- Նվազագույն աշխատավարձի չափը մեր երկրի քաղաքացիներին պետք է ապահովի արժանապատիվ կենսամակարդակ: Աշխատանքային կենսաթոշակի չափը մեր հայրենակիցներին պետք է երաշխավորի կենսաապահովման նվազագույն պայմաններ: Աշխատավարձերն ու թոշակները գնաճին համընթաց պետք է պարբերաբար ինդեքսավորվեն:
- Սեղմ ժամկետում անհրաժեշտ է ընդունել նոր հարկային օրենսգիրքը, որը տևական ժամանակահատվածի համար կսահմանի պարզ, հասկանալի խաղի կանոններ: Գործող եկամտային հարկը պետք է իջեցնել՝ հիմքում դնելով հարկման պրոգրեսիվ սանդղակը:
- 2019 թվականի մարտի 1-ից առաջիկա 5 տարիների կտրվածքով, գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման ջրի դիմաց վճարը սահմանել 1000 ՀՀ դրամ:
- Արագաչափերի և կարմիր գծերի վերացում 2019 թվականի փետրվարի 1-ից:
- Գազի սակագնի էական իջեցում, քանզի սահմանին 1000 մետր խորանարդը ՀՀ-ն ստանում է 150 ԱՄՆ դոլլարվ, իսկ վերջնական սպառողին այն հասնում է մոտ 2 անգամ բարձր գնով:
- Էլեկտրաէներգիայի սակագնի կտրուկ իջեցում:
- Հասանելի առողջապահական ծառայություն: Պետական պատվերի համակարգը պետք է ամբողջապես սերտիֆիկացնել: