Սուրեն Սահակյանի մասին
10/06/2021 08:09
«Քաղաքացու Որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն
Սուրեն Սահակյան
Սուրեն Սահակյանը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղարն է, տնտեսագետ։
Ծնվել է 1980թ․ սեպտեմբերի 26-ին։
1996-1997թթ․ սովորել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի, տնտեսագիտական ֆակուլտետում,1997-2001թթ․՝ ԵՊՏՀ-ում, մասնագիտացումը՝ ֆինանսներ։1998թ-ից առ այսօր հանդիսանում է անհատ ձեռնարկատեր տպագրական դիզայնի ոլորտում։
2014թ-ից ներգրավված է եղել քաղաքացիական շարժումներում՝ («Վճարում ենք 100 դրամ», «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երեւան») որպես համակարգող կամ մասնակից։ Կազմակերպչական մասնակցություն է ունեցել 2018թ. տեղի ունեցած հեղափոխությանը։ 2018թ. նոյեմբերի 3-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համագումարում անցկացված գործադիր մարմնի անդամների ընտրություններում, ստանալով առավելագույն քվեները, ստանձնել է գործադիր մարմնի քարտուղարի պաշտոնը։
2018թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում եղել է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համարը։