Հարկային բարեփոխումներ

02/07/2019 13:44

2018 թ. նոյեմբերին՝ նախընտրական քարզոզարշավի ընթացքում վարչապետ Փաշինյանը խոսեց տնտեսական հեղափոխության մասին, ինչը քաղաքական ու մասնագիտական շրջանակներում մեծ քննարկումների առիթ դարձավ։ Ամիսներ անց՝ խորհրդարանական ընտրություններից հետո, գործադիրը ներկայացրեց ՀՕ փոփոխությունների փաթեթը։ Իշխող ուժի ներկայացուցիչները այս փաթեթի կազմումը մեկնաբանում էին որպես տնտեսական հեղափոխության սկիզբ, իսկ բուն փաթեթը՝ համարում տնտեսական հեղափոխության շարժիչ ուժ։

2019 թ. հունիսի 25-ին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ամբողությամբ ընդունվեց խորհրդանաի կողմից։ Սրան նախորդել էր բանավեճերեր և քննադատությունների երկար փուլ:

 

Փորձենք հասկանալ, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում այս փաթեթով.

  •         2020թ հունվարի մեկից պարզեցվելու է փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը[i]
  •         Շրջանառության հարկի շեմը մնալու է անփոփոխ  (115մլն․ դրամ)
  •         Վերացվելու է արտոնագրային հարկման համակարգը։
  •         Անցում է կատարվելու եկամտային հարկի համարարթ համակարգի[ii]։
  •         Շահութահարկի դրույքաշափը նվազեցվելու է և սամանվելու է 18%։ 
  •         Շահաբաժինների հարկման դրույքաչափը 10%-ից իջեցվելու է 5%-ի։
  •         Նախատեսվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը ծածկելու նպատակով բարձրացնել որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկը (ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, գազավորված ըմպելիքներ և այլն) և ընդլայնել ակցիազյին հարկման ենթակա ապրանքների շրջանակը։
  •         Վերանայել 5 տարուց ավել թողարկման տարեթիվ ունեցող 300 և ավելի ձիաուզ հզորություն ունեցող մեքենանրից շրջակա միջավայրի ատանետումների համար գանձվող բնապահպանական հարկի դրույքաչափը
  •         Վերանայել շահումով խաղերի և տոտալիզատորի կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները։





 

Ցավոք սրտի, մինչ այժմ եղած քննարկումները և բանավեճերը հիմնականում կրում են ֆրագմենտալ բնույթ, և չեն ամփոփում առաջարկվող հարկային օրենսդրության ամբողջ փիլիսոփայությունն ու գաղափարախոսական հենքը։ Թերևս միակ գաղափարական բախման կետը եկամտային հարկի պրոգրեսի՞վ թե՞ համահարթ հարկման համակարգերի շուրջ էր։ Ձախերը պնդում էին, որ համահարթ հարկման համակարգը թե՛ սոցիալական արդարության սկբզունքի խախտում է և թե՛ տնտեսապես արդարացված չէ բյուջեի եկամուտների կրճատումը, սրան ի պատասխան իշխանական խմբկացության անդամները և գործադիրի ներկայացուցիչները հանդես էին գալիս ոչ թե ձախերին հակադիր գաղափարական դիրքերից, այլ պարզապես մեկնաբանում, որ կոնկրետ խնդրի համար իրենք ընտրում են այս լուծում և դա չի նշանակում, որ կառուցում են լիբերալ տնտեսական մոդել։ 

 


[i] Նախատեսվում է ներդնել միկրոձեռնարկատուրթյան ինստիտուտը։ Միկրոձեռնարկատիրութան սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և ֆիզիկական անձը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը։

[ii] Ներկայում գործում է եկամտային հարկի 23,28,36 դրույքաչափերով եռաստիճան համակարգ։ Նագածով առաջարկվում է անցում կատարել համահարթ համակարգի և աստիճանաբար նվազեցնելով դրույքաչափը՝ 2023թ հունվարի մեկից սահմանել 20։