7-րդ գումարման ԱԺ պատգամավորները

19/01/2019 10:07

7-րորդ գումարման ԱԺ պատգամավորները

Հունվարի 14-ից 18-ը կայացավ Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը: Մինչ քննարկված թեմաների խորքային վերլուծություններ անելը առաջարկում ենք ծանոթանալ ԱԺ պատգամավորական կազմին՝ ըստ մասնագիտությունների, սեռի և տարիքի: 

 

7-րդ գումարման ԱԺ-ն առանձնացավ համեմատաբար երիտասարդ պատգամավորներից կազմված լինելու հանգամանքով: Պատգամավորների միջին տարիքը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբակցության պատգամավորների միջին տարիքը ներկայացված են ստորև: 

 

Հետաքրական է նաև պատգամավորների անցած ուղին և փործը։ Ստորև ներկայացնում ենք Ազգային ժողովի պատգամավորական կազմը՝ ըստ մասնագիտությունների: Հարկ է նշել, որ գծապատկերում մասնագիտությունները խմբավորված  են. այսպիսով՝ տնտեսագիտական մասնագիտությունները ներառում են տնտեսական գիտությունների թեկնածուներին, ֆինանսիստներին, հաշվապահներին և այլն, պատմական մասնագիտությունները ներառում են պատմական գիտությունների թեկնածուներին, արևելագետներին, եվրոպագետներին, միջազգայնագետներին և այլն, իրավագիտական մասնագիտությունները ներառում են փաստաբաններին, իրավաբաններին և այլն: Այլ բլոկում ներառված են միայն մեկ պատգամավորով ներկայացված մասնագիտություններ, այդ թվում՝ կոնֆլիկտաբան, գրականագետ, գինեգործ, ռադիոֆիզիկ և այլն: 

Հետհեղափոխական տրամադրությունները ենթադրում էին նաև կանանց ավելի լայնամասշտաբ ներգրավվածություն ինչպես 7-րդ գումարման ԱԺ-ում, այնպես էլ, ընդհանրապես, ողջ քաղաքական դաշտում: Արդյունքում կանանց ներկայացվածությունը նախորդ՝ վեցերորդ գուրմարման ԱԺ-ի համեմատ,  աճեց ընդամենը 3-4%-ով: Ստորև պատկերված է կանանց ներկայացվածությունը ոչ միայն ընդհանուր ԱԺ-ում, այնպես էլ յուրաքանչուր խմբակցությունում՝ տոկոսային հարաբերությամբ: