Դատաիրավական բարեփոխումները. փաթեթ

«Դատաիրավական համակարգի բարեփոխումները Հայաստանում»

25 հունիսի 2019թ․

Արձանագրություն






Կարևորելով դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ստորև ներկայացնում ենք «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության կողմից իրականացված «Դատաիրավական համակարգի բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանդիպում-քննարկման ընթացքում հնչեցված առաջարկությունները և դիտարկումները, որոնք խմբագրված են ըստ բաժինների։




«Անցումային արդարադատության ժամանակային սահմանները»


  • Անցումային արդարադատության տարբեր գործիքներ կարող են վերաբերել տարբեր ժամանակահատվածների՝ օրինակ մի գործիքը կարող է ներառել 1998թ․-ից սկսած իրադարձությունները, մեկ այլ գործիք 1920թ․-ից հետո ընկած ժամանակահատվածը, մեկ ուրիշը՝ սկսած 1991թ․-ից, մինչև մեր օրեր։

  • Այն ծանր ոճրագործությունը, որի պատճառով Հայաստանում անհրաժեշտություն է ստեղծվել անցումային արդարադատություն կիրառելու, մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն են։

  • Մարտի 1-ից առաջ և հետո մարդկանց զանգվածաբար հետապնդել են, ծեծել են։ Միայն 5000 մարդ ծեծվել է ոստիկանական բաժանմունքներում, 300 մարդ վիրավորվել է։ Մարդկանց աշխատանքից են հեռացրել, զրկել են սեփականությունից։ Ընդհանրապես, շարժման համակիրները բորոտի կարգավիճակ էին ձեռք բերել Հայսատանում․ նրանց զրկել էին ապրելու որևէ հնարավորությունից։ 2008թ․-ի փետրվարի 26-ին և այդ օրերին հրապարակում կանգնած մարդկանց 70 տոկոսը այսօր Հայաստանում չԷ, այդ մարդկանց վտարել են Հայսատանից։

  • Անցումային արդարադատության առաջին գործը մարդկանց իրավունքների վերկանգնումն է և եթե այս գործընթացը այդ հարցը չի լուծվում, ապա անցումային արդարադատություն պետք չէ։

  • Վեթինգի համար կան կոմպոնենտներ, որոնք պարտադիր չէ, որ ներառեն հստակ ժամանակահատված։ Օրինակ՝  եթե դատավորը ունի ինչ որ հարստություն, որի օրինական ծագումը չի կարողանում հիմնավորել, ի՞նչ կարևոր է, թե երբ է ինքը այդ հարստությունը ձեռք բերել։

  • Կարևոր է հաշվի առնել նաև, որ հանցագործների ու անհատների հետ հաշտվելը պարտադիիր չէ։ Անցումային արդարադատության նպատակն է հաշտվել պետության հետ, որովհետև քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը այլևս ապահովում է իր և իր համաքաղաքացիների իրավունքները։ 



«Նախորդ համակարգի քաղաքական գնահատականի նշանակությունը»


  • Խիստ կարևոր է, որ, անդրադառնալով նախորդ կառավարող ուժերին, տրվեն քաղաքական այն գնահատականները, թե ինչպիսին այլևս չի կարող լինել պետական կառավարումը, ինչպիսին չպետք է լինեն մոտեցումները քաղաքացիների նկատմամբ։

 

  • Քաղաքական գնահատական տալու գործընթացով պետք է ամրագրվի, որ պետությունը զավթված է եղել։ Երբ  այդ քաղաքական գնահատականը չի տրվում օրենսդիր մարմնում, ապա պետությունը զավթածները բարոյական իրավունք են ունենալու վիճարկելու այն բոլոր գործողությունները, որոնք կատարվում են հընթացս։

  • Քաղաքական գնահատականի թիրախը իշխանության բնույթն ու որակն է և այն պետք է նշի, թե ինչպիսին չպետք է լինի իշխանությունը։




«Անցումային արդարադատության միջոցով ֆինանասական ասետների վերադարձի հնարավորությունը»

  • Քաղաքական և սոցիալտնտեսական կյանքը կարգավորելու արդյունավետ ու արդար միջոց է խոշոր սեփականատերերի կողմից փոխատուցման, վճարի դիմաց համաներումը՝ ի տարբերություն կուլակաթափության։

  • Ըստ “ՔՈ” ՍԴԿ-ի՝ անօրինական ճանապարհով հարստացում է համարվում ենթադրյալ կոռուպցիոն ակամ սեփականության և տենտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև հանցագործություն չհամարվող այլ անօրինական արարքների անմիջական կամ միջնորդավորված կատարումը, որոնց արդյունքում Հայսատանի հանարապետությանը պատճառվել է 500․000մլն դրամը գերազանցող վնաս։

  • Փոխհատուցման դիմաց ներել և ճանաչել սեփականության իրավունքը միայն այնպիսի դեպքերում, երբ իրավախախտումները վերաբերում են սեփականության և տենտեական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին և չի վերաբերում մարդու կյանքի դեմ ուղղված կամ տնտեսականից զատ քրեական այլ բնույթի հանցագործություները ներելուն։

  • Այս մեխանիզմի ընդունման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ կա նաև մեկ այլ մակարդակ: Մարդը՝ հատկապես բարձրաստիճան պաշտոնյան, պետք է գիտակցի, որ իր կատարած հանգագործությունը անպատիժ մնալ չի կարող։ Եթե նա գողացել է բանակից, եթե նա գողացել է մանկապարտեզից, եթե նա գողացել է ուսանողից, եթե նա գողացել է հիվանդանոցից, ծերից ու որբից, ապա նա պետք է հասկանա, որ պատասխանատվության պետք է ենթարկվի:
    Տվյալ դեպքում անձը չի կարող սահմանափակվել փողը տալով և դուրս գալով:

  • Պետք է հաշվի առնել նաև, որ  օրենքը բարձրաստիճան պաշտոնյաներին չի արգելում փոխառության պայմանագիր կնքել, բայց այդ փոխառությունը իրականում կաշառք է։ Պաշտոն ստանալու հետո միանգամից այդ բաձրաստիճան պաշտոնատար անձի հարազատները՝ կինը, բարեկամները, անգամ վարորդը կնքում են փոխառության պայմանագրեր, ստանում թանկարժեք նվերներ և անկամայից դառնում միլիոնատեր։



    Ընդհանուր դիտարկումներ

 

  • Եթե չլինի հասարակական համաերշխություն, եթե չլինի ռացիոնալ լուծում, լինելու է քաղքացիական պատերազմն, եթե չլինի արդարություն, լինելու է վենդետա։

  • Վեթինգը պետք է վրաբերվի ոչ միայն դատավորներին և դատական համակարգին, այլև ամբողջ իրավապահ համակարգին։

  • Պետք է հասկանալ ՝ ինչ մեխանիզմներ կիրառել, որպեսզի մեկ դատավորի վրա ընկնող անխուսափելի ծանրաբեռնվածության աճը չբերի այլ բացասական հետևանքների։

  • Մինչև 2018թ․-ի հայտնի իարդարձությունները, ըստ  քաղաքագիտական գնահատականների՝ Հայաստանը եղել է հիբրիդային կառավարման համակարգ ունեցող երկիր։ Դա նշանակում է, որ մի կողմից առկա են եղել ժողովրդավարությանը հատուկ, ֆորմալ ինստիտուտներ և խաղի կանոններ, բայց իրականում գործել է ավտորիտար կառավարման համակարգ, որտեղ կատարվել են քաղաքական բռնություները։
    ։

  • Պետք է չեզոքացնել նախկին ռեժիմի և’ ինստիտուցիոնալ,    և’ այդ ինստիտուները սպասարկող անձնակազմի ազդեցությունը, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ ժողովրդավարության հետագա զարգացման համար։

  • 1996թ․-ի մինչ 2016թ․-ը Հայաստանի հանրապետությունում դատաիրավական բարեփոխումները իրականացվել են բացառապես միջազգային դրամաշնորհներ և ֆինանսական աջակցության միջոցով։ Այսինքն փաստ է, որ անկախացումից ի վեր Հայաստանի հանարապետությունը դատաիրավական համակարգի զարգացման համար ներքին պահանջատիրություն չի դրսևորել։

  • ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով 2012-2016թ․-ի դատաիրավական բարեփոխումների ծրագրի ժամկետը պաշտոնապես երկարաձգվեց այն պատճառով, որովհետև այդ գործողությունների 38 տոկոսը ուղղակի չէր իրականացվել։

  • Ըստ հասարակական կարծիքի ուսումնասիրության վերջին արդյունքների՝ մենք այսօր ունենք դատական իշախանության հանդեպ ընդամենը 4 տոկոս  վստահություն։

  • Մեզ պետք է հասարակության ապաքինում և ապաքինման հիմքը դա վստահության վերականգնումն է պետության նկատմամ5\բ, որի կենտրոնում արդարության վերականգնումն է։

  • Հայստանում գործող մի քանի հասարակական կազմակերպություններ հրապարակել են «Հայաստանի հանարապետության վերականգնման ճանապարհային քրտեզ»-ը:

 

  • Պետք է հրատապ կարգով քաղաղացիական հասարակությունը և իշխանությունը ձեռնամուխ լինեն դատաիրավական համակարգի բարեփոխման համար անհարաժեշ փաստաթղթի մշակմանը, որը չպետք է լինի հատորյականերով, լայնածավալ մի բան, այլ պետք է լինի կարճ մի փաստաթուղթ, որ կնախանշի, թե ինչ պետք է արվի դատական իշխանության ապաքինման համար՝ կարճաժամկետ, միջնաժամկետ  և երկարաժամկետ հեռանկարներում։

  • Եթե մենք գնանք միայն վեթինգ իրականացնելու ճանապարհով, ապա մենք այստեղ կունենանք խնդիր, որովհետև դատավորների մի զգալի մաս գուցե արդեն չկարողանա պաշտոնավարել, իսկ նրանց փողարեն ո՞վ պետք է պաշտոնավարի, որպեսզի արդարադտության դեֆիցիտի առաջ չկանգնենք։

  • Եթե ունենանք սահմանադրական կարգավորումներին համապատասխան ձևավորված սահմանադրական դատարան, ապա հնարավոր է, որ այդ վերաքննության ատյանը , որը կիրականացնի վեթինգը,  կլինի հենց սահմանադրական դատարանը։

 

  • Քրեական արդարադատությունը երբեք չի կայանա, քանի դեռ կա նախաքննության փուլը։ Նախաքննության փուլը՝ որպես մի չարորակ ուռուցք, որպես արդարադատություն իրականացնող մարմին պետք է վերանա։

  • Հասանք այն բանին, որ վկայի կարգավիճակը օրենքով հավասարավեց մեղադրյալի կարգավիճակին։ Սա մեր ողբերգությունն է։

  • Վերաքննիչ դատարանը, ըստ էության ձևավական ատյան է, բայց ոչ թե պետք է կասեցնել դրա գործունեությունը, այլ օրենքով վերաքննիչին տալ մինագամից ծանր գործերն քննելու իրավասություն։

  • Օրենքներում խտրական վերաբերմունք առաջացնող ձևակերպումներից պետք է խուսափել։

  • Անցումային արդարադատությունը շատ ուժեղ միջոց է, դա մոտավորապես քիմիաթերապիայի նման մի բան է՝ իր կողմնակի, երբեմն նաև բացասական ազդեցություններով, բայց Հայաստանի քաղաքական համակարգը բուժելու, առողջացնելու համար այլ ելք չկա։

  • Անցումային արդարադատություն կիրառվում է այն դեպքում, երբ մենք գործ ունենք մասսայական սպանությունների, մարդկանց իրավունքների զանգվածային խախտման դեպքերի հետ։ Այս գործիքի կիրառումը պետք է լուծի երկու խնդիր՝ մարդկանց խախտված իրավունքների վերականգման և պետության՝ արդարադատություն մատուցելու ինստիտուցիոնալ կարողության վերականգնման։





Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի  ելույթը`

 

- Հարցը, որ այսօր քննարկվում է ամենակարևոր հարցերից մեկն է ամենաառաջնահերթ հարցերից մեկն է՝ դատաիրավական բարեփոխումները։ Մինչև այստեղ գալն ինձ մոտ քննարկում էր և այդ քննարկումները ամենօրյան ռեժիմով են՝ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման համար։ Դա այն փաստաթուղթն է, որը պետք է կանխորոշի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրում մեր կառավարության գործողությունները և հաջորդական քայլերը, որպեսզի 5 տարի հետո մենք ունենանք շատ ավելի վստահելի, շատ ավելի արդյունավետ, շատ ավելի թափանցիկ դատական համակարգ, քան ունենք այսօր։
Կխնդրեի, եթե կունենաք ինչ որ արդյունք՝ փաստաթղթի ձևով, կիսեք մեզ հետ՝ Արդարադատության նախարարության հետ, որովհետև մեզ համար շատ կարևոր է հանրային սեկտորի կարծիքը։ Մեր գործընկերներից մի մասին ես այստեղ տեսնում եմ, ում հետ քննարկում ենք դատաիրավական բարփոխումների ստարատեգիան, նաև տեսնում եմ երիտասարդ դեմքեր, ինչը ինձ շատ ուրախացնում է և կցանկանայի նաև ձեր տեսակետներն ունենալ փաստաթղթավորված։

 Մի բան ուղղակի կխնդրեի մտքում ունենալ, որ մենք մեզ չենք կարող ճոխություն  թույլ տալ, որոշակի ժամանակահատվածով կասեցնել դատական համակարգի գործունեությունը։ Ցանկացած բարեփոխում, որ իրականացնելու ենք, պետք է իրականացվի այն համատեքստում, որ քաղաքացին չզրկվի դատարան դիմելու իրավունքից, այսինքն ձեր բոլոր առաջարկնները մշակելիս՝ խնդրում եմ՝ այս կարևոր հանգամանքը մտքում ունենալ։ Եվ անցումային արդարադատության մասով մի բան կխնդրեի մտքում պահել՝  իմ գործընկերներից շատերը անցումային արդարադատությանը վերաբերվում են որպես ինստիտուտի։ Բազմիցս նշել եմ և ևս մեկ անգամ կկրկնեմ, որ սա ընթացակարգ է, սա մեխանիզմների ամբողջություն է և ոչ թե ինստիտուտ և այն ժամանակավոր բնույթ է կրում ու մենք պետք է ընտրեք այն գործիքները՝ այս կառուցակարգի շրջանակներում, որը որ ամենահամապատասխանն է մեր խնդիրները լուծելու համար։ Անցումային արդարադատությունը ինքնանպատակ չէ, մենք ունենք կարևոր խնդիր՝ ընտրելու այն գործիքը, որը օգնելու է մեզ լավագույնս բուժել իրավաիճակը։
Ցանկանում են ձեզ արդյունավետ քննարկում, նորից կրկնում եմ խնդրանքս՝ փաստաթղթավորված մեզ ուղարկել ձեր առաջարկները և խնդրանք՝  հաջորդիվ նմանատիպ քննարկումների ժամանական չմոռանալ արդրադատության նախարարությանը հրավիրել։ 

 *Այս փաստաթղթում տեղ գտած կարծիքները և առաջարկությունները արտահայտված են տարբեր անհատների կողմից և պարտադիր չէ, որ հանդիպման բոլոր մասնակիցները, ինչպես նաև «Քաղաքական երկխոսություն» նախաձեռնությունը կիսեն դրանցից յուրաքանչյուրը։