Արա Զոհրաբյանի մասին

09/06/2021 16:34

«Զարթոնք» ագային քրիստոնեական կուսակցություն

Արա Զոհրաբյան

 1994-1999թթ. սովորել է  Երևանի Գլաձոր համալսարան իրավաբանական    ֆակուլտետում։

2016թ-ից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի անդամ

2013թ-ից ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

2013թ-ից ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ

2013թ-ից ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ

2012թ-ից ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս

2012-2013թթ. ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև 08.02.2012թ. համագործակցության հուշագրի շրջանակներում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի համակարգող

2011-2013թթ. Եվրոպայի խորհրդի «Արևելյան գործընկերության երկրներում իրավական բարեփոխումների աջակցություն» ծրագրի փորձագետ

2010-2013թթ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի առընթեր գիտավերլուծական կենտրոնի համակարգող

2009թ-ից «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ, նախագահ

2009թ-ից Երևանի Գլաձոր համալսարան, դասախոս

2007-2013թթ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ

2007-2013թթ. ՀՀփաստաբանների պալատի խորհրդի անդամ

2006-2010թթ. «Լոնդոն-Երևան Կօ» ապահովագրական ՍՊԸ, խորհրդի անդամ

2005-2011թթ. Երևանի «Մանց» համալսարան, դասախոս

2002-2009թթ. «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ, գլխավոր տնօրեն

2001թ-ից՝ փաստաբանական գործունեության արտոնագիր

2000-2002թթ. «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ իրավաբանական գործակալություն, իրավաբան

1999-2000թթ. «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ, իրավաբան



 Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահն է, ով 713 կողմ ձայներով (քվեարկության մասնակիցների ձայների 78% հարաբերակցությամբ) ընտրվել է 2013 թվականի սեպտեմբերի 14-ին, իսկ լիազորությունները ստանձնել է 2013 թվականի հոկտեմբերի 4-ին։