Լևեն Տեր-Պետրոսյանի մասին
09/06/2021 15:08
«Հայ Ազգային Կոնգրես»
Լևոն Տեր Պետրոսյան
ՀՀ 1-ին նախագահ (1993-1998)
Լևոն Տեր-Պետրոսյանը կրթությունը ստացել է ԵՊՀ-ում բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնում (1963-68թթ․), ապա ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։
1991թ․ ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ՝ պաշտոնավարելով մինչև 1998 թվականի փետրվարի 3-ը։
2008 թ. օգոստոսի 1-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է 18 քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը։
2012 թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից:
2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդ
հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ:
Տեր-Պետրոսյանը հայտարարագրել է մեկ առանձնատուն՝ 813,35 քմ տարածքով, հարակից հողամաս՝ 1.8 հա,մեկ հասարակական տարածք՝ 311,2 քմ տարածքով՝ քաղաքի կենտրոնական հատվածում: Բացի դրանից նաևս մեկ հասարակական տարածքի (224,6 քմ) համասեփականատեր է հանդիսանում:
Երկրի առաջին նախագահը որպես անշարժ գույք է հայտարարագրել 1997 թ-ի «Լինքոլն Թաունքար» ավտոմեքենան:
Վերոնշյալ վարձակալական տարածքից նրա եկամուտը կազմում է շուրջ 1.440.000 դրամ, իսկ նրա կենսաթոշակը կազմում է 11.111.520 դրամ:
Այս ամենից բացի Տեր-Պետրոսյանը նշել է 4069 ԱՄՆ դոլարի տիրապետելու մասին: Այլ ներդրումների կամ արժեթղթերի մասին ոչինչ նշված չէ: Վերջնական չէ