Արման Բաբաջանյանի մասին
10/06/2021 08:11
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինք
Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր
1998թ. եղել է նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգող: 2003թ.՝ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատու Լոս Անջելեսում:
2003 թվականից աշխատել է «Ժամանակ» (Լոս Անջելես), 2006 թվականից՝ «Ժամանակ Երեւան», ապա «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր:
2004-2006թթ.՝ AMGA հեռուստաընկերության (ԱՄՆ) «Realpolitik» հաղորդաժամի հեղինակ:
2001թ.ավարտել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը:
2004թ. ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) արտաքին հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ։
2005թ.ավարտել է Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ) Security Studies (SSP) դպրոցը։
2006 թվականին ձերբակալվել է փաստաթղթեր կեղծելու և զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հայաստանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել զինվորական ծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ 2010-2019թթ.՝ «www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: