Արթուր Վանեցյանի մասին
09/06/2021 16:54
«Պատիվ ունեմ» դաշինք
Արթուր Վանեցյան
ՀՀ Ազգային անվտանգության տնօրեն (2018-2019)
1997-1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում
1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2003թ.՝ Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:
2000թ. դեկտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով օպերլիազորից մինչև Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալի պաշտոնը:
2018թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
2018թ. սեպտեմբերի 22-ին ընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում:
2019թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: