿ-ն։ Առաջարկները բազմաթիվ են, որոնք վերաբերում են նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն կրթական համակարգերին։ Համաձայն խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժի՝ մինչ 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների 70%-ը ներգրավված է լինելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում, իսկ ահա բարձրագույն կրթական համակարգում անցում է կատարվելու գիտական երրորդ ատիճանի(PhD): ԲՀԿ-ն կրթության ոլորտի հետ կապված միայն անդրադարձ էր կատարել ուսանողների վարձավճարների հետ կապված խնդրին՝ առաջարկելով ուսանողներին տրամադրել կրթաթոշակներ, որոնք նրանք կմարեն ուսումն ավարտելուց հետո՝ 10 տարիների ընթացքում։
Որքանով այս ոլորտում խոստացված քայլերը կբերեն համակարգային կամ գուցե մասնակի փոփոխությունների, ժամանակը ցույց կտա։

Առողջապահություն

Մինչ ԲՀԿ-ն  առաղջապահության ոլորտում կարևորել է համակարգի ամբողջապես սերտիֆիկացումը, իսկ ԼՀԿ  հանդես եկել մի շարք առաջարկներով, օրինակ՝ երեխաների բուժզննման և մի շարք միջամտությունների բացարձակ անվճար ապահովում, պետպատվերի վերահսկողական մեխանիզմների ներդրում , Իմ քայլը 2023թ սահմանել է վերջնաժամկետ առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակի և հասանելիության բարձրացման, համընդհանուր բժշկական ապահովագրության իրականացման համար։ Կարևորելով մարզերում որակյալ բժիշկնրի առկայության խնդիրը՝ երկու ուժերը՝ և՛ ԼՀԿ և՛ Իմ քայլը,ներառել են բժիշկների աշխատանքի խրախուսումը իրենց ծրագրերում։

Գյուղատնտեսություն

36,22% գյուղական բնակչություն ունեցող Հայաստանի ԱԺ անցած երեք ուժերը մի շարք քայլեր են նախատեսել գյուղատնտեսության ոլորտում՝ արգոտուրիզմ, տոհմաբուծություն,ապահովագրություն,հակակարկտային կայաններ, գյուղատնտեսական վարկեր և այլն։  Միակ խնդիրը, որը տեղ է գտել բոլոր երեք ուժերի ծրագրերոմ դա ոռոգման համակարգի արդիականացումն է՝ կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ։ Ուշագրավ է այս խնդրի հետ կապված ԲՀԿ առաջարկությունը՝ 2019 թ. մարտի 1-ից առաջիկա 5 տարիների կտրվածքով 1 հա հողամասի ոռոգման ջրի դիմաց վճարը սահմանել 1000 ՀՀ դրամ:

Սոցիալական ապահովություն

Սոցիալական ապահովության ոլորտում կարևորելով շարքային քաղաքացու ամենօրյա կյանքին առնչվող հարցերը՝ ԲՀԿ-ն առաջարկում է արագաչափերի և կարմիր գծերի վերացում, գազի և էլէկտրաէներգիայի  սակագների էական իջեցում։ Անդրադառնալով այս ոլորտում առկա այլ խնդիրների՝ հստակ ցուցանիշեր է իր առջև դնում Իմ քայլը՝ մինչ 2023թ նախատեսվում է նվազեցնել աղքատությունը 10, իսկ գործազրկությունը 5 նիշով, ինչպես նաև բարձրացնել կենսաթողաշկերը։ Հետաքրքրական է ԼՀԿ առաջարկը կապված սոցիալական ինստիտուտի կայացմն հետ, որը կօգնի և կբերի մի շարք խնդիրների լուծմանը, այդ թվում նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացմանը:

Հարկային քաղաքականություն

Հարկային քաղաքականությունում փոփոխություններ ծրագրել են բոլոր ուժերը։ Քայլերի բավական երկար շարքով է հանդես եկել ԼՀԿ-ն, իսկ ԲՀԿ-ն իր քայլերում նշել է հստակ թվեր։ Վերջինս առաջարկում է մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին առաջիկա հինգ տարիների ընթացքում ազատել հարկերից և շրջանառության հարկի շեմը 2020թ հունվարի 1-ից սահմանել մինչև 150 մլն դրամ։ ԼՀԿ-ն սակայն նշել է, որ այն պետք է դարձնել 115 մլն դրամ և հարկերից ազատում գերփոքր տնտեսվարողների համար, որոնց վերջին 3 տարիների շրջանառությունը չի գերազանցում 60 մլն դրամը։ Իմ քայլի ծրագրով նախատեսվում է  ստեղծել տնտեսվարողների նոր սեգմենտ՝ միկրոձեռնարկատիրություն։ Տնտեսվարողները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 20 մլն․ դրամը պետք է ազատվի հարկերից։

Կոռուպցիա

Հունիս ամսին հարցազրույցներից մեկի ընթացքում վարչապետ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում կոռուպցիա չկա(https://www.aravot.am/2018/06/15/964469/): Չնայած հունիս ամսին կատարած հայտարարությանը Իմ քայլի նախընտրական ծրագրում ծավալուն անդրադարձ է կատարվում այս խնդրին, մասնավորապես նշվում է մշտական հիմունքներով գործող միասնական ունիվերսալ մարմնի ստեղծման, հաշվեքննիչ պալատի իրավասությունների և կարողությունների զարգացման մասին։ Ինչպես Իմ քայլը այնպես էլ ԼՀԿ ծրագրերում խոսք է գնում հանրային արշավների միջոցով իրազեկվածության բարձրացման մասին։ Ի տարբերություն այս երկու ուժերի ԲՀԿ ծրագրում անդրադարձ չի կատարվել կոռուպցիայի դեմ պայքարինՊ

Արցախ

Եթե այլ ոլորտներում խորհրդարան անցած ուժերը ունեն տարբեր դիրքորոշումներ և  կարող են երկար բանավիճել, ապա Արցախի հարցում դիրքորոշումը մեկն է և դա Արցախի՝ որպես բանակցայն լիիրավ կողմ ներգրավելն ու միջազգային ճանաչում ապահովելն է։ Այս ուղղությամբ ԼՀԿ առաջարկում է մշակել արտաքին քաղաքականության նոր տեսլական՝ «ՀՀ արտաքին քաղաքական հայեցակարգը», ինչպես նաև բարեփոխել Դիվանագիտական ծառայության մասին օրենքը։
Զուգահեռաբար ԼՀԿ առաջարկում է ավելացնել պաշտպանական հզորությունները՝ վերականգնելով խախտված տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը։ Իսկ ըստ Իմ քայլի ծրագրի իրենց քայլերն ուղղվելու են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը և հետաքննման մեխանիզմների ներդրմանը։
Կարևորելով Արցախի հզորացումը ԲՀԿ նշում է առաջիկա երկու տարիների ընթացքում ՀՀ և ԱՀ առևտրաշրջանառության ծավալները կտրուկ ավելացնելու մասին։

Քաղաքական ուժերը մշակել են ծրագրեր, որոնցով ուրվագծվում են առաջիկա 5 տարիները։ Քաղաքակա երկխոսություն նախաձեռնությունը, հավատարիմ մնալով իր առջև դրված նպատակներին, փորձելու է զարգացնել հարթակը , որտեղ տեղի ունեցող քննարկումները կնպաստեն քաղաքական երկխոսությանը, համագործակցությանը և  ժողովրդավարացման։