Էդմոն Մարուքյանի մասին

10/06/2021 00:02

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Էդմոն Մարուքյան

ԱԺ պատգամավոր

 

1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում

2002 թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։

2006 թ․ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը` ստանալով մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում։

2007 թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։

2010 թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։

2012 թ․ մայիսի 6-ին Էդմոն Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։

2017 թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018 թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Խմբակցության ղեկավարն է։

2012 թ․ մայիսի 6-ին Էդմոն Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։